Ուկրաինան առաջին անգամ Mirage 2000 կործանիչներ է օգտագործել ՀՕՊ կարիքների համար

Ուկրաինան առաջին անգամ Mirage 2000 կործանիչներ է օգտագործել ՀՕՊ կարիքների համար

Ուկրաինայի զինված ուժերը ֆրանսիական Mirage 2000 կործանիչները, որոնք մեկ ամիս առաջ էին բերվել Ուկրաինա, առաջին անգամ օգտագործել է օդային տագնապի արձագանքման ժամանակ: Այդ մասին հայտնել է ուկրաինական ՀՕՊ ուժերի Telegram-ի ալիքը։ Փետրվարի 6-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ ֆրանսիական առաջին Mirage 2000 ինքնաթիռները հասել են Ուկրաինա: Նա չի հստակեցրել, թե Փարիզն…

Read More
Առևտրային պատերազմում հաղթողներ չկան. Չինաստան

Առևտրային պատերազմում հաղթողներ չկան. Չինաստան

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզիանը դատապարտել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությունը, ըստ որի Միացյալ Նահանգները «պատրաստ է» պատերազմել Չինաստանի հետ այն բանից հետո, երբ Պեկինը զգուշացրել է առևտրային լարվածության սրման հետևանքների մասին։ Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն հայտարարել է, որ «հարկադրանքն ու սպառնալիքները չեն ազդի Չինաստանի վրա և չեն վախեցնի…

Read More
Թուրքիան պատրաստ է նպաստել ԵՄ պաշտպանական արդյունաբերության հզորացմանը. Էրդողան

Թուրքիան պատրաստ է նպաստել ԵՄ պաշտպանական արդյունաբերության հզորացմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի ռազմարդյունաբերական համալիրը պատրաստ է նպաստել ԵՄ պաշտպանական արդյունաբերության և եվրոպական անվտանգության ամրապնդմանը: «Մենք կարծում ենք, որ մեր ընդհանուր շահերից են բխում Թուրքիայի հետ միասին եվրոպական անվտանգության ապահովման բոլոր քայլերը, և այս բոլոր ջանքերում, անկասկած, կարևոր է առավելագույնս պահպանել անդրատլանտյան կապերը և ստանալ մեր դաշնակից Ամերիկայի ուժեղ…

Read More
Ուկրաինայում ընդդիմության առաջնորդները բացառել են ընտրությունների անցկացումը պատերազմի ժամանակ

Ուկրաինայում ընդդիմության առաջնորդները բացառել են ընտրությունների անցկացումը պատերազմի ժամանակ

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ  Թրամփի վստահված անձինք գաղտնի բանակցություններ են վարել Ուկրաինայի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Պյոտր Պորոշենկոյի և Յուլյա Տիմոշենկոյի թիմերի միջև՝ երկրում նախագահի ընտրությունը հնարավորինս շուտ անցկացնելու վերաբերյալ: Երկու քաղաքական գործիչներն էլ բացառել են նման քայլը։ «Մեր թիմը միշտ կտրականապես դեմ է եղել պատերազմի ընթացքում ընտրությունների անցկացմանը և շարունակում է հավատարիմ մնալ այս…

Read More
Զելենսկին հաստատել է Սաուդյան Արաբիայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը

Զելենսկին հաստատել է Սաուդյան Արաբիայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում տեղի կունենան Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։ Պետության ղեկավարը նշել է, որ երկուշաբթի՝ մարտի 10-ին, նա կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ: «Դրանից հետո իմ թիմը կմնա Սաուդյան Արաբիայում, որպեսզի աշխատի ամերիկացի գործընկերների հետ»,- ընդգծել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան աշխատում…

Read More
Հայաստանը չի ծանուցել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պանկին

Հայաստանը չի ծանուցել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պանկին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարների գծով պարտքեր ունենալ և երկու տարի չվճարել: Հայաստանն ունի 2024 թվականի պարտքը, որը լրանում է 2025 թվականի վերջին։ Հայտարարությունն արվել է Վերոնայում կայացած Եվրասիական XVII տնտեսական համաժողովի ժամանակ։ «Սա արտառոց բան չէ։ ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել: Եղել են դեպքեր, երբ…

Read More
Transparency International կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղը դադարեցնում է իր գործունեությունը

Transparency International կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղը դադարեցնում է իր գործունեությունը

Հակակոռուպցիոն հասարակական ասոցիացիան՝ Şəffaflıq Azərbaycan-ը («Թափանցիկություն Ադրբեջան»), որը հանդես է գալիս որպես Transparency International կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղ, կլուծարվի։ Ադրբեջանի իշխանությունները Transparency International-ին մեղադրել են կողմնակալ, ոչ համապարփակ ուսումնասիրված դիրքորոշում ցուցադրելու համար: Նշվում է, որ Şəffaflıq Azərbaycan կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականի հոկտեմբերին, Transparency International-ում հավատարմագրվել է որպես լիարժեք տեղական բաժանմունք, իսկ 2006 թվականի օգոստոսին վերահավատարմագրվել…

Read More
Պատերազմը պետք է շուտ ավարտվի․ Զելենսկին`  Մակրոնի հետ հանդիպմանը

Պատերազմը պետք է շուտ ավարտվի․ Զելենսկին` Մակրոնի հետ հանդիպմանը

Բրյուսելում կայացել է Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Էմանուել Մակրոնի հանդիպումը․ նրանք քննարկել են մարտի 11-ին նախատեսվող հանդիպումը՝ երկրների ռազմական ներկայացուցիչների մակարդակով։ Տելեգրամյան էջում Զելենսկին նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նիստի շրջանակում։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ղեկավարին՝ Ուկրաինային աջակցության և ի պաշտպանություն ամբողջ Եվրոպայի՝ ավելի լուրջ քայլեր…

Read More
Իտալական Leonardo և թուրքական Baykar ընկերությունները գործակցության համաձայնագիր են ստորագրել

Իտալական Leonardo և թուրքական Baykar ընկերությունները գործակցության համաձայնագիր են ստորագրել

Իտալական պաշտպանական Leonardo և թուրքական Baykar ընկերությունները գործակցության համաձայնագիր են ստորագրել:   Նշվում է, որ փոխըմբռնման հուշագիրը հիմք կդնի համատեղ ձեռնարկության համար, որը կարող է զգալիորեն ընդլայնել անօդաչու թռչող սարքերի արտադրության հնարավորությունները Եվրոպայում: Ընկերությունները նպատակ ունեն վեցերորդ սերնդի տեխնոլոգիաներ ստանալ:   Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ այս գործակցությունը թույլ կտա Baykar-ին շրջանցել թուրքական պաշտպանական արտադրանքի ներմուծման եվրոպական…

Read More
Ուկրաինայում կարգավորումը պետք է համապատասխանի Ռուսաստանի անվտանգության շահերին. Պուտին

Ուկրաինայում կարգավորումը պետք է համապատասխանի Ռուսաստանի անվտանգության շահերին. Պուտին

Ռուսաստանին անհրաժեշտ են Ուկրաինայում կարգավորման այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն ՌԴ-ի կայուն զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: «Մենք պետք է մեզ համար խաղաղության այնպիսի տարբերակ ընտրենք, որը մեզ կբավարարի, և որը պատմական երկարատև հեռանկարով կապահովի մեր երկրի անդորրը։ Մեզ ուրիշներից ոչինչ պետք չէ, բայց մերը չենք տա»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Ավելի…

Read More