Սույն թվականի մայիսի 17-ին սկիզբ առան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգման աշխատանքները։
Տանիքի վերանորոգումը անցյալ տարի ֆինանսավորել էր Ախալցխայի քաղաքապետարանը: Քաղաքային խորհրդի որոշմամբ եկեղեցուն տրամադրվել էր10 000 լարի գումար։
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգմանը հաջորդելու է նոր զանգակատան կառուցումը։