Թրամփը հավելյալ 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի համար

Թրամփը հավելյալ 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի համար


ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել ներկրվող պողպատի և ալյումինի համար հավելյալ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին: Դոնալդ Թրամփը նշել է, որ մաքսատուրքերը գործելու են բոլոր երկրներից ներկրման վրա՝ առանց բացառության:

«Դա նշանակում է, որ մենք կրկին հարուստ կլինենք»,- ասել է Թրամփը: Նա ընդգծել է, որ եթե արտադրությունն իրականացվի ԱՄՆ տարածքում, մաքսատուրքեր չեն գանձվի: Նա նաև կարծիք է հայտնել, որ արտադրության տեղայնացումը կնվազեցնի գները։

ԱՄՆ-ի պողպատի ամենամեծ մատակարարը Կանադան է, որին հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան, Հարավային Կորեան և Վիետնամը: