ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնության կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքների համար
		27.09.2023 . Միջազգային

ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնության կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքների համար 27.09.2023 . Միջազգային

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: Դրանում ասված է. «Ցավալի են լուրերը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ են վիրավորվել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Մեր կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Կոչ ենք…

Read More
Ճանկաթաղի և Վարդաձորի տարածքում հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին. ԼՂ ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն
		27.09.2023 . Արցախ

Ճանկաթաղի և Վարդաձորի տարածքում հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին. ԼՂ ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն 27.09.2023 . Արցախ

Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։ Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Read More
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են
		26.09.2023 . Արցախ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են 26.09.2023 . Արցախ

Կառավարության հումանիտար կենտրոնում առողջապահության նախարարը ներկայացրեց վիրավորների և պայթյունից տուժած բուժառուների առողջական վիճակի վերջին տվյալները: Հայաստան տեղափոխված բուժառուների մեծ մասի վիճակը նախարարը գնահատեց ծանր կամ ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: Ըստ նախարարի՝ այս պահին 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են և ստանում են համապատասխան բուժօգնություն: Այրվածքաբանների թիմին են միացել նեղ մասնագետներ այլ բուժկենտրոններից, այդ թվում նաև…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանվածները պատմում են, թե ինչպես են հասել Հայաստան
		26.09.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները պատմում են, թե ինչպես են հասել Հայաստան 26.09.2023 . Արցախ

Կարմիր խաչի ուղեկցությամբՀայաստանից Ստեփանակերտ է մեկնել նաև շտապօգնության մեքենաների շարասյունը: Այսօրվա տվյալով՝ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ: Տեղահանվածներին Կոռնիձորի ճանապարհին ստուգում են մի քանի կետում, հերթերի մեջ մարդիկ օրեր են անցկացնում: Ինչ են պատմում նրանք՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում։

Read More
Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին ԼՂ-ից օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ ԲԿ-ներ
		26.09.2023 . Արցախ

Պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին ԼՂ-ից օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ ԲԿ-ներ 26.09.2023 . Արցախ

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ առողջապահության նախարարությունից:   «Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և…

Read More
Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը. Կամիկավա
		26.09.2023 . Տարածաշրջան

Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը. Կամիկավա 26.09.2023 . Տարածաշրջան

Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը և կրկին կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին հավատարիմ մնալ տարաձայնությունների լուծմանը դիվանագիտական ճանապարհով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան:   «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարանալուց հետո ես անմիջապես հանդես եկա հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Դրանից հետո, որքանով…

Read More
Վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը. սանավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ կյանքեր փրկելու համար. ԼՂ ՄԻՊ
		26.09.2023 . Արցախ

Վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը. սանավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ կյանքեր փրկելու համար. ԼՂ ՄԻՊ 26.09.2023 . Արցախ

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Այս մասին հայտնում է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,- ֆեյսբուքյան…

Read More
Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակի վերաբերյալ
		25.09.2023 . Միջազգային

Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակի վերաբերյալ 25.09.2023 . Միջազգային

Գերմանիայի իշխանությունները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նրանք մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։ Այդ մասին լրագրողներին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Ռազմական ուժի կիրառումը, որը մենք նկատեցինք անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից, անընդունելի է: Էթնիկ հայերի վտարումը կամ բռնի վերաբնակեցումը՝ նույնպես»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։ Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է…

Read More
Ռուս խաղաղապահները փաստացի Ադրբեջանի տարածքում են. Պեսկով
		25.09.2023 . Տարածաշրջան

Ռուս խաղաղապահները փաստացի Ադրբեջանի տարածքում են. Պեսկով 25.09.2023 . Տարածաշրջան

Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, մերձավոր պետությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը՝ շեշտելով, թե Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: «Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը Հայաստանի, Նիկոլ Փաշինյանի հետ, մենք կշարունակենք նաև աշխատել, որպեսզի հարգվեն Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքները»,- նշել է Դմիտրի Պեսկովը: Նա անդրադարձել է ՀՀ…

Read More
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
		25.09.2023 . Արցախ

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ 25.09.2023 . Արցախ

ՀՀ կառավարությունից հայտնում են՝ ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:   770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է):…

Read More
Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին
		24.09.2023 . Արցախ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին 24.09.2023 . Արցախ

ԼՂ տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ:Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի հատկացվել է թվով 30…

Read More
ԼՂ-ից տեղահանվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով․
		24.09.2023 . Արցախ

ԼՂ-ից տեղահանվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով․ 24.09.2023 . Արցախ

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը հայտնում է՝ տեղահանված բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում է իրականացվում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։    Աշխատանքներում ներգրավված են համապատասխան գործառույթներ…

Read More
Ադրբեջանը պատրաստ է իրական երկխոսության և բանակցությունների Հայաստանի հետ. Բայրամով
		24.09.2023 . Միջազգային

Ադրբեջանը պատրաստ է իրական երկխոսության և բանակցությունների Հայաստանի հետ. Բայրամով 24.09.2023 . Միջազգային

Ադրբեջանը վճռական է վերաինտեգրել ԼՂ-ում ապրող էթնիկ հայերին իբրև հավասար իրավունքներ ունեցող քաղաքացիների: Այս մասին ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: «Ադրբեջանի սահմանադրությունը, ազգային օրենսդրությունը, ստանձնած միջազգային պարտավորությունները դրա համար ամուր հիմք են ստեղծում»,- հայտարարել է նա: «Վերջապես սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Ադրբեջանի կառավարության հատուկ ներկայացուցչի հասունացած հանդիպումը հայ բնակիչների…

Read More
Մակրոնն ու Հռոմի պապը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
		23.09.2023 . Տարածաշրջան

Մակրոնն ու Հռոմի պապը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում 23.09.2023 . Տարածաշրջան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փակ դռների հետևում քննարկել են միգրացիոն ճգնաժամը և էֆթանազիայի հետ կապված հարցեր: Նշվում է, որ շուրջ կես ժամ տևած հանդիպումը նվիրված էր նաև միջազգային իրավիճակին, մասնավորապես՝ Ուկրաինային, Աֆրիկային, Լեռնային Ղարաբաղին և բնապահպանական խնդիրներին:

Read More
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը մտահոգություն է հայտնել ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների կապակցությամբ
		23.09.2023 . Արցախ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը մտահոգություն է հայտնել ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների կապակցությամբ 23.09.2023 . Արցախ

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուն հայտարարություն է տարածել, մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ: Նա ընդգծել է հետագա բռնությունների կանխարգելման կարևորությունը։   «Ռազմական գործողությունները կարող են միայն սրել իրավիճակը և ցեղասպանության վտանգ ստեղծել»,- նշել է Նդերիտուն։   ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը նաև…

Read More
Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հանձնում են զենք-զինամթերքը. ՌԴ ՊՆ
		22.09.2023 . Տարածաշրջան

Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հանձնում են զենք-զինամթերքը. ՌԴ ՊՆ 22.09.2023 . Տարածաշրջան

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ԼՂ ՊԲ-ի հանձնած զինամթերքի վերաբերյալ: Հաղորդագրությունում ասվում է. «Լեռնային Ղարաբաղից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հանձնում են զենք-զինամթերքը: Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ՝ ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը: Բացի այդ,…

Read More
Կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները. Բելգիայի ԱԳՆ
		22.09.2023 . Տարածաշրջան

Կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները. Բելգիայի ԱԳՆ 22.09.2023 . Տարածաշրջան

Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և խոր ափսոսանք է հայտնում բազմաթիվ զոհերի համար՝ X միկրոբլոգում գրել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Հաջա Լահբիբը։ «Մենք կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- նշել է նա։

Read More
Պեկինը հետևում է ԼՂ-ում իրադարձությունների զարգացումներին. ՄԱԿ-ում ՉԺՀ ներկայացուցիչ
		22.09.2023 . Միջազգային

Պեկինը հետևում է ԼՂ-ում իրադարձությունների զարգացումներին. ՄԱԿ-ում ՉԺՀ ներկայացուցիչ 22.09.2023 . Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի ներկայացուցիչը նշել է, որ Պեկինը հետևում է Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումներին, և հույս հայտնել, որ հրադադարը կպահպանվի: Նա ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս զինվորների ընտանիքներին և նշել, որ նրանց անվտանգությունը պիտի երաշխավորված լիներ: «Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը խաղաղ ճանապարհով լուծելը կծառայի երկու երկրների շահերին, կօգնի միասնաբար ապահովել…

Read More
Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. ԼՂ պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել
		21.09.2023 . Արցախ

Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. ԼՂ պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել 21.09.2023 . Արցախ

ԼՂ պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները: Այդ մասին հայտնում են ԼՂ պետական նախարարի աշխատակազմից։   «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական գործողությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային պայմաններում…

Read More
Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով. ԼՂ ՆԳՆ
		21.09.2023 . Արցախ

Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով. ԼՂ ՆԳՆ 21.09.2023 . Արցախ

ԼՂ ՆԳՆ-ն հայտնում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ «Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն»,- հայտնում են ՆԳՆ-ից:

Read More
ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պարզաբանել է հրապարակված լուսանկարը
		20.09.2023 . Տարածաշրջան

ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պարզաբանել է հրապարակված լուսանկարը 20.09.2023 . Տարածաշրջան

ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է համացանցում տարածված լուսանկարին, որում պատկերված են Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված բազմաթիվ տարհանված բնակիչներ: «Ստեփանակերտի օդանավակայանից տարածված լուսանկարը միջազգային որոշ լրատվամիջոցների մոտ տպավորություն է ստեղծել, թե մարդիկ մեկնում են ինքնաթիռով։ Դա ճիշտ չէ, օդանավակայանը չի գործում 1990-ականներից, այն այժմ ծառայում է որպես ռուս խաղաղապահների շտաբ»,- X-ի իր էջում գրել…

Read More
Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը՝ առանց բռնության լուծում գտնելու. Խավիեր Կոլոմինա
		20.09.2023 . Տարածաշրջան

Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը՝ առանց բռնության լուծում գտնելու. Խավիեր Կոլոմինա 20.09.2023 . Տարածաշրջան

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ուշադիր հետևում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում: «Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը՝ առանց բռնության լուծում գտնելու և մարդասիրական իրավիճակի վատթարացումից խուսափելու համար։ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ համապարփակ համաձայնության հասնելու…

Read More
Ամբողջ միջազգային հանրությունը հանդուրժում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտումը. Մարուքյան
		20.09.2023 . Արցախ

Ամբողջ միջազգային հանրությունը հանդուրժում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտումը. Մարուքյան 20.09.2023 . Արցախ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղում:    «Նոր ապացույցներ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծրագրած և կազմակերպած էթնիկ զտումներից: Հանդուրժում է ողջ միջազգային հանրությունը»,- գրել է Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում և հրապարակել ԼՂ տարբեր բնակավայրերից դեպի ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր բնակիչների տարհանման կադրերը։ New evidence of ethnic…

Read More
Ժամանակը մեր դեմ է աշխատում. որևէ միջազգային դերակատար չի ցանկանում կանգնեցնել պատերազմը. Բեգլարյան
		20.09.2023 . Արցախ

Ժամանակը մեր դեմ է աշխատում. որևէ միջազգային դերակատար չի ցանկանում կանգնեցնել պատերազմը. Բեգլարյան 20.09.2023 . Արցախ

Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:   «Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը:   Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը…

Read More
Միրզոյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ԼՂ-ում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով
		20.09.2023 . Տարածաշրջան

Միրզոյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ԼՂ-ում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով 20.09.2023 . Տարածաշրջան

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ: ՀՀ ԱԳ նախարարն իր իտալացի գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն, ամենօրյա ռեժիմով տարածելով կեղծ հաղորդագրություններ, տեղեկատվական հենք նախապատրաստեց ռազմական ագրեսիա սկսելու համար. ԼՂ ՊՆ
		20.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն, ամենօրյա ռեժիմով տարածելով կեղծ հաղորդագրություններ, տեղեկատվական հենք նախապատրաստեց ռազմական ագրեսիա սկսելու համար. ԼՂ ՊՆ 20.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժեր և կուտակումներ էր իրականացնում շփման գծի երկայնքով, ինչը փաստող անհերքելի տեսանյութ պաշտպանության բանակը ներկայացրել էր դեռևս սեպտեմբերի 5-ին: Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից: «Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով տարածելով հրադադարի խախտման, ամրաշինական և…

Read More
Ստեփանակերտի և շրջանների կրթական հաստատություններում պարապմունքներն ընթանում են կանոնավոր հունով. ԼՂ ԿԳՄՍ նախարարություն
		19.09.2023 . Արցախ

Ստեփանակերտի և շրջանների կրթական հաստատություններում պարապմունքներն ընթանում են կանոնավոր հունով. ԼՂ ԿԳՄՍ նախարարություն 19.09.2023 . Արցախ

ԼՂ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի և հանրապետության շրջանների բոլոր կրթական հաստատություններում պարապմունքներն ընթանում են կանոնավոր հունով։   «Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրությունների»,- նշված է հաղորդագրության մեջ։

Read More
ՊԲ ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման մասին ադրբեջանական հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ԼՂ ՊՆ
		19.09.2023 . Արցախ

ՊԲ ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման մասին ադրբեջանական հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ԼՂ ՊՆ 19.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ հատվածում իբրև թե տեղադրել հակատանկսյին ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԼՂ ՊՆ-ն:

Read More
Հարցազրույց Իրինա Շիպակցյանի հետ
		18.09.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հարցազրույց, Մշակույթ

Հարցազրույց Իրինա Շիպակցյանի հետ 18.09.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հարցազրույց, Մշակույթ

Իրինա Շիպակցյանը եզակի աղջիկներից է, ով անտեսելով մի շարք կարծրատիպեր գնացել է երազանքի ետեւից եւ այսօր նրան արդեն սիրում եւ ճանաչում են։ Իրինան երգում է, ստեղծագործում ու անընդհատ սովորում նորը։ Երիտասարդ երգչուհու անցած ուղու եւ ապագայի մասին ավելի մանրամասն ծանոթացեք դիտելով մեր զրույցը։

Read More
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխված բժշկական և հիգիենայի պարագաները ԿԽՄԿ-ի պահեստում են
		18.09.2023 . Արցախ

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխված բժշկական և հիգիենայի պարագաները ԿԽՄԿ-ի պահեստում են 18.09.2023 . Արցախ

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում:    «Դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո:   Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:   Միևնույն ժամանակ հանրապետության…

Read More