Վրացական և համաշխարհային շախմատի լեգենդ, աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին այցելել է Ախալցխա
Ախալցխա է այցելել վրացական և համաշխարհային շախմատի լեգենդ, աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին։ Ախալցխայի բերդում նրան հյուրընկալել են մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Միջոցառման շրջանակում շախմատով հետաքրքրվող աշակերտներն ու երիտասարդները հնարավորություն են ունեցել անձամբ հանդիպելու անվանի շախմատիստուհուն, զրուցելու նրա հետ և մասնակցելու վարպետության դասին։ Նոնա Գափրինդաշվիլին…
