ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ: Դրանք ուժի մեջ կմնան 2025 թվականի մարտի 6-ից հետո ևս մեկ տարվա ընթացքում:
Դրանց շարքում են 2014, 2018 և 2022 թվականներին ԱՄՆ տարբեր նախագահների՝ Բարաք Օբամայի, Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի հրամանագրերով սահմանված պատժամիջոցները:
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի գործողությունները և քաղաքականությունը շարունակում են սպառնալիք հանդիսանալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար: