Բանակցությունների եռակողմ ձևաչափի ընդլայնումը Մոսկվայի հետ չի համաձայնեցվել. Ուշակով
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունների եռակողմ ձևաչափի ընդլայնումը Մոսկվայի հետ չի համաձայնեցվել, թեև բանակցություններին եվրոպական կողմի ներգրավման մասին հայտարարությունը Ջարեդ Քուշներն արել էր Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո: «Բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է եռակողմ ձևաչափով: Շփումները վերսկսվել են Աբու Դաբիում, պայմանավորվածություն կա շարունակել դրանք։ Ժամկետը դեռ որոշված չէ….
