Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակություն ունի. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այդ առնչությամբ նա X-ի իր էջում գրել է. «Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակություն ունի: Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձավորությունը կրկնապատկել է այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»:
