Պուտինը Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով

Պուտինը Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով: ՌԴ նախագահը Լավրովին պարգևատրելու մասին հրամանագիրը ստորագրել էր մարտին: Ռուսաստանի արտգործնախարարը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի մշակման և իրականացման գործում մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր պետական գործունեության համար:

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են պատրաստում. Պեսկով

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են պատրաստում. Պեսկով

Բոլոր կողմերը շահագրգռված են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումն արագ տեղի ունենա՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դա բավական աշխատատար հարց է։ Աշխատանքներ են տարվում կոնկրետ անձանց փոխանակման ուղղությամբ, դա որոշակի ժամանակ է պահանջում։ Այդ աշխատանքը շարունակվում է բավական օպերատիվ։ Բոլորը շահագրգռված են դա…

Read More
Իրանում ուրանի հարստացումը սկզբունքային և հիմնարար հարց է. Արաղչի

Իրանում ուրանի հարստացումը սկզբունքային և հիմնարար հարց է. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանում ուրանի հարստացումը սկզբունքային և հիմնարար հարց է, ինչպես նաև իրանցի գիտնականների գիտական կարևոր ձեռքբերում:  Նրա խոսքով՝ պատժամիջոցների ավտոմատ վերականգնման մեխանիզմի կիրառմամբ Իսլամական Հանրապետության նկատմամբ սպառնալիքները ո՛չ իրավական, ոչ էլ քաղաքական հիմք ունեն: Արաղչին ընդգծել է՝ եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն կրելու նման գործողությունների հետևանքները։ …

Read More
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Հայաստանում և Վրաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել: «Ուրախ ենք տեղեկացնել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության և Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության միջև վարչական համաձայնագրի ստորագրման մասին, որն ուղղված է օպերատիվ փոխգործակցության, համատեղ գործունեության և արտակարգ իրավիճակներում աջակցության ամրապնդմանը: Ակնկալում ենք խորացված և արդյունավետ համագործակցություն»,- նշել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունից:

Read More
ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական բանակցությունները տեղի կունենան մայիսի 23-ին Հռոմում

ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական բանակցությունները տեղի կունենան մայիսի 23-ին Հռոմում

Օմանը հայտարարել է, որ Իրանի ու Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Հռոմում:  Իսլամական Հանրապետությունը համաձայնել է Օմանի առաջարկին՝ հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին: «Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային խումբը վճռական է և հաստատակամ՝ պաշտպանելու իրանական ազգի բարձրագույն իրավունքներն ու շահերը խաղաղ միջուկային էներգիայից օգուտներ ստանալու հարցում,…

Read More
Ռուսաստանին պետք է զրկել նավթի ու գազի վաճառքից ստացված եկամուտներից. Պիստորիուս

Ռուսաստանին պետք է զրկել նավթի ու գազի վաճառքից ստացված եկամուտներից. Պիստորիուս

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, Եվրամիության կողմից Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունումից հետո, պնդել է որ հետագայում ևս պետք է կրճատել դեպի Ռուսաստան դրամական հոսքերը: «Մենք պետք է է՛լ ավելի կրճատենք դրամական հոսքերը, որոնք դեռևս զգալի են և հոսում են Ռուսաստանի գանձարան՝ այդպիսով նպաստելով պատերազմի ֆինանսավորմանը»,- չորեքշաբթի՝ մայիսի 21-ին, Deutschlandfunk ռադիոկայանի եթերում ասել է…

Read More
Սումիի զորավարժարանի վրա հարձակման հետևանքով ուկրաինացի զինվորներ են զոհվել

Սումիի զորավարժարանի վրա հարձակման հետևանքով ուկրաինացի զինվորներ են զոհվել

Ուկրաինայի Սումիի մարզում գտնվող զորավարժարանում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, գրում է Euronews-ը։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգի հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել: Նշվում է, որ հարձակման պահին վարժարանում անցկացվել են հրաձգության վարժանքներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարվածը «Ուկրաինայի զինված ուժերի 1-ին հատուկ…

Read More
Հունգարիայում անցկացվել է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Հունգարիայում անցկացվել է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Մայիսի 21-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ժամանակ ստորագրվել է 71 կետից բաղկացած հռչակագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահներն ու կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։ Հռչակագրում ընդգծվել է թյուրքական պետությունների նշանակալի դերը ժամանակակից աշխարհի քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի գործում,…

Read More
Վրաստանում առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը կսկսվի վաղը՝ ժամը 09:00-ին

Վրաստանում առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը կսկսվի վաղը՝ ժամը 09:00-ին

Առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը կսկսվի մայիսի 22-ին, ժամը 09:00-ին, և կշարունակվի մինչև հունիսի 17-ը։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակում  Վրաստանի Կրթության նախարարությունը։ Նրանց խոսքերով՝ գրանցումը կիրականացվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ registration.emis.ge: «Երեխայի գրանցումը համակարգում ապահովում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը դպրոցներ կներկայացվեն հունիսի 18-ից մինչև…

Read More
Հունիսի 14-ից ուղևորատար գնացք կգործի Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ

Հունիսի 14-ից ուղևորատար գնացք կգործի Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ

Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքի երթևեկությունը կվերականգնվի հունիսի 14-ից։ «Վրացական երկաթուղիներ» ԲԲԸ-ն պայմանագիր է կնքել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ՝ այս գնացքի շահագործման վերաբերյալ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Վրացական երկաթուղիները»։ Նրանց խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել Երևանում կայացած հանդիպման ժամանակ, որի համաձայն՝ հարևան երկրների միջև ուղևորատար գնացքների չվերթները կիրականացվեն օրը մեջ՝ Վրաստանի ծովային հանգստավայրերի սեզոնին համապատասխան, մինչև…

Read More
Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանին այցելել է Ախալցխա

Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանին այցելել է Ախալցխա

Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանին խորհրդակցություն է անցկացրել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի վարչակազմում: Նախարարը լսեց մանրամասն տեղեկատվություն համայնքներում իրականացվող բարեփոխումների և նախագծերի մասին։ Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ենթակառուցվածքային նախագծերը, սոցիալական ծրագրերը, սպորտի, մշակույթի և երիտասարդության ոլորտներում իրականացվելիք միջոցառումները, ինչպես նաև առկա մարտահրավերները։ Հանդիպմանը մասնակցել են տարածաշրջանային զարգացման նախարարի առաջին տեղակալ Լևան Զաուտաշվիլին, Սամցխե-Ջավախեթիի…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին ծանոթացավ Ախալցխայում կառուցվող երաժշտական ​​դպրոցի շինարարության ընթացքին

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին ծանոթացավ Ախալցխայում կառուցվող երաժշտական ​​դպրոցի շինարարության ընթացքին

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին, վերահսկողության և ենթակառուցվածքային ծառայությունների ղեկավարների հետ միասին, ծանոթացավ Ախալցխայում կառուցվող երաժշտական ​​դպրոցի շինարարության ընթացքին։ Նախագծի շրջանակներում Շալվա Ախալցիխելի փողոցի թիվ 5 հասցեում կառուցվում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող 4-հարկանի շենք, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան տիրապետել դաշնամուրի, ջութակի, երգչախմբի, ֆլեյտայի և հարվածային գործիքների նվագելու հմտություններին։ Երաժշտական ​​դպրոցի շինարարության ավարտից հետո աշակերտները կշարունակեն…

Read More
Մահացու անձրևները հարվածել են Ֆրանսիայի հարավին

Մահացու անձրևները հարվածել են Ֆրանսիայի հարավին

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վար դեպարտամենտում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ անհայտ կորած են համարվում։ Տարերքը հսկայական վնաս է հասցրել տարածաշրջանին՝ ավերելով կամուրջներ ու ճանապարհներ, խափանելով առնվազն երկու տարածաշրջանային գնացքի երթևեկությունը՝ հեղեղելով փողոցները, առաջացնելով էլեկտրականության ու ջրի մատակարարման խափանումներ: Տեղական իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 600 տուն հոսանքազրկված է: Խախտվել է…

Read More
Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե

Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Այդ մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները:  Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի…

Read More
Պուտինը ժամանակ է ձգձգում. Տորստեն Ֆրայ

Պուտինը ժամանակ է ձգձգում. Տորստեն Ֆրայ

Գերմանիայի կանցլերի գրասենյակի ղեկավար Տորստեն Ֆրայը մեղադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում հրադադարի հարցում իրական շահագրգռվածության բացակայության և ժամանակ ձգձգելու համար։ «Վերջին օրերին հատկապես պարզ դարձավ, որ Ռուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ զենքը լռեցնելու հարցում: Ընդհակառակը՝ թե՛ թվով, թե՛ ինտենսիվությամբ ավելացել են անօդաչու թռչող սարքերի հարձակումները»,- ասել է քրիստոնեա-դեմոկրատ քաղաքական գործիչը՝ ZDF հեռուստաալիքի թոք-շոուի ժամանակ՝ մայիսի 20-ին: Ֆրայի…

Read More
Մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը

Մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը

Յասին Հուսեյնզադեն, որը 2023 թվականի հունվարի 27-ին հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, դատարանի որոշմամբ մահապատժի է ենթարկվել։ Հուսեյնզադեի ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը։ Մեկ այլ աշխատակից վիրավորվել էր։ Միջադեպը պատճառ էր դարձել, որ Ադրբեջանը դադարեցնի Իրանում իր դեսպանատան գործունեությունը, որի անձնակազմը տարհանվել էր հայրենիք։ Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելությունը վերսկսել…

Read More
Ռուբիոն չի բացառել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել

Ռուբիոն չի բացառել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել

ԱՄՆ վարչակազմը չի բացառում, որ ինչ-որ պահի կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Եթե պարզվի, որ Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով և ցանկանում է շարունակել հակամարտությունը, ապա դրանով ամեն ինչ կարող է ավարտվել»,- նշել է Ռուբիոն։…

Read More
Ալիևն ու Օրբանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

Ալիևն ու Օրբանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

Բուդապեշտում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Հունգարիայի վարչապետը: Համատեղ մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին: Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի: Ալիևը նաև հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ Ադրբեջանի նկատմամբ, իբր, տարածքային պահանջներ ունենալու համար:   Ալիևը խոսել է Հունգարիա-Ադրբեջան…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիանի հանրային դպրոցում տեղի ունեցավ մրցույթ-ցուցահանդես

Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիանի հանրային դպրոցում տեղի ունեցավ մրցույթ-ցուցահանդես

Մայիսի 19-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիանի հանրային դպրոցում տեղի ունեցավ «Հաղթական Դիդգորի, ինսպիրացիա Այվազովսկուց և մեր արվեստի լեզուն» խորագրով մրցույթ-ցուցահանդես։ Դպրոցի տնօրեն Մարինա Չոմարյանն ու ցուցահանդեսի կամակերպիչ Քրիստինե Ղազարյանը ներկայացրեցին արվեստի ակումբի սաների աշխատանքները։ «Այսօրվա միջոցառումը կազմակերպվել է, երբ   Վաչիանի հանրային դպրոցի երկու ուսուցչուհի՝ պատմության Երան Մակարյանը և արվեստի  Քրիստինե Զազարյանը  որոշեցին միացնել երկու առարկա և…

Read More
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որն ուղղված է ստվերային նավատորմի մոտ 200 նավի դեմ՝ տեղեկացրել է Կայա Կալասը: ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ նոր միջոցառումներն ուղղված են նաև հիբրիդային սպառնալիքների վերացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Կալասը հայտնել է նաև, որ այժմ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ են մշակվում։ «Որքան երկար է Ռուսաստանը պատերազմ մղում,…

Read More

Գրիպը, որը բարդություններով է ընթանում, վերջին շաբաթներին չի գրանցվել, այն փոխարինվել է շնչառական սինցիտիալ վիրուսով-Իվանե Չխաիձե

Գրիպը, որը բարդություններով է ընթանում, վերջին շաբաթներին չի գրանցվել, այն փոխարինվել է շնչառական սինցիտիալ վիրուսով,- ասաց Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Թբիլիսիի պետական ​​բժշկական համալսարանի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն։ Ինչպես նշում է Իվանե Չխաիձեն, շնչառական սինցիտիալ վիրուսը առաջացնում է փոքր բրոնխների լուսանցքի բորբոքում, դրանց տրամագծի փոքրացում, որը դրսևորվում է հազի նոպայով, շնչառության ուժեղ դժվարությամբ,…

Read More
ԵՄ երկրները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները. Կալաս

ԵՄ երկրները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները. Կալաս

Եվրամիության երկրները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Եվրոպական Միության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում: «Հուսով եմ, որ Եվրամիության երկրներն այսօր համաձայնության կգան Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցում»,- հայտարարել է Կալասը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում մայիսի 13-ին կայացած գործարար համաժողովի ժամանակ խոստացել…

Read More
Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օրինագծին

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օրինագծին

Հունգարիայի խորհրդարանը վերջնական հավանություն է տվել օրինագծին, որով սկսում է Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալու գործընթացը: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 134 պատգամավոր, դեմ՝ 37-ը: «Հունգարիան վճռականորեն մերժում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ քրեական դատարանների օգտագործումը որպես քաղաքական ազդեցության գործիքներ», — ասվում է փաստաթղթում: ՄՔԴ-ից դուրս գալու գործընթացը կտևի մոտ մեկ տարի: Հունգարիայում դատարանի կազմից…

Read More
Իրանը ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի առաջարկը. Ղարիբաբադի

Իրանը ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի առաջարկը. Ղարիբաբադի

Իրանը Միացյալ Նահանգների հետ միջուկային խնդրի շուրջ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել և քննարկում է այն՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին: Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ միջուկային խնդրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների 5-րդ փուլի անցկացման ամսաթիվը որոշված է, բայց հաստատված չէ: Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների…

Read More