ՀՀ-ն վերահաստատում է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժը առավելագույնս իրացնելու պատրաստակամությունը. ԱԳՆ 31.08.2022 . Միջազգային
Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հայ-հնդկական հազարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հենվում են փոխադարձ բարի կամքի ու հարգանքի վրա, մշտապես եղել են ջերմ և ամուր։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են համակողմանի սերտ համագործակցություն և բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Մեր երկրները…
