Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Սաուդյան Արաբիա։ Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը, ակնկալվում է, որ Զելենսկին բանակցություններ կանցկացնի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։ ԱՄՆ և Ուկրաինայի բանակցությունները կկայանան Կարմիր ծովի ափին՝ Ջիդդա քաղաքում։ Դրանց Զելենսկու մասնակցությունը չի նախատեսվում։
CNN-ի տվյալով՝ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում առանձին հանդիպումներ կանցկցնեն ռուս և ուկրաինացի պաշտոնատար անձանց հետ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է այս շաբաթ նման հանդիպումների ՌԴ ներկայացուցիչների մասնակցությունը։
ԱՄՆ հետ բանակցությունների ընթացքում Կիևը կառաջարկի ՌԴ հետ օդային և ծովային հրադադար։ Միաժամանակ ուկրաինական կողմում մտահոգություններ կան, որ ՌԴ-ն կարող է «նկատելի առավելություն» ստանալ ռազմի դաշտում, եթե ԱՄՆ-ն շարունակի Կիևին հետախուզական տվյալներ չտրամադրել։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մոտ ապագայում վերականգնել Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակման գործընթացը։