Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Իսրայելին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան: Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարությամբ կողմերը սպառնացել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել: «Մենք վճռականորեն դեմ ենք Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա բազային քանակի սնունդ մատակարարել…

Read More
Թրամփ-Պուտին զրույցից հետո ԵՄ երկրները որոշել են ավելացնել ՌԴ նկատմամբ ճնշումը

Թրամփ-Պուտին զրույցից հետո ԵՄ երկրները որոշել են ավելացնել ՌԴ նկատմամբ ճնշումը

ԵՄ երկրները ԱՄՆ և ՌԴ նախագահների զրույցից հետո պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ նկատմամբ ճնշումն ավելացնելու վերաբերյալ, հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 19-ին տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Կողմերը զրույցը կառուցողական են համարել։ Քննարկված թեմաների թվում է եղել Ուկրաինայի հակամարտությունը։

Read More
Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից

Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ 2 ժամից ավելի տևած հեռախոսազրույցից հետո հանդես է եկել լրատվամիջոցների համար հայտարարությամբ։ «Զրույցը շատ բովանդակալից, անկեղծ և օգտակար էր», – ասել է Պուտինը։ «Հրադադարի հաստատումն Ուկրաինայի հետ հնարավոր է՝ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո», – նշել է նա։ Պուտինի խոսքով՝ բանակցությունների վերսկսումը Ստամբուլում վկայում է, որ…

Read More
Հռոմի Պապ Լևոն XIV-ը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը. AP

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը. AP

Հռոմի պապ Լևոն XIV-ը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում, առկա հակամարտությունների կարգավորումը։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։ «Կայացել է մտքերի փոխանակում մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ, որի ընթացքում կոչ է արվել պահպանել մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերը հակամարտության…

Read More
Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ ստորագրել է պաշտպանության, առևտրի և ձկնորսության վերաբերյալ համաձայնագրեր

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ ստորագրել է պաշտպանության, առևտրի և ձկնորսության վերաբերյալ համաձայնագրեր

Երկուշաբթի առավոտյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Լոնդոնում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Կողմերը նոր համաձայնագրեր են կնքել պաշտպանության, սննդամթերքի առևտրի և սահմանային վերահսկողության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև բրիտանական ջրեր եվրոպական ձկնորսական նավերի մուտք գործելու վերաբերյալ, հաղորդել…

Read More
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Գիորգի Ջինչարաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի 3 նոր հանրային դպրոցներ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Գիորգի Ջինչարաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի 3 նոր հանրային դպրոցներ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Գիորգի Ջինճարաձեն, Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ​​ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլիի և Վրաստանի խորհրդարանի անդամ Անտոն Օբոլաշվիլիի հետ միասին, այցելել է Սամցխե-Ջավախքի շրջանի 3 նոր հանրային դպրոցներ։ Դպրոցներ կատարած այցելության ընթացքում Գիորգի Ջինճարաձեն ծանոթացավ կրթական գործընթացին և աշակերտներին ու ուսուցիչներին մաղթեց բեղմնավոր աշխատանք նոր միջավայրում։ Կրթական տարածքներից բացի, Ախալցխայի թիվ 5,…

Read More
Վարդատոնը Թբիլիսիում

Վարդատոնը Թբիլիսիում

Մայիսի 18-ին Թբիլիսիի սիրտը՝ Մեյդան թաղամասը, վերածվել էր սիրո, հիշողության և մշակույթի տոնի։ Նշվեց Վարդատոնի 111-րդ հոբելյանը։ Տոնական օրը սկսվեց Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված պատարագով, որտեղ ժողովուրդը հիշեց մեծ աշուղ Սայաթ-Նովային, որին հաջորդեց հոգեհանգստյան կարգ՝ մեծ աշուղի շիրիմի մոտ։ Երբ եկեղեցու զանգերը լռեցին, քաղաքը լցվեց երգի ու մշակույթի հնչյուններով՝ սկսվեց բացօթյա համերգը։ Տոնական համերգին մասնակցեցին…

Read More
Նիդերլանդներում տեղի է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ցույցը

Նիդերլանդներում տեղի է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ցույցը

Նիդերանդների քաղաքական մայրաքաղաքում՝ Հաագայում, տեղի է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ցույցը: Մարդու իրավունքների և մարդասիրական կազմակերպությունների, ինչպիսիք են Amnesty International-ը, Save the Children-ը և Doctors Without Borders-ը, տվյալներով՝ Հաագայի փողոցներ է դուրս եկել ավելի քան 100.000 մարդ՝ տարեցներից մինչև  երիտասարդներ։ Ցուցարարները կոչ են արել կառավարությանը դադարեցնել աջակցությունը Գազայի հատվածում իսրայելական ռազմական արշավին: Կարմիր…

Read More
Իսրայել Կացը բարձր է գնահատել Ադրբեջանի հետ խոր ռազմավարական դաշինքը

Իսրայել Կացը բարձր է գնահատել Ադրբեջանի հետ խոր ռազմավարական դաշինքը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր Թել Ավիվում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ՝ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու նպատակով, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Հանդիպման ընթացքում Կացը բարձր է գնահատել երկու երկրի միջև խոր ռազմավարական դաշինքը՝ նշելով ընդհանուր շահերն ու փոխադարձ վստահությունը։ Նա շնորհակալություն է հայտնել Հասանովին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի…

Read More
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ

Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված լայնածավալ գործողության ընթացքը։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները նույնն են՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ջախջախումը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը: Միաժամանակ մոտ ապագայում Իսրայելը, Միացյալ Նահանգների հետ…

Read More
Փաշինյանը շնորհավորել է Նիկուշոր Դանին Ռումինիայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Նիկուշոր Դանին Ռումինիայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկուշոր Դանին շնորհավորել է Ռումինիայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի առիթով: «Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ Ռումինիայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ ամրապնդելու մեր ժողովուրդների միջև պատմական բարեկամությունը՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,- գրված է վարչապետի X-ի էջում:

Read More
Հռոմի Պապը կոչ է արել Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնել

Հռոմի Պապը կոչ է արել Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնել

Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Լևոն 14-րդի գահակալության արարողությունը: Նորընտիր Հռոմի Պապն իր առաջին ուղերձում դիմել է աշխարհի առաջնորդներին՝ հորդորելով վերջ տալ բոլոր պատերազմներին: Նա կոչ է արել Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնել և ազատ արձակել գերիներն: Լևոն 14-րդը կարևորել է Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հաստատումը և «հյուծված քաղաքացիական բնակչությանը» մարդասիրական օգնություն…

Read More
ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո առաջին քայլն են անում դեպի նոր միություն

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո առաջին քայլն են անում դեպի նոր միություն

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը Brexit-ից հետո առաջին անգամ միմյանց ընդառաջ քայլ են կատարել։ Երկուշաբթի նրանց առաջնորդները կհանդիպեն Լոնդոնում՝ սկսելու նոր հարաբերությունների կառուցումը մի աշխարհում, որը փոխվել է հինգ տարվա ընթացքում, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային պատերազմներ է մղում Եվրոպայի դեմ, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միանգամայն իրական պատերազմներ, գրում է BBC-ն: ԵՄ-ի հետ «աղմկահարույց…

Read More
Նախագահի ընտրության թեժ պայքար է ընթանում Լեհաստանում

Նախագահի ընտրության թեժ պայքար է ընթանում Լեհաստանում

Կիրակի՝ մայիսի 18-ին կայացած Լեհաստանի նախագահի ընտրության առաջին փուլում, ըստ էքզիթ փոլի, 13 թեկնածուից ոչ ոք չի ստացել հաղթելու համար անհրաժեշտ ձայների 50%-ից ավելին: Ինչպես հաղորդում է dpa գործակալությունը՝ հղում անելով կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ձայների 99.7 տոկոսի հաշվարկից հետո իշխող «Քաղաքացիական կոալիցիայի» լիբերալ-պահպանողական թեկնածու, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին, որը ստացել է ձայների 31.2 տոկոսը, և…

Read More
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից:

Read More
Վատիկանում մեկնարկել է Հռոմի Լևոն XIV Պապի գահակալության արարողությունը

