Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Օջալանը զինյալներին կոչ է արել վայր դնել զենքը

Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Օջալանը զինյալներին կոչ է արել վայր դնել զենքը


Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանը կոչ է արել կազմակերպության անդամներին՝ վայր դնել զենքը և դադարեցնել Թուրքիայի հետ զինված առճակատումը։ Օջալանի համապատասխան ուղերձը լրագրողներին կարդացել են քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ բանտում այցելել էին PKK-ի առաջնորդին և նրանից ստացել ուղերձը։

«Ես ստանձնում եմ զինաթափման կոչի պատմական պատասխանատվությունը: Համագումար անցկացրեք և որոշումներ կայացրեք պետության և հասարակության հետ ինտեգրվելու վերաբերյալ, քանի որ յուրաքանչյուր ժամանակակից համայնք ու կուսակցություն, որը չի դադարել գոյություն ունենալ բռնի ուժով, դա անում է ինքնակամ: PKK-ի հետ կապված բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքը, իսկ կազմակերպությունը պետք է լուծարվի»,- ասվում է Օջալանի ուղերձում: