Հութիները հայտարարել են Իսրայելի համակողմանի օդային շրջափակման մասին
Եմենի «Անսար Ալլահ» զինյալ խմբավորումը հայտարարել է Իսրայելի համապարփակ օդային շրջափակման մասին: Լրատվամիջոցներով տարածված հայտարարության մեջ հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին կոչ է արել միջազգային ավիաընկերություններին լուրջ վերաբերվել նախազգուշացմանը՝ իրենց ուղևորների անվտանգությունն ապահովելու համար՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է։ Սարին հայտարարել է. «Մենք չենք հանդուրժի այս անօրինական վիճակի շարունակությունը, որն Իսրայելը փորձում է…
