Հայաստանն ու Կանադան քննարկել են խորհրդարանական կապերի զարգացումը
Նոյեմբերի 5-ին Օտտավայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մայքլ Կոտոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական բարեկամական խմբերի միջև համագործակցության զարգացումը և անմիջական կապերի հաստատումը՝ հայ-կանադական հարաբերությունների օրակարգի առաջմղման նպատակով։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր,…
