Իրանն ու Կատարը դատապարտել են Գազայում Իսրայելի հարձակումը դպրոցի վրա
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին «ռազմական հանցագործություն և ցեղասպանության դրսևորում» է անվանել Իսրայելի բանակի հարվածը Գազայի հատվածում գտնվող դպրոցին, որի հետևանքով զոհվել է 93 պաղեստինցի: Նրա խոսքով՝ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Իսրայելը չի պահպանում միջազգային իրավունքի նորմերն ու բարոյական սկզբունքները։ «Այս դաժան ռեժիմին դիմակայելու միակ միջոցը մուսուլմանական և ազատատենչ երկրների հաստատուն և վճռական…
