Փաշինյանն ու Կոբախիձեն Դուբլինում քննարկել են հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փաշինյանն ու Կոբախիձեն Դուբլինում քննարկել են հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Դուբլինում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերը՝ կարևորելով երկկողմ ակտիվ երկխոսության շարունակականությունը և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցերի՝ փոխանակելով տեսակետներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։

Read More
Թբիլիսիում բացվել է հայ մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանին նվիրված եռալեզու հուշատախտակ

Թբիլիսիում բացվել է հայ մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանին նվիրված եռալեզու հուշատախտակ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ՝ ինստիտուտի շենքում տեղի է ունեցել հայ մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի հիշատակը հավերժացնող եռալեզու հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշատախտակը բացել են Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Գյոթեի ինստիտուտի տնօրեն Լաուրա Հարցը։ Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում Գերմանիայի դեսպան Բարբարա Ֆոսը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Վրաստանի արտաքին…

Read More
Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքները

Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքները

Հայաստանի և Վրաստանի միջև վերսկսվել են պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Այս հարցով տեղի է ունեցել երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հանդիպումը՝ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը ողջունել են հանձնաժողովների աշխատանքների վերսկսումը՝ ընդգծելով պետական սահմանի սահմանազատման գործընթացի կարևորությունը…

Read More
Թբիլիսիում ներկայացվել է «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագրով դասախոսությունը

Թբիլիսիում ներկայացվել է «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագրով դասախոսությունը

Նոյեմբերի 5-ին Թբիլիսիում՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, Երվանդ Քոչարի թանգարանի և Կովկասյան համալսարանի (Caucasus University) համագործակցությամբ, տեղի է ունեցել «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագրով դասախոսություն։ Միջոցառումն անցկացվել է Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում և նվիրված էր հայ մեծանուն նկարիչ ու քանդակագործ Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգության արժևորմանը, ինչպես նաև վրաց արվեստագետների հետ նրա ստեղծագործական…

Read More
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ցոտնե Անանիձեն։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ և վրաց ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամական կապերին, միջխորհրդարանական համագործակցության խորացման հնարավորություններին, ինչպես նաև գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակականության ապահովմանն ու ընդլայնման հեռանկարներին։…

Read More
Թբիլիսիում անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի համաժողովը՝ նվիրված վրացական հանրագիտարանի 60-ամյակին

Թբիլիսիում անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի համաժողովը՝ նվիրված վրացական հանրագիտարանի 60-ամյակին

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի (European Encyclopedia Network – EEN) եռօրյա համաժողովը՝ նվիրված Վրացական հանրագիտարանի գլխավոր գիտական խմբագրության հիմնադրման 60-ամյակին։ Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Արեն Առաքելյանը։ Նա շնորհավորել է Վրացական հանրագիտարանի խմբագրության ղեկավար Զուրաբ Աբաշիձեին՝ ընդգծելով հանրագիտարանային գործունեության…

Read More
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր

  Նոյեմբերի 22-ին Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզ կատարած այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մառնեուլիի շրջանի հայաբնակ Շահումյան, Խոժոռնի և Աղքյորփի գյուղեր։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել տեղի և հարակից գյուղերի հայ բնակիչների հետ։ Դեսպանին ուղեկցել է Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցչի տեղակալ Կախա Կոբերիձեն։ Պատվիրակությունն այցելել է նշված…

Read More
«Հայ-վրացական» կոնֆերանսը հնարավորություն է ստեղծում  տարբեր դիրքորոշումների ավելի լավ հասկանալու և փոխադարձ վստահության կառուցման համար․Գիորգի Ճեիշվիլի

«Հայ-վրացական» կոնֆերանսը հնարավորություն է ստեղծում տարբեր դիրքորոշումների ավելի լավ հասկանալու և փոխադարձ վստահության կառուցման համար․Գիորգի Ճեիշվիլի

Սեպտեմբերի 2-4-ը Երևանում անց է կացվել հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։ Թեմայի շուրջ մեր խմբագրության հարցերին է պատասխանում Գիորգի Ճեիշվիլին  (Թբիլիսիի Իվ․Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում հրավիրված դասախոս)։ — Պարոն Գիորգի, սեպտեմբերի 2–4-ը Երևանում անցկացված հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսի բացմանը նշվեց, որ ներկայումս ավելացել են հակագիտական դրսևորումները։…

