Ռյուտեն բացառում է ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին
ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում Եվրոպայում 1997 թվականի սահմաններին վերադառնալը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի քննարկման ժամանակ։ «ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին բացարձակապես անընդունելի է»,- ասել է նա և հավելել է, որ «միայն ՆԱՏՕ-ի երկրները կարող են նման որոշումներ կայացնել», և որ դրանք չեն կարող դրսից թելադրվել դաշինքին։…
