ԵՄ առաջնորդները խոստացել են, որ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ ԱՄՆ պողպատի ու ալյումինի ներկրման 25 տոկոս մաքսատուրքերն անպատասխան չեն մնա և կոշտ միջոցների կարժանանան:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ հույս է հայտնել, որ կկարողանա Վաշինգտոնի հետ համաձայնության հասնել բացառության հարցում։ Իր առաջին նախագահության ժամանակ Թրամփն արդեն մաքսատուրքեր էր սահմանել պողպատի և ալյումինի համար, բայց հետո մի շարք գործընկերներին՝ Կանադային, Մեքսիկային ու Բրազիլիային, մաքսատուրքերից զերծ ներմուծման քվոտաներ էր տրամադրել: Որոշ երկրներ, ներառյալ Ճապոնիան ու Մեքսիկան, հույս ունեն այս անգամ էլ հասնել արտոնությունների կամ բացառությունների:
Մինչդեռ Բրազիլիայի փորձագետները զգուշացնում են, որ մաքսատուրքերը կհանգեցնեն ամերիկացիների համար ծախսերի ավելացման, քանի որ ԱՄՆ-ն ինքնաբավ չէ պողպատի և ալյումինի արտադրության հարցում:
Թրամփի թիմը խոստանում է մոտ ապագայում պատասխան մաքսատուրքեր սահմանել բոլոր այն պետությունների դեմ, որոնք նման քայլի կդիմեն ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Սպիտակ տունը նախատեսում է մաքսատուրքեր սահմանել նաև կիսահաղորդիչների և դեղագործական ապրանքների ներմուծման համար։