Սահմանփակումներ են մտցվել Վրաստանից Հայաստան տանող ճանարպարհին

Վրաստանում տեղացած առատ ձյան պատճառով որոշ ճանապարհներ գործում են սահամանփակումներով: Վրաստանի Տարածքային կառամարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապահների դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան ու  բքի պատճառով դժվարանցանելի են մի շարք միջպետական ճանապարհներ: Եթևեկության սահամափակումներ են մտցվել Նինիոծմինդայից Հայաստան տանող ճանապարհին:  Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային…

Read More

Վրաստանը ԵՄ-ին կոչ է անում անդամակցության որոշակի հեռանկար տրամադրել

Առանց ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ որոշակի առաջարկների Վրաստանում բարեփոխումները կարող են դանդաղել։ Այս մասին հայտնել է եվրոատլանտյան հարցերով նախարար Վիկտոր Դոլիձեն Ռյաշեւում, հայտնում է «Վրաստան օնլայնը»։ Դոլիձեն, որը մասնակցում է Եվրոպա –Ուկրաինա ֆորումին, ասել է, որ վրացիների համար ԵՄ անվիզա ռեժիմ ներդնելու դեպքում ԵՄ-ն պետք է Վրաստանին անդամակցության հեռանկար տրամադրի։ Նախարարը հավելել է, որ խոսքը ԵՄ…

Read More

Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ

Հունվարի 29-ին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ։ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շնորհավորեց հավատացյալ ժողովրդին տոնի առթիվ։ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Հայոց բանակում հերոսաբար ընկած զինծառայողների։

Read More

Թբիլիսահայ համայնքում նշվեց Հայոց բանակի տոնը

Հայոց բանակի օրը յուրովի տոնական դարձավ թբիլիսահայ համայնքի համար: 2017 թվականի հունվարի 28-ին հայ մտավորականները, համայնքային գործիչները և թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների և Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներաներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին: Հայոց պետականության…

Read More

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու աշխարհասփյուռ հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ: 25 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր ելել հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայության համար անկախության հիմնասյուն հանդիսացող Հայոց բանակը: Հայոց բանակի ծնունդը բոլորի համար…

Read More

Թբիլիսիում մեկնարկեցին Հայոց բանակի 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումները

Հայոց բանակը 25 տարեկան է: Կազմավորման քառորդ դարի ընթացքում նորովի ստեղծված Հայոց բանակը բազմիցս դրսևորել է իր հզոր և մարտունակ լինելը, դարձել երկրի անկախության և ժողովրդի անվտանգության երաշխիքը՝ արժանանալով համայն հայության վստահությանը և մեծ սիրուն: Երկրի պաշտպանության և անվտանգության պահակակետում անձնուրացաբար կանգնած Զինված Ուժերի հոբելյանական տարեդարձը հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և արտերկրում նշում է հավուր…

Read More

Իսկական քաղաքական կուսակցություններ Վրաստանում նախկինի պես չկան

«Ազգային շարժումը» բաժանվեց աղմուկով և սկանդալով: Դա ընտանիքի քայքայում էր հիշեցնում, երբ դրա անդամները հարևաններին ինչ-որ բան ցույց տալու համար, միմյանց վիրավորելով, իրար վրա թավաներ ու կաթսաներ են նետում: Սակայն ժամանակն է այդ աղմուկը մոռանալու: Այսպիսի հարցադրում անենք. ի՞նչ է փոխվել վրացական քաղաքական լանդշաֆտում այդ պառակտումից հետո: Հենց միանգամից էլ պատասխանենք այն հարցին, թե ինչպիսին…

Read More

Նոր լրատվական-վերլուծական կայք Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայության համար

Սիրելի ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում մեր նոր կայք-էջը www.mediaAnalytic.org, որը լրացնելու է www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի աշխատանքները: Կայքը ստեղծվել է «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպության հիմքի վրա եւ ի տարբերություն www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի, նոր կայքը անդրադառնալու է նաեւ Հայաստանի ու հայությանը հուզող բոլոր կարեւոր խնդիրներին: Սկզբնական շրջանում կայքը գործելու է միայն հայերեն լեզվով, իսկ ապագայում…

Read More

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը կավարտվի 2 ամսից

Թուրքիան նախատեսում է 2 ամսից ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեթ Արսլանը: «Մոտավորապես 2 ամսվա աշխատաք է մնացել: Այժմ բավականին ծանրաբեռնված աշխատում ենք: Հաշվի առնելով եղանակային պայմաններից առաջացած դժվարությունները` նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մարտ, ապրիլ ամիսներին»: Խոսելով երկաթգծի կարևորության մասին՝ նախարար Արսլանը…

Read More

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱՆՈ ՄԵՐԱԲԻՇՎԻԼԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԳԱՐՆԱՆԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ

Վրաստանի նախկին Վարչապետ Վանո Մերաբիշվիլին հնարավոր է գարնանը ազատ արձակվի: Բազմաթիվ փորձագետներ նրա ներումը հնարավոր են համարում այն բանից հետո, երբ նախօրեին պարզ դարձավ, որ Վանո Մերաբիշվիլին հրաժարվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Չհաստատված տեղեկությունների համաձայն Վրաստանի Համաներման հանձնաժողովը արդեն իսկ ուսումնասիրում է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի համաներման հարցը:

Read More

Երկրի հիմնական օրենքում պետք է՞ արձանագրվի երկրի եվրատլանտյան ինտեգրացիան

Վրաստանի ընդդիմությունն ու ոչ կառավարական կազմակերպությունները պահանջում են երկրի սահմանադրության մեջ ամրագրել ԵՄ և ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի մղումը: «Սահմանադրության նախաբանում ամրագրել, որ մենք եվրոպական և եվրատլանտյան ընտանիքի անդամ ենք, ցանկանում ենք անդամակցել ԵՄ և ՆԱՏՕ-ին, սա մեր երկիրն աշխարհին ներկայացնել է: Որպեսզի բոլորին ցույց տանք, որ դա մեր ռազմավարական, անփոփոխ խնդիրն է: Բացի այդ, միջազգային…

Read More

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության զեկույցը

 Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության կողմից ներկայացվեցին Մարդու իրավունքների աշխատանքային պետական ծրագրի շրջանակներում 2016 թ.-ին իրականացված նախագծերը և գործակալության կողմից հրատարակված գրքերը: Միջոցառումը պաշտոնապես բացեց գործակալության ղեկավար Զազա Վաշակղմաձեն, ով ներկայացրեց տպագրված գրքերը. ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, Վենետիկի հանձնաժողովի եւ Օսլոյի կոալիցիայի փաստաթղթեր կրոնի ազատության մասին Ռումինիայի, Բուլգարիայի, Ավստրիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ…

Read More

Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ

Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ…

Read More

Սահմանի բացումը զարգացման չբերեց

Ախալքալաք շրջանի Կարծախ գյուղի բնակիչներն ասում են, որ չեն զգում իրենց գյուղի առանձնահատուկ զարգացում Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո, նրանք պարզապես գիշերները սկսել են կողպել դռները: «Կարծախի» անցակետը բացվել է 2015 թ.-ի հոկտեմբերին: Դրանից հետո, որոշակի վախի հետ միասին, մարդիկ սկսեցին հուսալ, որ սահմանի բացման հետ միասին կլինեն ավելի մեծ հնարավորություններ իրացնելու իրենց գյուղմթերքն ու…

Read More

Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում

2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում նենգաբար սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մեծ հայրենասերի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, Հայաստանում և Հայկական Սփյուռքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Անմասն չմնաց թբիլիսահայ համայնքը՝ Վիրահայոց թեմի գլխավորությամբ: 2017 թվականի հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց…

Read More
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՂՈԹՔԻՆ

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՂՈԹՔԻՆ

2017 թվականի հունվարի 20-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ ընդհանրական էկումենիկ աղոթք: 100 տարուց ավելի պատմություն ունեցող քրիստոնյաների համատեղ աղոթելու ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջև միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը և անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է: Վրաստանում միասնության ա յս աղոթքը տարիներ շարունակ բարձրացվում…

Read More
ԵՐԿՐԱՇԱՐԺ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

ԵՐԿՐԱՇԱՐԺ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Հունվարի 20-ին, տեղական ժամանակով ժամը 17.52-ին Ախալցխա քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գրանցվել է Ախալցխայի Ան գյուղում: Այս պահի տեղեկություններով գյուղում ավերածություններ չկան: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4.3 բալ:   Աղբյուր՝ Akhaltskha.net

Read More

Վրաստանի վարչապետ. «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը տոնելու առիթ չկա

Մենք չենք կարող տոնել այս արդյունքը, քանի որ տոնելու ոչինչ չկա: «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի հետ կապված հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի: Ըստ «Գրուզիա Online»-ի՝ նա նշել է, որ Վրաստանն արել է առավելագույնը, ինչը հնարավոր էր գոյություն ունեցող կոնյուկտուրայի պայմաններում: «Ցավալի է այն, ինչ մենք տեսնում ենք այս օրերին, քանի որ կարծում ենք, որ…

Read More
ՔՈՒՌ ԳԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՋՐՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՔՈՒՌ ԳԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՋՐՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 19-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի մկրտության տոնը եւ այդ առիթով տեղի է ունենում նաեւ ջրօրհնեքի արարողություն: Եկեղեցում տեղի ունեցած Պատարագից հետո արքեպիսկոպոս Թեոդորը հոգեւորականների եւ հավատացյալների հետ միասին շարժվեցին դեպի Քուռ գետը, որտեղ տեղի ունեցավ ջրօրհնեքի արարողություն: «Արդեն 3-4 տարի մասնակցում եմ այս ջրօրհնեքի արարողությանը: Շնորհավորում եմ բոլորին և մաղթում առողջություն…

Read More
«Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը կգլխավորի Ռոման Գոցիրիձեն

«Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը կգլխավորի Ռոման Գոցիրիձեն

Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավարը կլինի Ռոման Գոցիրիձեն: Այս մասին հայտարարել է ինքը՝ Գոցիրիձեն: Վերջինս նշել է, որ խորհրդարանում կներկայացնեն խմբակցության ցուցակը, որպեսզի հունվարի 23-ին այն հաստատվի: Խմբակցությունում 6 անդամ կլինի: Նրանք են՝ Ռոման Գոցիրիձեն, Նիկա Մելիան, Թինաթին Բոկուչավան, Կոբա Նակղոփիան, Սալոմե Սամադաշվիլին  և Ազեր Սուլեյմանովը: aliq.ge    

Read More
ՄԱՇ-ի Ջավախքի շրջանային 6 կազմակերպությունից 5-ը լքել է կուսակցությունը

ՄԱՇ-ի Ջավախքի շրջանային 6 կազմակերպությունից 5-ը լքել է կուսակցությունը

Սամցխե-Ջավախեթիի 6  շրջանային կազմակերպություններից 5-ը դուրս է եկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից, բացառություն է կազմել միայն Բորժոմին: «Interpressnews»-ի թղթակիցը հայտնել է, որ վերոնշյալ կուսակցության համագումարին, որը տեղի է ունենալու փետրվարի 20-ին, կմասնակցի միայն Բորժոմիի տարածքային կազմակերպությունը: Գրասենյակի ղեկավար Վախթանգ Քվաթաձեն հայտարարել է, որ պատվիրակների ընտրությունը հանձնաժողովի միջոցով չի ընտրվել: Բորժոմիի շրջանային գրասենյակի ներկայացուցիչները համագումարին կմասնակցեն…

Read More
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ

ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ

Հունվարի 17-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում քաղաքապետ Վլադիմեր Զեդգինիձեյի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ, որին մասնակցում էին նաեւ բազմաթիվ քաղաքացիներ: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել հասարակական հատվածի ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին քաղաքի բյուջեի մանրամասներին: Հանդիպման ընթացքում Ախալցխայի նորընտիր քաղաքապետ Վլադրմեր Զեդգինիձեն մանրամասն ներկայացրեց 2017թ. իրականացնելիք ծրագրերը: Նրա խոսքերով այս տարին Ախալցխայում հռչակվելու է զբոսաշրջության…

Read More
ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԽԱՌՆԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԽԱՌՆԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

Վրաստան-Ռուսաստան գազային նոր համաձայնագիրը խառնեց պաշտոնական Բաքվի կեղտոտ խաղաքարտերը։ Ինչպես գիտենք Վրաստանը Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի համար ստանում էր ներկրվող գազի ծավալի 10 տոկոսը, որպես տրանզիտային վճար, իսկ նոր համաձայնագրով 10 տոկոս տրանզիտը գործելու է միայն առաջին մեկ միլիարդ խորանարդի մետր գազի համար, մնացած ծավալների համար արդեն վճարվելու է ֆիկսված գումար։ Բացի դրանից Վրաստանը կարող…

Read More

ԿՎԻՐԻԿԱՇՎԻԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 103-ՐԴ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դպրոցներում առողջ ապրելակերպի խրախուսման ծրագիր տարածելու մասին է խոսել: Վարչապետն այսօր՝ հունվարի 16-ին Թբիլիսիի Իսանի թաղամասում 1000 աշակերտի համար նախատեսված 103-րդ դպրոցի բացման արարողությանն է մասնակցել, խոսել նաեւ նոր նախաձեռնության մասին: «Կառավարության 4 կետից բաղկացած ծրագրի կարեւորագույն առաջնահերթությունը կրթության բարեփոխումն է: Այս բարեփոխման շրջանակներում ընդգրկված է մի նոր ուղղություն: Մեր երեխաներն…

Read More

ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀՈԳևՈՐ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅՑԵԼԵՑ Ք. ՎԱԼԵՅԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՎԵՑ ԸՆՏԱՆԻՔԻ

Հունվարի 14-ից 16-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր բարեգործական ծրագրի շրջանակներում այցելեց ք. Վալե երկրորդ շախտ կոչվող շրջանում բնակվող 6 կարիքավոր ընտանիքի: Հոգեւոր տեսչության աջակցությունը ստացան Այվազյան Գյուլնիզարի, Կտոյան Ասյաի, Մազմանյան Արսենի, Մարտիրոսյան Լյուդվիկի, Հովսեփյան Սեդայի, Սուսաննա Հակոբյանի կարիքավոր ընտանիքներին: Այս կարիքավոր ընտանիքներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնում Հոգևոր Տեսչությանը նման սրտացավ ուշադրության եւ հոգատարության…

Read More
ԱՅՍ ԲԱՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ

ԱՅՍ ԲԱՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ

Հայաստանը ու Վրաստանը մեջք մեջքի դարերով պայքարել են օտար զավթիչների դեմ: Շատ հաճախ երկու երկրները ունեցել են նման ճակատագիր եւ ընդհանուր թշնամիներ, տառապել տարածքների կորուստով: Այսօր էլ մեր երկու պետություններին ու ժողովրդին ավելի շատ հարցեր միավորում են քան բաժանում: Ներկայումս Վրաստանը եւ Հայաստանը վերածվել են քրիստոնեության կղզյակների եւ ինչ որ մի տեղ թուրքական աշխարհին զսպող…

Read More

ԶՈՐԵՂԱՆԱԼՈՒ ՈՒՂԻՆ

1990-ական թվականներից սկսած Սամցխե-Ջավախքի հայությունը բախվել է բազմաթիվ խնդիրների: Սակայն այս բազմաթիվ խնդիրների մեջ շրջանի հայության ամենամեծ խնդիրը եղել եւ մնում է արտագաղթը: Օրինակի համար անցած 25 տարիների ընթացքում արտագաղթի պատճառով Ախալցխայի հայությունը 90%-ից վերածվեց 40%-ի, ինչը ուղղակի ազդեց քաղաքի ու շրջանի հայության դիրքերի վրա եւ բացասական իմաստով իրեն զգացնել տվեց բոլոր բնագավառներում: Արտագաղթը իր…

Read More
ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Հայոց պետականությունը հիմքն է մեր հավաքական հաջողությունների»,- այս գաղափարով պետք է առաջնորդվի ցանկացած հայ մարդ, պետական, քաղաքական ու կուսակցական գործիչ, ամեն ինչից վեր դասելով պետական շահը: Առանց ամուր պետականության անհնար է ունենալ ազատ հայրենիք, հզոր բանակ եւ խաղաղ երկինք մեր երեխաների գլխավերեւում, հետեւաբար մեր բոլոր գործողությունները պետք է նպաստեն հայոց պետականության կայացմանը, ամրապնդմանը ու զարգացմանը:…

Read More
«ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

«ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Դեռ դպրոցական դասագրքերից հայ ժողովուրդը լսել է «Մեծ Թուրան» ծրագրի մասին, որի պատճառով այդքան տուժել է հայ ժողովուրդը: Բոլորս էլ գիտենք թե իրականում ինչ նպատակով իրականացվեց Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից: Հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ իրենք կարողանան միավորվել մնացած թուրքալեզու ժողովուրդների հետ, ինչի հիմնական խոչընդոտը հանդիսանում էր հայ ժողովուրդը: Նպատակը չէր փոխվել նաեւ…

Read More
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ

Հայկական ազգային հոգեբանությունը ունի, ինչպես շատ դրական դիմագծեր, այնպես էլ բացասական: Այդպես է գրեթե բոլոր հին ազգերի մոտ եւ բացառություն չեն նաեւ վրացինեըը: Խոսել միայն դրականից եւ զբաղվել ինքնագովեստով վայել չէ ցանկացած հասուն ու գրագետ մարդու, ինչը նույնն է ազգերի ու ժողովուրդների պարագայում նույնպես: Սակայն քննադատությունները անպայման օբյեկտիվ պիտի լինեն ու չափ ու սահման ունենան,…

Read More