Քյամիլ Զեյնալլիին Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան 21.02.2024 . Տարածաշրջան

Քյամիլ Զեյնալլիին Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան
		21.02.2024 . Տարածաշրջան


Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում բերման են ենթարկել ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլիին: Նրա կալանավորման հարցը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է, տեղեկացրել է հանրապետության արտգործնախարարությունը:

Զեյնալլին Instagram սոցիալական ցանցի իր էջում նշել է, թե իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, քանի որ Հայաստանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Լրատվամիջոցների հետ զրույցում այդ մասին հայտարարել է նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զեյնալլին 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ տարածքում իրականացրել է պատերազմի և մարդկության դեմ հանցագործություններ, ինչպես նաև ներգրավված է եղել 2020 թ. հուլիսին ՌԴ տարածքում հայերի դեմ ադրբեջանցիների հարձակումների կազմակերպման և համակարգման մեջ: 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին