Էր Ռիադում մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆը: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը:
Բանակցություններն ընթանում են Փարիզում եվրոպական երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողովի ֆոնին, որը գումարվել է Ռուսաստանի հետ անհապաղ բանակցություններ վարելու՝ Թրամփի անսպասելի կոչից հետո:
Եվրոպացի առաջնորդները հայտարարել են պաշտպանության ոլորտում ներդրումներն ավելացնելու և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում առաջատար դեր ստանձնելու մտադրության մասին: