Ռուսաստանում հեղեղումներն ավելի շատ տարածքներ են ընդգրկել 15.04.2024 . Միջազգային

Ռուսաստանում հեղեղումներն ավելի շատ տարածքներ են ընդգրկել
		15.04.2024 . Միջազգային


Արևմտասիբիրյան հարթավայրի հարավում գտնվող Կուրգանի շրջանի մայրաքաղաքը սկսում է հեղեղվել Տոբոլ գետով: Օրենբուրգից հետո Կուրգանը Ռուսաստանի երկրորդ շրջանային կենտրոնն է, որը պայքարում է տարածաշրջանում սկսված հեղեղումների դեմ: Երկուշաբթի առավոտյան ջրի մակարդակը գերազանցել է 6 մետրը։ Նախօրեին Կուրգանի նահանգապետը հայտարարել էր, որ այդ նիշից հետո կսկսվի Կուրգանի աջափնյա հատվածի և ձախ ափի ցածր հատվածի հեղեղումը։ Վադիմ Շումկովը նախազգուշացրել էր, որ ջրի մակարդակի բարձրացման հետ կապված «գիշերը շատ բարդ իրավիճակ է կանխատեսվում», և կոչ արել մարդկանց արագ տարհանվել:

«Տոբոլ գետի ընթացքն այնքան արագ է, որ նախորդ օրը Կուրգանի շրջանում ջուրը քշել  տարել է հետիոտնային երկու կամուրջ։ Գետի հոսքը նկատելիորեն ավելանում է, ջուրը հոսում է քաղաք»,- ասել է նահանգապետը։

Ապրիլի 13-ին ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հեղեղումներից տուժել է Ռուսաստանի 39 շրջան, ջրի տակ է անցել ավելի քան 12700 հազար բնակելի շենք և 22 հազար կենցաղային հողատարածք։ Հեղեղումներ են գրանցվել նաև Բաշկիրիայում, Սամարայի, Սարատովի, Ուլյանովսկի մարզերում, Մորդովայում ու Թաթարստանում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին