Թուրքական հինգերորդ սերնդի KAAN կործանիչը չորեքշաբթի կատարել է իր առաջին թռիչքային փորձարկումը, հաղորդում եн թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի ամենահավակնոտ տեխնոլոգիական նախագիծը համարվող KAAN ազգային մարտական ինքնաթիռը մշակել է Turkish Aerospace Industries ընկերությունը:
Հինգերորդ սերնդի այս օդանավը նախատեսված է Թուրքիայի ռազմաօդային ուժերում գտնվող F-16 կործանիչներին փոխարինելու համար։ Այդ գործընթացը նախատեսվում է սկսել 2030-ական թվականներին։
KAAN անտեսանելի կործանիչի ստեղծման նախագիծը սկսվել է 2016 թ.: Ծրագրի արժեքը գնահատվում է 10 մլրդ դոլար։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին