Իսրայելը ծրագրում է իր տարածքին միացնել Լիբանանի հարավային շրջանները. Հասան Ֆադլալլա
Իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը հայտնել է, որ Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում սահմանամերձ Այտա էլ Շաաբ գյուղի աշտարակի վրա բարձրացրել են ազգային դրոշն այն բանից հետո, երբ այդ բնակավայրը մաքրվել է «Հըզբոլլահ» շարժման ուժերից և ենթակառուցվածքներից: «Հըզբոլլահը», սակայն, հերքել է այդ լուրը: «Դիմադրության ուժերի մարտիկների ցուցաբերած տոկունությունը թույլ չտվեց իսրայելական զորքերին ցամաքային գործողության 17 օրվա ընթացքում…