ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ գրեթե զինված ուժեր չունեն, Վաշինգտոնը չի կարող շարունակել սուբսիդավորումը, Fox News-ի հետ տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միակ բանը, որը վտանգի տակ է դնում ՆԱՏՕ-ն, դա այն փաստն է, որ մենք ունենք դաշնակիցներ, որոնք գրեթե չունեն ռազմական ուժեր, կամ որոնց զինվորականները այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ 40 տարի նրանք պաշտպանության համար գումար չեն ծախսել»,- ասել է նա:
Ռուբիոն դժգոհություն է հայտնել, որ խոսքը հարուստ երկրների մասին է, հատկապես՝ Արևմտյան Եվրոպայում: Պետքարտուղարի կարծիքով՝ իրենք բավարար ռեսուրսներ ունեն և պետք է դրանք ներդնեն ազգային անվտանգության ոլորտում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Եվրոպային՝ ՆԱՏՕ-ի պաշտպանունակության մեջ ունեցած ցածր ներդրման համար և բոլոր անդամ երկրներից պահանջել էր պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին։