Ի՞նչ կետեր կարող է պարունակել ռազմավարական փաստաթուղթը
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիր կնքելու հարցում, գրում է The Times of Israel-ը։ Սաարը նշել է, որ Իսրայելն աշխատում է ինչպես ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմերի հետ։…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է Կուրսկի շրջանում գերի ընկած երկու ենթադրյալ հյուսիսկորեացի զինվորականի հարցաքննության տեսանյութը և հայտարարել, որ Կիևը պատրաստ է նրանց փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Մենք ոչ մի կերպ չենք կարող մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը։ Չգիտենք, թե ինչն է այնտեղ համապատասխանում իրականությանը՝ ով ում ինչ է առաջարկել։ Մենք…
Բաթումում կիրակի անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ութ մարդ է բերման ենթարկվել, լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանության վարչության պետը։ «Նրանք մեղադրվում են վարչական իրավախախտումների՝ ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցուցաբերելու համար», — ասել է Իրակլի Ջեբուաձեն: Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Աջարիայի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցում իրավիճակը սրվել է, երբ Թբիլիսիից ժամանած ընդդիմադիր «Կոալիցիա…
Խորվաթիայի ներկայիս նախագահ Զորան Միլանովիչը հաղթել է կիրակի կայացած նախագահի ընտրության երկրորդ փուլում՝ ստանալով ձայների ավելի քան 74%-ը, նրա հիմնական մրցակից Դրագան Պրիմորացը ստացել է ընտրողնրի մոտ 25%-ի աջակցությունը, հայտնում է Euronews-ը։ Խորվաթիայում նախագահը ուղղակիորեն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Նա երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և խորհրդարանի համաձայնությամբ նշանակում է վարչապետին։ Նախագահը…
Կալիֆոռնիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակի հաշվարկները: Անտառային հրդեհները Լոս Անջելեսի շրջանում սկսել են արածվել հունվարի 7-ից: Ըստ հիդրոօդերևութաբանների՝ կրակի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։ Հրդեհը շրջանում ոչնչացրել է ավելի քան 10 հազար շինություն։ Լոս…
Օլաֆ Շոլցը հաստատվել է որպես Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից կանցլերի պաշտոնի թեկնածու: Քվեարկությունը տեղի է ունեցել Բեռլինում՝ կուսակցության համագումարում։ Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունը տեղի կունենա փետրվարի 23-ին:
Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որ ստիպված է դադարեցնել օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը՝ Շահ Դենիզ հանքավայրում առկա խնդիրների պատճառով՝ հայտնել է Ալեքսանդար Վուչիչը: Սերբիայի նախագահը հավելել է, որ չկա հստակություն, թե ինչքան է տևելու գազի մատակարարումների վերականգնումը: «Մենք ունենք բավարար քանակությամբ գազ՝ սպառելու համար, քանի դեռ չի պատահել ինչ-որ այլ դժբախտություն։ Ես հույս ունեմ,…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել: Տելեգրամյան գրառմանը նա կցել է զինվորական վկայականի լուսանկար, որը, հավանաբար, պատկանում է գերիներից մեկին։ «Դա հեշտ չէր. սովորաբար ռուսներն ու հյուսիսկորեացի մյուս զինվորներն անում են հնարավորը, որ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի ներգրավվածության ապացույցներ չլինեն»,- գրել է Զելենսկին։…
Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Դամասկոսում ընդունել է Օմանի սուլթանի բանագնաց շեյխ Աբդուլազիզ բին Աբդուլլահ բին Զահեր Ալ Հինայիին: Օրակարգում են եղել Արաբական Հանրապետությունում վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները: Երեկ էլ Ահմեդ ալ-Շարաան հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ: Ակնկալվում է, որ առաջիկայում Սիրիայի արտգործնախարարը կմեկնի Եվրոպա՝ քննարկելու տնտեսական հնարավոր գործակցությունը և Բաշար…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Հիմնական քննարկման … source
Այս գիշեր ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Տամբովի մարզին: Կոտովսկում բազմաբնակարան շենքեր են վնասվել, կան տուժածներ: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինական կողմը թիրախավորել է Վորոնեժի, Բելգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերը, Կրասնոդարի երկրամասը: ԱԹՍ է խոցվել նաև Ղրիմում: Ընդհանուր առմամբ 85 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ «Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք…
Սահմանափակումների պատճառով Մոսկվայից ու Երևանից չվերթներն ուղղվել են դեպի Սամարայի և Վոլգոգրադի այլընտրանքային օդանավակայաններ: Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Սարատովի «Գագարին» օդանավակայանը: Ավելի վաղ «Ռոսավիացիան» ժամանակավոր սահմանափակումներ էր կիրառել Սարատովի օդանավակայանում թռիչքների համար: Նաև հունվարի 11-ի առավոտյան թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում, ավելի ուշ դրանք հանվել են:
ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Ջո Բայդենը և Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը: Անդրադարձ է եղել մարտի դաշտում իրավիճակին: Սպիտակ տնից հիշեցրել են, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի, մասնավորապես՝ նավթագազային ընկերությունների և դրանց ղեկավարների դեմ:…
Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթագազային ընկերությունների և դրանց ղեկավարների նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում են ներառվել «Զարուբեժնեֆտի» ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, «Գազպրոմնեֆտի» ղեկավար Ալեքսանդր Դուկովը, «Լուկօյլի» համասեփականատեր Վագիթ Ալեքպերովի որդին և այլք: Պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրոմնեֆտ» և «Սուրգուտնեֆտեգազ» ընկերությունները, սերբական NIS ընկերությունը, որը «Գազպրոմնեֆտի» դուստր ձեռնարկությունն է: Սահմանափակումներ են կիրառվել նաև…
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է Ժոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում: Կառույցն ընդգծել է, որ նոր նախագահի ընտրությունը վճռորոշ է պետական հաստատությունների լիարժեք գործունեության ապահովման, հատկապես Լիբանանի քաղաքական, տնտեսական և անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար: Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և քաղաքական անկախությանը: Լիբանանի նախագահի պաշտոնում Ժոզեֆ Աունի ընտրությունը…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ընդունել է Իտալիայի վարչապետը: Ջորջիա Մելոնին վերահաստատել է համակողմանի աջակցությունը, որն Իտալիան ցուցաբերում է Ուկրաինայի պաշտպանությանը և ուկրաինացի ժողովրդին։ Զելենսկին հանդիպել է նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Իտալիայի նախագահը նույնպես վստահեցրել է, որ Հռումը կշարունակի աջակցել Կիևին: Նա նշել է, որ օգնելով Ուկրիանային՝ երկրները նպաստում են ամբողջ Եվրոպայի անվտանգության ամրապնդմանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նման շփումների կազմակերպման համար ցանկություն և քաղաքական կամք են պահանջվում Վաշինգտոնից: «Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է օտարերկրյա ղեկավարների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար բաց լինելու մասին: Դրա համար…
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներ Կլոդ Քերնը և Էդիթ Էստրելլան հունվարի 14-16-ը փաստահավաք առաքելությամբ կայցելեն Վրաստան, հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ «Այցի նպատակն է գնահատել Վրաստանի, որպես Եվրախորհրդի անդամ երկրի՝ ստանձնած պարտավորությունների և պարտականությունների կատարումը, հատկապես հոկտեմբերյան ընտրություններից հետո շարունակվող քաղաքական ճգնաժամի և ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման լույսի ներքո»,- ասվում է տեղեկատվության…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Հարավային Կովկասում բացվել է հարատև խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորության պատուհան՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: «Ես հավատում եմ, որ Հայաստանն էլ կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։ Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք արձանագրում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում հօգուտ խաղաղության, նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է…
Ախալցխայում նախատեսվում է քանդել Ռուսթավելի 124 հասցեում գտնվող կինոթատրոնի շենքը և դրա փոխարեն նորը կառուցել՝ մրցույթն արդեն հայտարարվել է երկու փուլով։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ կինոթատրոնի շինարարությունը կտևի 1 տարուց ավելի։ Մասնավորապես, առաջին փուլում նախատեսվում է 65 հազար լարիով ապամոնտաժել նախկին խորհրդային սահմանապահների համար կառուցված կինոդահլիճը, քանի որ քաղաքապետարանը պնդում է, որ շենքը գտնվում է վթարային…
Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական եզրակացությանը: «Ես անկեղծորեն ողջունում եմ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։ Այն երկրները, որոնք համապատասխանում են անհրաժեշտ պայմաններին և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ցանկալի լինեն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է…
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհները շարունակում են զանգվածային ավերածությունների պատճառ դառնալ: CNN-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության վարչությունը հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան ծանուցում է ստացել հրդեհի հետևանքով 10 մահվան դեպքի մասին: Լոս Անջելեսի տասնյակ հազարավոր բնակիչների պարտադիր տարհանման հրաման է տրվել: Իրավիճակը սրում են ուժեղ քամիները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են ավիացիայի աշխատանքը: Հրդեհները…
Վրաստանում կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կառավարման ժամանակաշրջանի՝ 2003-2012 թթ. կառավարության և քաղաքական գործիչների գործունեությունը: Խորհրդարանի ընդունած եզրակացությունը կուղարկվի Վրաստանի դատախազություն և այլ համապատասխան մարմիններ՝ հետագա միջոցներ ձեռնարկելու համար: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ընդգծել է, որ հանձնաժողովը կստեղծվի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում: «Վրաստանում գործում է…
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական եզրակացությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն այդ քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ: Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ուստի Հայաստանը կանգնելու է ընտրության առաջ: «ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների դադարեցման դեպքում Հայաստանում մի կողմից…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source