Read More
Թբիլիսիի պետական համալսարանում մեկնարկել է «Ժամանակակից սփյուռքը․ ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» հայ-վրացական գիտաժողովը

Թբիլիսիի պետական համալսարանում մեկնարկել է «Ժամանակակից սփյուռքը․ ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» հայ-վրացական գիտաժողովը

Թբիլիսիի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ժամանակակից սփյուռքը․ ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» խորագրով հայ-վրացական գիտաժողովի բացման արարողությունը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Գևորգ Ղարիբջանյանը նշել է, որ քննարկվող թեմաներն ու ներկայացվող զեկույցները կարևոր նշանակություն ունեն ինչպես ավանդական, այնպես էլ նոր ձևավորված սփյուռքի պատմամշակութային և սոցիալ-հոգեբանական խնդիրների ուսումնասիրության տեսանկյունից։ Նա ընդգծել է նաև…

Read More
«Armeno-Georgica» կոնգրեսը  բարձր մակարդակի գիտական ֆորումի օրինակ է, որը մենախոսությունը վերածում է արդյունավետ երկխոսության․ Լավրենտի Ջանաշվիլի

«Armeno-Georgica» կոնգրեսը բարձր մակարդակի գիտական ֆորումի օրինակ է, որը մենախոսությունը վերածում է արդյունավետ երկխոսության․ Լավրենտի Ջանաշվիլի

Սեպտեմբերի 2-4-ը Երևանում անց է կացվել հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։ Թեմայի շուրջ մեր խմբագրության հարցերին է պատասխանում  Լավրենտի Ջանաշվիլին (Թբիլիսիի Իվ․Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտ)։ — Պարոն Լավրենտի, սեպտեմբերի 2–4-ը Երևանում անցկացված հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսի բացմանը նշվեց, որ ներկայումս ավելացել են հակագիտական դրսևորումները։ Ըստ…

Read More
Իրակլի Կոբախիձեն մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի բացմանը

Իրակլի Կոբախիձեն մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի բացմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ Արարողությունից հետո մասնակից երկրների ղեկավարներին պաշտոնական ընդունելության ժամանակ հյուրընկալել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Read More
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել է Հայաստանի Հանրապետություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել է Հայաստանի Հանրապետություն

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Վրաստանի կառավարությանը դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 15-16-ը կմասնակցի Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, որը հյուրընկալվում է Երևանում։ Վրաստանի կառավարության ղեկավարը նախատեսված է ելույթ ունենալ առաջնորդների գագաթնաժողովում։ Վրաստանի վարչապետը Հայաստան է այցելել պատվիրակությամբ, որի կազմում են Վրաստանի շրջակա միջավայրի…

Read More
Քութայիսիում բացվել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնը

Քութայիսիում բացվել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնը

Քութայիսիի տեխնոլոգիական հաբում տեղի է ունեցել Վրաստանում առաջին TUMO կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ TUMO Քութայիսի կենտրոնը պաշտոնապես բացել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ «Bank of Georgia»-ի ֆինանսական աջակցությամբ հիմնադրված կենտրոնը 12-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար զարգացնելու թվային, տեխնոլոգիական և ստեղծարար հմտությունները։ Կենտրոնի ուսումնական ծրագրերին արդեն գրանցվել…

Read More
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ, այցելել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն։ Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել պանթեոնում ամփոփված հայ մեծերի հիշատակին։

Read More
Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Քոչար- բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսը։ Ժամանակակից տեխնոլոգիաների և ինստալյացիաների կիրառմամբ ներկայացվող ցուցահանդեսը բացահայտում է Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգության բազմազանությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացված է նաև ժամանակակից արվեստագետ Աշոտ Մարաբյանի քանդակագործական աշխատանքները, որոնք ստեղծվել են Երվանդ Քոչարի ստեղծագործությունների մոտիվներով։ Ցուցահանդեսի բացման նախապատրաստական աշխատանքներին…

