ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը կառավարության գործակալություններին պարտավորեցնում է համագործակցել պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) և դրա ղեկավար Իլոն Մասկի հետ:
Հրամանագիրը նախատեսում է կառավարությունում աշխատատեղերի «լայնամասշտաբ» կրճատում:
«Գործակալությունները կկարողանան վարձել ոչ ավելի, քան մեկ աշխատող՝ դաշնային ծառայությունից ազատված չորս աշխատակցի փոխարեն: Բացառություններ կլինեն ներգաղթի, իրավապահ մարմինների և հասարակական անվտանգության համար»,- նշվում է փաստաթղթում։