Վատիկանում մեկնարկել է Հռոմի Լևոն XIV Պապի գահակալության արարողությունը

Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, մեկնարկել է Հռոմի Լևոն XIV Պապի գահակալության արարողությունը: Սուրբ պատարագից մեկ ժամ առաջ Լևոն XIV քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակ է դուրս եկել սպիտակ պապոմոբիլով՝ ողջունելով հավաքված հազարավոր հավատացյալներին: Պատարագին, որը մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 10.00-ին, մասնակցում են մի շարք երկրների ղեկավարներ, քաղաքական գործիչներ: Հանդիսավոր արարողությանը մասնակցում են նաև ԱՄՆ փոխնախագահ…

Read More
«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան

«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան

Ավարտվեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի այս տարվա հաղթող երկիրը Ավստրիան է։ Հայաստանի պատվիրակ Պարգը եզրափակիչում հանդես եկավ 18 համարի ներքո: Նա քվեարկության արդյունքում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։ Մայիսի 15-ին Բազելում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում մեր պատվիրակ Պարգը պայթեցրեց Եվրատեսիլյան բեմը իր փայլուն ելույթով։ Survivor-ը ճանապարհ բացեց դեպի եզրափակիչ։…

Read More
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Պարգը հանդես կգա 18 համարի ներքո:   Մայիսի 15-ին Բազելում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում մեր պատվիրակ Պարգը պայթեցրեց Եվրատեսիլյան բեմը իր փայլուն ելույթով։ Survivor-ը ճանապարհ բացեց դեպի եզրափակիչ։   «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլին մասնակցում է 26 երկիր։  

Read More
Թրամփը հայտնել է, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Թրամփը հայտնել է, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։   «Քննարկելու ենք արյունահեղության դադարեցումը. շաբաթական միջինում ավելի քան 5000 ռուս և ուկրաինացի զինվոր է զոհվում»,- նշել է ԱՄՆ նախագահը, հավելել՝ օրակարգում է լինելու նաև առևտուրը:   Այնուհետև Սպիտակ տան ղեկավարը կզրուցի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։…

Read More
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու և հաղորդակցության ուղիները բաց պահելու համար՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանը հավելել է՝ հիմնական նպատակը խաղաղության բանակցություններից հստակ արդյունք ստանալն է:   «Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Հարկավոր է բանակցել, ստեղծված հնարավորությունը չի կարելի բաց թողնել»,- շեշտել է նա։   Էրդողանն ընդգծել է՝…

Read More
Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը: Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։   Ըստ հաղորդագրության՝ Պետքարտուղար Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման և հրադադարի պայմանների նախապատրաստման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը: Նա վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ այսուհետ…

Read More
Ռազմական գործողությունները միշտ ուղեկցվել են բանակցություններով. Մեդինսկի

Ռազմական գործողությունները միշտ ուղեկցվել են բանակցություններով. Մեդինսկի

Երեկ Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է՝ ռուսները միշտ ստանում են այն, ինչն իրենց է պատկանում: Մեկնաբանելով հրադադար հաստատելու Կիևի առաջարկը՝ նա նշել է. «Խաղաղ բանակցություններից առաջ հրադադար պահանջողներն ուղղակի պատմություն չգիտեն: Ռազմական գործողությունները միշտ ուղեկցվել են բանակցություններով»: Ստամբուլյան հանդիպմանն է անդրադարձել ուկրաինական կողմը: Հանրապետության ԱԳՆ…

Read More
Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով

Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. աշխատանքներ են տարվում` հայտարարել է Դմիտրի Պեսկովը։   Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական հանդիպման ավարտից հետո ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումներ դեռ չեն եղել։   Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի համար սկզբունքային է, թե ով է Կիևից ստորագրելու փաստաթղթերը, եթե ՌԴ-ի և Ուկրաինայի…

Read More
Միասին կարող ենք էական ներդրում ունենալ կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված համաշխարհային ջանքերում. վարչապետ

Միասին կարող ենք էական ներդրում ունենալ կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված համաշխարհային ջանքերում. վարչապետ

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին,…

Read More
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ` նպաստելու քաղաքական երկխոսությանը և փոխգործակցությանը, որն ուղղված է խաղաղության համար արդյունավետ լուծումներ գտնելուն, անվտանգության ամրապնդմանը և բարգավաճմանը մեր ամենամոտ և ավելի լայն հարևանությունում: Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Այս ըմբռնումն է ընկած Հայաստանի ակտիվ մասնակցության և նախաձեռնությունների հիմքում, այս անգամ՝ Տիրանայում»,- նշել է…

Read More