Read More
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարարի հետ

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության շարունակականությունն ու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համատեղ մարզական հավաքների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման հարցերին։ Շալվա Գոգոլաձեն նշել…

Read More
Թբիլիսիում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով

Թբիլիսիում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով

Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան պետական ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում։ Միջոցառումը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ողջույնի խոսքով ներկաներին դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Read More
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել երկու երկրներում հանրակրթության…

Read More
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նորանշանակ մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին։ Դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցներն անդրադարձել են Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։ Մասնավորապես,…

Read More
Թբիլիսիում ներկայացվել է Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանությունը

Թբիլիսիում ներկայացվել է Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանությունը

Վրաստանի գրողների միության շենքում կայացել է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Տաթևիկ Դունամալյանը։ Տաթևիկ Դունամալյանն իր ելույթում ընդգծել է գրականության առանձնահատուկ դերը՝ լեզվական տարբերությունները հաղթահարելու և ժողովուրդների միջև միմյանց ճանաչելու ու հասկանալու նոր…

Read More
Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կարևորվել է…

Read More
Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին

Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լուկա Ուխվաիան։ Հանդիպման ընթացքում Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Լուկա Ուխվաիային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նոր ձեռքբերումներ նրա գործունեության ընթացքում։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ավանդական կապերին, ինչպես նաև երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ընթացիկ ծրագրերին։

Read More
Թբիլիսիում նշվել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը

Թբիլիսիում նշվել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի հայտնի «Garden Hall» սրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգ։ Միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Իր խոսքում Աշոտ Սմբատյանը նշել է, որ անկախությունը հայ ժողովրդի բարձրագույն արժեքներից է, պետականության, ինքնիշխանության և ազատ ու…

Read More
«Armeno-Georgica» միջազգային կոնգրեսը. Հայ-վրացական ակադեմիական երկխոսություն 

«Armeno-Georgica» միջազգային կոնգրեսը. Հայ-վրացական ակադեմիական երկխոսություն 

Նախաբան և ռազմավարական համատեքստ Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերի, տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների և ինքնության վերաձևակերպման պայմաններում առանցքային նշանակություն է ստանում դարավոր հարևանությամբ ու պատմամշակութային ընդհանրություններով կապված ժողովուրդների ակադեմիական և ինտելեկտուալ երկխոսությունը: 2026 թվականի սեպտեմբերի 2-4-ը Երևանում՝ «Holiday Inn Yerevan – Republic Square» համալիրում անցկացված «Armeno-Georgica. Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ. հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թեա Գիորգաձեի և Վրաստանի Առողջապահության ազգային գործակալության ղեկավար Կոբա Զուրաբաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Read More
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են իրավապահ ոլորտում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ համագործակցությանը։ Նշվել է, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը ամուր հիմք է ստեղծում գործընկերության հետագա զարգացման համար։ Առանձնահատուկ…

Read More
Դավիթ Խուդաթյանը Բաթումիում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի բացմանը

Դավիթ Խուդաթյանը Բաթումիում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի բացմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանում՝ Բաթումի քաղաքում, այսօր մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։ Ֆորումին բացման ելույթով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։ Ֆորումի շրջանակներում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն…

Read More
Երևանում մեկնարկել է «Armeno-Georgica» հայ-վրացական համատեղ կոնգրեսը

Երևանում մեկնարկել է «Armeno-Georgica» հայ-վրացական համատեղ կոնգրեսը

Երևանում մեկնարկեց հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, Հիմնադրամի անունից ողջունելով Կոնգրեսի մասնակիցներին, նշեց, որ Երևանում նման մասշտաբների հայ-վրացական համատեղ կոնգրես կազմակերպվում է առաջին անգամ։ «Մեզ համար էական նշանակություն ունի մեր բարեկամ ժողովրդի պատմության…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գիորգի Վոլսկիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գիորգի Վոլսկիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև ձևավորված ավանդական կապերին՝ ընդգծելով դրանց հետագա ամրապնդման և զարգացման կարևորությունը։ Քննարկվել են նաև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու երկու երկրների օրենսդիր մարմինների միջև արդյունավետ…

Read More