Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում Եվրամիության դերակատարումը բացառվում է. Գրուշկո

Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում Եվրամիության դերակատարումը բացառվում է. Գրուշկո


Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում ԵՄ-ի դերակատարումը բացառվում է՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

Նրա խոսքով՝ եթե Եվրոպան ցանկանում է օգնել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, ապա թող դադարեցնի Կիևին զենքի մատակարարումը: Փոխարտգործնախարարը նաև շեշտել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայմանը՝ դա որակելով էսկալացիոն քայլ: Գրուշկոն հավելել է՝ այժմ Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր բարելավման մասին ոչինչ չի վկայում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը ևս հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիների ֆիզիկական ներկայությունը նպատակահարմար չէ: Նա միևնույն ժամանակ նշել է, որ եվրոպական կողմի շահերը հաշվի կառնվեն: