Ախալցխայում պարգևատրվել են 39 դպրոցի վաստակավոր մանկավարժներ

Ախալցխայում պարգևատրվել են 39 դպրոցի վաստակավոր մանկավարժներ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է Ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը և շնորհավորել մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մանկավարժների հետ հանդիպման ընթացքում Վարլամ Ծիկլաուրին շնորհակալություն է հայտնել նրանց՝ մասնագիտությանը նվիրվածության, երկարամյա աշխատանքի և երիտասարդ սերունդների կրթության ու դաստիարակության գործում ունեցած ներդրման համար։ Մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել և հաջողություններ են մաղթել նաև Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նորանշանակ մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին։ Դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցներն անդրադարձել են Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։ Մասնավորապես,…

Read More

Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Հունաստանի և Նորվեգիայի դեսպանների հետ

Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ծանոթացման հանդիպում է ունեցել Վրաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սոտիրիա Թեոհարիդիսի հետ։ Այս մասին հայտնել է Արտաքին գործերի նախարարությունը։ Նրանց խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հունաստանի միջև համագործակցության արդիական հարցերը և հեռանկարները։ «Շեշտադրվել են երկու երկրների միջև պատմական և միջմարդկային կապերը, որոնք էապես որոշում…

Read More
Ախալքալաքում պարգևատրվել են վաստակաշատ ուսուցիչները

Ախալքալաքում պարգևատրվել են վաստակաշատ ուսուցիչները

Սամցխե-Ջավախքի պետական լիազորի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, տեղական ինքնակառավարման հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն, Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Եկատերինե Խուցիշվիլին և Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը մասնակցել են Ախալքալաքի մշակույթի տանը վաստակաշատ ուսուցիչների պարգևատրմանը նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում Սերգի Մուշկուդիանին և Եկատերինե Խուցիշվիլին շնորհակալություն են հայտնել մանկավարժներին երկարամյա…

Read More
Նինոծմինդայում վաստակաշատ մանկավարժները պարգևատրվել են շնորհակալագրերով

Նինոծմինդայում վաստակաշատ մանկավարժները պարգևատրվել են շնորհակալագրերով

Սամցխե-Ջավախքի պետական լիազորի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը վաստակաշատ մանկավարժներին պարգևատրել են շնորհակալագրերով։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչները ուսուցիչներին շնորհակալություն են հայտնել կրթության ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում՝ Ուսուցչի ազգային մրցանակի շրջանակում։

Read More
Ադիգենիում վաստակաշատ ուսուցիչները պարգևատրվել են շնորհակալագրերով

Ադիգենիում վաստակաշատ ուսուցիչները պարգևատրվել են շնորհակալագրերով

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Սոսո Ռեխվիաշվիլին և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Էկատերինե Խուցիշվիլին Ադիգենիի մունիցիպալիտետի հանրային դպրոցների վաստակաշատ ուսուցիչներին հանձնել են շնորհակալագրեր։ Միջոցառման ընթացքում պարգևատրվել են մունիցիպալիտետի հանրային դպրոցների հինգ մանկավարժներ՝ Անգելինա Ծկրիալաշվիլին, Մաղվալա Բոճորիշվիլին, Մանանա Գելաձեն, Լիլի Թումանիշվիլին և Մաղվալա Բարբաքաձեն։ Պարգևատրման արարողությանը ներկա են եղել Ադիգենիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական…

Read More
Ադիգենիում ավարտվեց Նիազ Չիրգաձեի անվան մինի ֆուտբոլի մրցաշարը

Ադիգենիում ավարտվեց Նիազ Չիրգաձեի անվան մինի ֆուտբոլի մրցաշարը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն ներկա է գտնվել Նիազ Չիրգաձեի անվան մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը և պարգևատրել մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին։ Եզրափակչում միմյանց դեմ մրցել են «Նորչի Ադիգենի» և «Զարզմա» թիմերը։ Մրցաշարի հաղթող է դարձել «Նորչի Ադիգենի» թիմը։ Հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթով և Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից…

Read More
Ախալցխայում «Աջակցություն երեխաներին» միության ցերեկային կենտրոնը նոր տարածքում է շարունակում գործունեությունը

Ախալցխայում «Աջակցություն երեխաներին» միության ցերեկային կենտրոնը նոր տարածքում է շարունակում գործունեությունը

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է «Աջակցություն երեխաներին» միության կողմից հիմնադրված ցերեկային կենտրոնի նոր տարածքի բացման միջոցառմանը։ Քաղաքապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել նոր տարածքի պայմաններին և կենտրոնի ղեկավարին ու շահառուներին հաջողություններ մաղթել՝ ընդգծելով մունիցիպալիտետի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը։ Ցերեկային կենտրոնը ծառայություններ է մատուցում 18 տարին լրացած սահմանափակ կարողություն  ունեցող անձանց։ Այստեղ շահառուները զարգացնող տարբեր…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է  վճարովի պրակտիկայի ծրագրի մասնակից ուսանողների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է վճարովի պրակտիկայի ծրագրի մասնակից ուսանողների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նախաձեռնած վճարովի պրակտիկայի ծրագրի մասնակից ուսանողների հետ։ Քաղաքապետը երիտասարդներին հաջողություններ է մաղթել և ընդգծել, որ մունիցիպալիտետը պատրաստ է աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը։ Ծրագրի շրջանակում Ախալցխայի քաղաքապետարանի ծառայություններում և քաղաքապետարանին ենթակա իրավաբանական մարմիններում  եռամսյա վճարովի պրակտիկա կանցնի 9 ուսանող։ Ուսանողների վճարովի պրակտիկայի ծրագիրը Վրաստանի կառավարության…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա գյուղում բարեկարգվում է կենտրոնական հրապարակը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա գյուղում բարեկարգվում է կենտրոնական հրապարակը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրա տեղակալ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակառուցվածքների և վերահսկողության ծառայությունների ղեկավարները ծանոթացել են Կոթելիա գյուղում հրապարակի բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Նախագծով նախատեսվում է կառուցել բացօթյա տաղավար, տեղադրել մանկական ժամանցային ատրակցիոններ, բարեկարգել և կանաչապատել տարածքը, սալարկել հետիոտնային արահետները, տեղադրել արտաքին լուսավորության համակարգ և հրապարակը համալրել անհրաժեշտ ենթակառուցվածքներով։…

Read More
Թբիլիսիում ներկայացվել է Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանությունը

Թբիլիսիում ներկայացվել է Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանությունը

Վրաստանի գրողների միության շենքում կայացել է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Տաթևիկ Դունամալյանը։ Տաթևիկ Դունամալյանն իր ելույթում ընդգծել է գրականության առանձնահատուկ դերը՝ լեզվական տարբերությունները հաղթահարելու և ժողովուրդների միջև միմյանց ճանաչելու ու հասկանալու նոր…

Read More
Ախալցխայում քննարկվել է կոյուղու համակարգի և մաքրման կայանի կառուցման ծրագիրը

Ախալցխայում քննարկվել է կոյուղու համակարգի և մաքրման կայանի կառուցման ծրագիրը

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլիի, Ռուբեն Կարապետյանի և Գիորգի Մելիքիձեի հետ, հանդիպել է Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերության, Համաշխարհային բանկի և Ֆրանսիայի զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ախալցխայում կոյուղու համակարգի և ժամանակակից չափանիշներին համապատասխան մաքրման կայանի կառուցման հարցերը, ինչպես նաև նախատեսվող ծրագրի իրականացման հետագա քայլերն ու աշխատանքների կազմակերպման պլանը։ Ենթակառուցվածքային…

Read More

Վրաստանում վարկերի տրամադրման կանոնները խստացվում են

Ֆիզիկական անձանց վարկավորման կանոնները փոխվում են: Վրաստանի Ազգային բանկի ֆինանսական կայունության կոմիտեի որոշման համաձայն՝ փոփոխությունը վերաբերում է վարկի սպասարկման հարաբերակցությանը։ Մասնավորապես, եթե մինչ այժմ վարկի սպասարկման հարաբերակցության 25% պահանջը վերաբերում էր մինչև 1500 լարի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց, ապա նոր որոշմամբ՝ 2027 թվականի փետրվարի 1-ից այս սահմանաչափը նախ կբարձրանա մինչև 2000 լարի, ապա՝ մինչև 2500…

Read More

Իրանի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Մուջանին կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ սոցիալական ցանցերում արված հայտարարությունների կապակցությամբ: Իրանցի դիվանագետն արդեն նախարարությունում էր: Արտգործնախարարության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Խվտիսիաշվիլին Իրանի դեսպանին բացատրել է, որ սոցիալական ցանցերում իր արած հայտարարությունները դուրս են գալիս դիվանագիտական ​​գործունեության շրջանակներից: Նախարարի տեղակալի…

Read More
Ախալցխայի գյուղերում շարունակվում են բնակիչների հետ հանդիպումները

Ախալցխայի գյուղերում շարունակվում են բնակիչների հետ հանդիպումները

Ախալցխայի մունիցիպալիտետի գյուղերում շարունակվում են բնակիչների հետ հանդիպումները՝ նրանց կարիքներին ու առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով։ Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլիի և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ, Ծղալթբիլայի վարչական միավորում հանդիպել է Նաոխրեբի և Աբաթխևի գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղերում առկա խնդիրներն ու մարտահրավերները, նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև…

Read More
Նինոծմինդայում անցկացվել է «Նինոծմինդոբա 2026»-ը

Նինոծմինդայում անցկացվել է «Նինոծմինդոբա 2026»-ը

Սեպտեմբերի 28-ին Նինոծմինդայի կենտրոնական զբոսայգում անցկացվել է «Նինոծմինդոբա 2026» տոնական միջոցառումը։ Միջոցառմանը ներկա են եղել Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, նրա տեղակալներ Դավիթ Մումլաձեն և Վախթանգ Մերաբիշվիլին, Վրաստանի խորհրդարանի անդամներ Սմբատ Կյուրեղյանը և Սամվել Մանուկյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը։ Տոնակատարության շրջանակում ամբողջ օրվա ընթացքում կազմակերպվել են մշակութային, ժամանցային և ճանաչողական…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա տանող ճանապարհը կվերականգնվի 845 000 լարիի ծրագրով

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա տանող ճանապարհը կվերականգնվի 845 000 լարիի ծրագրով

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը ծանոթացել են Ազմանա գյուղ տանող ներքին ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Նախագծով նախատեսվում է Քարցեփ գյուղի մայրուղուց մինչև Ազմանա գյուղ տանող ճանապարհի ամբողջական վերանորոգում։ Աշխատանքների շրջանակում իրականացվում է ճանապարհի ասֆալտապատում, ինչպես նաև կոյուղու համակարգի տեղադրում։ Ենթակառուցվածքային նախագիծն իրականացվում է…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում կառուցվում է երիտասարդական կենտրոն

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում կառուցվում է երիտասարդական կենտրոն

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրա տեղակալ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակառուցվածքների և վերահսկողության ծառայությունների ղեկավարները ծանոթացել են Ալաթուման գյուղում երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախագծով նախատեսվում է շենքի ամբողջական վերակառուցում և հարակից տարածքի բարեկարգում։ Աշխատանքներն իրականացվում են տեղական բյուջեի ֆինանսավորմամբ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 345 000 լարի։

Read More

Վրաստանի Խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցում է 40,000 լարի գույքահարկի շեմը վերացնելու նախաձեռնությանը

Վրաստանի Խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցում է 40,000 լարի գույքահարկի շեմը վերացնելու նախաձեռնությանը։ «Վրացական երազանք» խմբակցության կողմից պատրաստված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը միաձայն ընդունվել է 82 ձայնով։ Խորհրդարանը հարցը կքննարկի արագացված կարգով։ Հարկային օրենսգրքի նախատեսված փոփոխությունները քվեարկության կդրվեն երկրորդ և երրորդ ընթերցումների ժամանակ՝ սեպտեմբերի 30-ի լիագումար նիստում։ Նախագիծը ուժի մեջ կմտնի հրապարակումից անմիջապես հետո։ Հարկային օրենսդրության…

Read More
Ախալցխան հյուրընկալել է «Մեսխեթիի գունապնակ» ցուցահանդեսը

Ախալցխան հյուրընկալել է «Մեսխեթիի գունապնակ» ցուցահանդեսը

Ախալցխան հյուրընկալել է Սամցխե-Ջավախքի նկարիչների միության «Մեսխեթիի գունապնակ» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկա են եղել Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին և ցուցահանդեսի կազմակերպիչ, Սամցխե-Ջավախքի նկարիչների միության նախագահ Լելա Փերաձեն։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ցուցահանդեսի մասնակից նկարիչներին և կազմակերպիչներին՝ նախաձեռնության իրականացման համար։ Ցուցահանդեսում ներկայացվել են տեղի նկարիչների ստեղծած գեղանկարչական աշխատանքները,…

Read More
Ախալցխայի Սակրեբուլոյում անցկացվել է  կանանց և երեխաների հարցերով զբաղվող խորհրդի առաջին նիստը

Ախալցխայի Սակրեբուլոյում անցկացվել է կանանց և երեխաների հարցերով զբաղվող խորհրդի առաջին նիստը

Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում անցկացվել է կանանց և երեխաների հարցերով զբաղվող մունիցիպալ խորհրդի առաջին նիստը։ Նիստը բացել է Ախալցխայի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Նա խորհրդի անդամներին ներկայացրել է խորհրդի նախագահ Նաթիա Լուրսմանաշվիլիին, նախագահի տեղակալ Նինո Մղեբրիշվիլիին և նիստի քարտուղար Զոյա Բալիաշվիլիին։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են Ախալցխայի մունիցիպալիտետի կանանց և երեխաների հարցերով զբաղվող մունիցիպալ խորհրդի…

Read More
Նինոծմինդայում «Քաղաքացիական բյուջե 2026»-ի շրջանակում ընտրվել է առաջնահերթ նախագիծը

Նինոծմինդայում «Քաղաքացիական բյուջե 2026»-ի շրջանակում ընտրվել է առաջնահերթ նախագիծը

Նինոծմինդայում անցկացվել է «Քաղաքացիական բյուջե 2026» ծրագրի շրջանակում ներկայացված առաջնահերթ նախագծերի ընտրության գործընթացը։ Քվեարկությանը մասնակցել է 259 քաղաքացի։ Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկության արդյունքում Հովհաննես Մզիկյանի՝ «Նորաշեն թաղամասում պուրակի կառուցում» նախագիծը ստացել է 45 ձայն, Հայկազ Էլոյանի՝ «Պուրակի կառուցում Ճոճաշեն թաղամասում» նախագիծը՝ 54 ձայն, իսկ Արտյուշ Մոսոյանի՝ «Խոջաբեկ թաղամասում գտնվող արարողությունների տան…

Read More
Վրացական և համաշխարհային շախմատի լեգենդ, աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին այցելել է Ախալցխա

Վրացական և համաշխարհային շախմատի լեգենդ, աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին այցելել է Ախալցխա

Ախալցխա է այցելել վրացական և համաշխարհային շախմատի լեգենդ, աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին։ Ախալցխայի բերդում նրան հյուրընկալել են մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Միջոցառման շրջանակում շախմատով հետաքրքրվող աշակերտներն ու երիտասարդները հնարավորություն են ունեցել անձամբ հանդիպելու անվանի շախմատիստուհուն, զրուցելու նրա հետ և մասնակցելու վարպետության դասին։ Նոնա Գափրինդաշվիլին…

Read More
Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին

Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լուկա Ուխվաիան։ Հանդիպման ընթացքում Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Լուկա Ուխվաիային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նոր ձեռքբերումներ նրա գործունեության ընթացքում։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ավանդական կապերին, ինչպես նաև երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ընթացիկ ծրագրերին։

Read More
Ադիգենիում անցկացվել է «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի հերթական մրցումը

Ադիգենիում անցկացվել է «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի հերթական մրցումը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության կազմակերպմամբ «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի շրջանակում անցկացվել է մունիցիպալ խաղերի հերթական մրցումը։ Ադիգենիի կենտրոնական մարզադաշտում մունիցիպալիտետի հանրային դպրոցների աշակերտները մրցել են աթլետիկայում։ Մրցաշարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Աբասթումանի դպրոցի թիմը, իսկ երկրորդ տեղը՝ Խևաշենիի թիմը։ Հաղթող թիմերի մասնակիցներին Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից հանձնվել են պատվոգրեր։ «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի…

Read More
Բորժոմիում Արտակարգ իրավիճակների ծառայության անդամներին շնորհվել են հավաստագրեր

Բորժոմիում Արտակարգ իրավիճակների ծառայության անդամներին շնորհվել են հավաստագրեր

Բորժոմիում Արտակարգ իրավիճակների ծառայության  (DART) անդամներին շնորհվել են հավաստագրեր՝ վերապատրաստումն հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցել են Բորժոմիի քաղաքապետի տեղակալ Գելա Մաղրաձեն, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի վարչակազմի՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն, Արտակարգ իրավիճակների  ծառայության և Վրաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Միջոցառումը տեղի է ունեցել Բորժոմիում՝ սիմուլյացիոն վարժանքի ավարտից հետո։ Գործնական ուսուցումն…

Read More
Ախալցխայի տիկնիկային պետական թատրոնը բացել է նոր թատերաշրջանը

Ախալցխայի տիկնիկային պետական թատրոնը բացել է նոր թատերաշրջանը

Ախալցխայի տիկնիկային պետական թատրոնում մեկնարկել է նոր թատերաշրջանը։ Սեզոնի բացումը տեղի է ունեցել Նինո Նակաշիձեի ստեղծագործության հիման վրա՝ ռեժիսոր Գեգա Քուրցիկիձեի բեմադրած «Ուղու և Թեթի» ներկայացմամբ։ Պրեմիերային ներկա է եղել Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին։ Նա շնորհավորել է թատրոնի անձնակազմին նոր թատերաշրջանի մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Նոր թատերաշրջանի մեկնարկից հետո Ախալցխայի տիկնիկային պետական թատրոնը…

Read More
Բորժոմում անցկացվել է «Բորժոմոբա 2026» տոնական միջոցառումը

Բորժոմում անցկացվել է «Բորժոմոբա 2026» տոնական միջոցառումը

Բորժոմի կենտրոնական՝ պատմական զբոսայգում անցկացվել է տարվա գլխավոր տոնական միջոցառումը՝ «Բորժոմոբա 2026»-ը։ Միջոցառմանը ներկա են եղել Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ախալցխայի, Ադիգենիի, Բորժոմիի և Ասպինձայի դելեգատ Անտոն Օբոլաշվիլին, Բորժոմիի քաղաքապետ Մամուկա Գելաշվիլին, Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Փերաձեն և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Տոնական ծրագիրը մեկնարկել է ժամը 12:00-ին և ամբողջ օրվա ընթացքում ներառել մշակութային, ժամանցային ու…

Read More

Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Լյուքսեմբուրգ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Լյուքսեմբուրգ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Մամուլի ծառայության տվյալներով՝ այցի շրջանակներում նախատեսված են Վրաստանի խորհրդարանի նախագահի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի անձնական և ընդլայնված հանդիպումներ: Խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են՝ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, խորհրդարանի եվրոպական ինտեգրման…

Read More

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության վարչակազմը։ Նրանց խոսքով՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկման թեման Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունն էր։ Նշվել է կազմակերպության կողմից երկրում ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի…

Read More