
Էդուարդ Այվազյան. Նման կապերի զարգացման դեպքում մեծապես շահելու է նաեւ Վրաստանը
Զարեհ Սինանյանի, Դավիթ Գրիգորյանի եւ գեներալ Արշալույս Փայտյանի այցելությունը Ախալցխա մեծ հոգեբանական ու քաղաքական նշանակություն ունեցավ մեր ժողովրդի համար: Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները առաջին անգամ համոզվեցին, որ սփյուռքը ոչ միայն անտարբեր չէ Սամցխե-Ջավախքի հայերի ճակատագրով, այլ պատրաստ է ուղիղ աշխատել Վրաստանի ու տեղի հայ հասարակության ներկայացուցիչների հետ: Դա նշանակում է, որ եթե նման քայլերը հայկական…