Հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմն սկսել է ավելի լավ լսել Ռուսաստանի դիրքորոշումը. Լավրով

Հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմն սկսել է ավելի լավ լսել Ռուսաստանի դիրքորոշումը. Լավրով


Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են աշխատել աշխարհաքաղաքական և տնտեսական ոլորտներում ջանքերը համատեղելու ուղղությամբ:
 
«Հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմն սկսել է ավելի լավ լսել Ռուսաստանի դիրքորոշումը: Պայմանավորվել ենք, որ երբ մեր շահերը չեն համընկնում, հարկավոր է ոչ թե հակամարտություն հրահրել, այլ լուծել խնդիրները: Նաև համաձայնել ենք Վաշինգտոնում և Մոսկվայում դեսպանների հնարավորինս շուտ նշանակման հարցում։ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչներին էլ հանձնարարվել է քննարկել՝ ինչ է անհրաժեշտ Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստման համար»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
 
Սերգեյ Լավրովի խոսքով՝ պատվիրակությունները պայմանավորվել են, որ մոտ ապագայում ուկրաինական կարգավորման գործընթաց կձևավորվի, կնշանակվեն բանակցողներ: Դիվանագետը հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցով բանակցային խմբերի ձևավորումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի խորհրդակցությունները կանոնավոր բնույթ կկրեն։