ՆԱՏՕ-ն փոխարինում է ԱՄՆ-ին՝ որպես Ուկրաինային ռազմական օգնության համակարգող. Reuters
Հյուսիսատլանտյան դաշինքը ԱՄՆ-ի փոխարեն ստանձնել է Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության համակարգումը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ ՆԱՏՕ-ն այդ կերպ ցանկանում է պաշտպանել Կիևին աջակցության մեխանիզմը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Մինչ այդ Կիևին ռազմական օգնությունը համակարգում էր Վաշինգտոնի գլխավորած «Ռամշտայնի խումբը», որը հավաքվում էր Գերմանիայում…
