Արցախի ՆԳՆ ուղեցույցը շրջափակման պատճառով հանրապետությունում մեքենաները հաշվառել չկարողացողների համար

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից կամ այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են ՀՀ ոստիկանության ՃՈ roadpolice.am կայքում նախապես կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում՝ նշելով Երևանի հաշվառման քննական բաժին: Այս մասին…

Read More

Շվեդիայի և Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը պետք է համաձայնեցվի Թուրքիայի հետ. Փրայս

ԱՄՆ-ը վճռականորեն պաշտպանում է Շվեդիայի և Ֆինլանդիայի թեկնածությունները ՆԱՏՕ-ում. այդ երկրները պատրաստ են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն որոշումը կայացվում է կոնսենսուսով, որին նրանք պետք է հասնեն Թուրքիայի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ակցիաներից հետո Շվեդիան այլևս…

Read More
Արցախում պաշտոնատար անձը պետությանը ավելի քան 49 միլիոն դրամի վնաս է պատճառել
		24.01.2023 . Արցախ

Արցախում պաշտոնատար անձը պետությանը ավելի քան 49 միլիոն դրամի վնաս է պատճառել 24.01.2023 . Արցախ

Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49 000 000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ հայտնում են Արցախի դատապազությունից:    Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, դեռևս 08.10.2021 թ. հարուցվել էր քրեական գործ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից պաշտոնեական…

Read More

Վուչիչը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ չի բացառում իր հրաժարականը, «եթե այդպես հնարավոր լինի փրկել երկիրը»: Ավելի վաղ իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Վուչիչն ասել է, որ պատրաստ է լքել նաև քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնը: Նշվում է, որ կուսակցության ղեկավարությունը քննարկել է Սերբիայի նկատմամբ Արևմուտքի ճնշումը՝ Կոսովոյի անկախությունը ճանաչելու հարցում: 2022…

Read More

Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Սակայն հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին…

Read More

Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: «Շվեդիայում այդ կեղտոտ ակցիաները, այն էլ՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության մոտ, համարվում են վիրավորանք թե՛ մահմեդականների, թե՛ ընդհանրապես բոլոր մարդկանց հասցեին, նրանց իրավունքների ու ազատությունների նկատմամբ։ Դուք շարունակում եք օգնել ահաբեկիչներին և սպասում եք աջակցություն…

Read More
Արարատ Միրզոյանը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին
		24.01.2023 . Արցախ

Արարատ Միրզոյանը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին 24.01.2023 . Արցախ

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։ Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարևորել են նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։  ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների…

Read More

Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը և կրկնապատկել Հայաստանի հետ խաղաղ բանակցության ջանքերը

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը կոմերցիոն երթևեկության համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է…

Read More

Արցախի նախագահը Փարիզի քաղաքապետին է ներկայացրել հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները: Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել…

Read More
Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը
		23.01.2023 . Արցախ

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը 23.01.2023 . Արցախ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից…

Read More

Ճապոնիան պատրաստ է պահպանել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կուրսը

Ճապոնիայի կառավարությունը, չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Տոկիոյի և Մոսկվայի հարաբերություններում ստեղծված բարդ իրադրությանը, պահպանում է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված տարածքային խնդրի լուծմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստում։ 20-րդ դարի կեսերից Մոսկվան և Տոկիոն բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո…

Read More

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ընդունված որոշումը,…

Read More

Արցախում 159 երեխա Է ծնվել շրջափակման մեջ

Արցախի կառավարության տեղեկագիրը ներկայացնում է շրջափակման 43-րդ օրվա վիճակագրությունը. 13 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Արդեն 159 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 480 քաղաքացի զրկվել է…

Read More

ԵՄ-ն Հայաստանում երկամյա քաղաքացիական առաքելություն է ստեղծում՝ նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը

ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին (EUMA)՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել նպաստավոր միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար, ինչին աջակցում…

Read More

Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու՝ ԵՄ որոշումը

«Մենք ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Read More

Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:   Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։   Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ…

Read More
Արցախի խանութներում առկա բրինձը թույլատրված է ազատ վաճառքի
		23.01.2023 . Արցախ

Արցախի խանութներում առկա բրինձը թույլատրված է ազատ վաճառքի 23.01.2023 . Արցախ

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է՝ հանրության կողմից ստացված բողոքների և Արցախի Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ,…

Read More

ԵՄ-ն շահագրգռված է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ակնկալում է, որ ԵՄ երկրների ղեկավարները «նոր լիցք կհաղորդեն» քննարկումներին՝ Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներից միջոցները Կիևին ուղղելու վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարել է Financial Times-ի հետ հարցազրույցում։ Սակայն շրջակա միջավայրի և օվկիանոսների հարցերով եվրահանձնակատար Վիրգինիուս Սինկևիչուսն այն կարծիքին է, որը «Միայն ԵՄ-ն չպետք է դա անի: G7-ի…

Read More

Իրակլի Կոբախիձե — «Սի Էն Էն»-ի լրագրողը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կեղծ տեղեկությունների հիման վրա հարց է ուղղել, պարզ է, թե որքան ծավալուն է համակարգումը, որն ուղղված է Վրաստանի շահերի դեմ |

«Սի Էն Էն»-ի լրագրողը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հարց է ուղղել՝ հիմնված կեղծ տեղեկությունների վրա, պարզ է, թե որքան մասշտաբային է համակարգումը, որն ուղղված է Վրաստանի շահերի դեմ,- ասված է «Վրացական երազանք»-ի նախագահ, Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ։ «Մի քանի օր առաջ «Սի Էն Էն»-ի լրագրողը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Վրաստանի հետ կապված կեղծ…

Read More

ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Հայաստանի համար նոր առաքելությունը

Այսօր Բրյուսելում կայանալու է ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ, ըստ բարձրաստիճան ներկայացուցչի, կքննարկվի Հայաստանի շուրջ իրավիճակը, նախատեսված է հաստատել ԵՄ նոր առաքելությունը Հայաստանի համար, որը պետք է նպաստի կարգավորմանը տարածաշրջանում։ Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։ Գործակալությունը հիշեցնում է,…

Read More

Արցախից ևս 4 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 4 հիվանդներ՝ «Միելոմային հիվանդություն», «Արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ՝ սուր նեֆրոտիկ համախտանիշով, առաջնային ֆոսֆոլիպիդային համախտանիշ», «Ախալազիա III-IV աստիճան» և «Առաջնային անպտղություն» ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 23-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։   Արցախի…

Read More

Կրթության փոխնախարարը ծանոթացել է հանրային դպրոցի տնօրենի թեկնածուների թեստավորման ընթացքին

Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ հունվարի 22-ին, ժամը 12:00-ին մեկ նիստով անցկացվել է հանրային դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողների ատեստավորման գործընթացի առաջին փուլը։ Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլին այցելել է Թբիլիսիում տեղակայված քննական կենտրոններ և տեղում ծանոթացել թեստավորման գործընթացին։ Կրթության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թամար Մախարաշվիլին թեստավորումից առաջ անձամբ…

Read More
Վաճառքի կետերում առկա է համապատասխան թույլտվության համաձայն վաճառվող բրնձի տեսականի. Արցախի տեղեկատվական շտաբ
		22.01.2023 . Արցախ

Վաճառքի կետերում առկա է համապատասխան թույլտվության համաձայն վաճառվող բրնձի տեսականի. Արցախի տեղեկատվական շտաբ 22.01.2023 . Արցախ

Քանի որ պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել, տեղեկացնում ենք, որ այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշն ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես՝ կհանրայնացվի։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։   Հայտնում ենք, որ վաճառքի…

Read More
Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի մեկ տեսակն ունեցել է համային և հոտային խնդիրներ և հետ է կանչվել շուկայից
		22.01.2023 . Արցախ

Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի մեկ տեսակն ունեցել է համային և հոտային խնդիրներ և հետ է կանչվել շուկայից 22.01.2023 . Արցախ

Հանրության կողմից ստացված բողոքների և Արցախի Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ: ԱՅդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։…

Read More

Իրակլի Ղարիբաշվիլի. Խորապես վշտացած եմ Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, հերոս ոստիկանի ծառայակիցներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին, ընկերներին և հարազատներին։ «Խորը վշտացած եմ Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության համար, որը խլեց մեկ ոստիկանի և չորս քաղաքացու կյանք։ Իմ անկեղծ ցավակցությունն ու կարեկցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքի անդամներին, հարազատներին, հերոս ոստիկանի ծառայակիցներին և ներքին գործերի նախարարությանը: Հարձակման հետևանքով տուժածներին…

Read More

Ադրբեջանը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:   Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում,…

Read More

Մոլդովան կարող է հրաժարվել չեզոք կարգավիճակից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Սանդու

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հնարավոր է համարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկրի չեզոք կարգավիճակից հրաժարվելու հնարավորությունը: «Այժմ լուրջ քննարկում է ընթանում ինքներս մեզ պաշտպանելու մեր ունակության մասին. կարո՞ղ ենք արդյոք դա անել միայնակ, թե՞ պետք է ավելի մեծ դաշինքի մաս դառնանք»,- Սանդուի խոսքը մեջբերում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ եթե Մոլդովայի քաղաքացիները ճանաչեն չեզոք կարգավիճակից հրաժարվելու…

Read More

Անընդունելի եմ համարում անձանց, հատկապես՝ երեխաների բաց դեմքով լուսանկարները համացանցում տարածելը. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է. «Ողջունելի է, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, օգնություն են տրամադրում հանրությանը, այդ թվում՝ հղի կանանց և երեխաներին։ Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։ Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում…

Read More

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին

Նիդերլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին: Այս մասին հայտնել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան: Նախագիծը ներկայացրել էր «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Դոն Սեդերը խորհրդարանում առաջիկա ԵՄ Խորհրդի հանդիպման օրակարգում ներառված նյութերի քննարկումների և հանձնարարությունների ժամանակ։ Բանաձևով խորհրդարանը հայցում է կառավարությանը և Եվրամիության երկրներին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի…

Read More
Արցախի շրջափակման հետևանքով առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը
		21.01.2023 . Արցախ

Արցախի շրջափակման հետևանքով առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը 21.01.2023 . Արցախ

Արցախի շրջափակման 41-րդ օրը հանրապետության կառավարության տեղեկագիրը հրապարակել է օրվա թարմացված վիճակագրությունը: 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 470…

Read More