Ուկրաինայում 18-24 տարեկան կամավորներին առաջարկվել է պայմանագրային զինծառայություն

Ուկրաինայում 18-24 տարեկան կամավորներին առաջարկվել է պայմանագրային զինծառայություն


Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել է մեկ տարվա պայմանագիրը 18-24 տարեկան կամավորների համար, որոնք ցանկանում են ծառայել երկրի պաշտպանության ուժերում։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:

Նշվում է, որ 18-24 տարեկան կամավորների պայմանագրով նախատեսվում է բազային համակցված զինվորական պատրաստություն, մասնագիտական ​​ուսուցում և ադապտացիոն դասընթաց զորամասում։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելուց որոշ ժամանակ առաջ, կոնգրեսական Մայք Ուոլցը մատնանշել էր Ուկրաինայի զինված ուժերի՝ ռազմական անձնակազմի պակասի հետ կապված խնդիրները, որոնք «անհրաժեշտ է լուծել»: Նա հիշեցրել էր, որ Ուկրաինայում զորակոչի տարիքը «26 տարեկանից է, ոչ թե 18-ից, և «Եթե ուկրաինացիները կոչ են անում ամբողջ աշխարհին վա-բանկ գնալ՝ աջակցելու ժողովրդավարությանը, ապա իրենք պետք է նույնն անեն»,- ասել է Ուոլցը և հավելել. «Իհարկե, նրանք արժամապատվորեն և հաստատակամորեն ընդունեցին կռիվը, քաջաբար են կռվում, բայց կենդանի ուժի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն»: