Վրաստանում կարող են սահմանվել ջրի և բնական գազի սպառման տարբերակված սակագներ

Վրաստանի խորհրդարանն արագացված ընթացակարգով ընդունել է «Էներգետիկայի և ջրամատակարարման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը։ Ընդունված փոփոխությունների համաձայն՝ Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը լիազորված կլինի սահմանել ջրամատակարարման և բնական գազի տնային սպառման տարբերակված սակագներ՝ կախված սպառողների օգտագործած ծավալներից։ Օրենքի համաձայն՝ հանձնաժողովը մինչև 2036 թվականի հունվարի 1-ը կարող է սահմանել ջրամատակարարման տարբեր ծառայությունների տարբերակված գներ, իսկ…

Read More
Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի գյուղերի բնակչության հետ հանդիպումները շարունակվում են։ Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերում առկա կարիքներն ու մարտահրավերները։ Բնակիչները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները։ Հանդիպումներին մասնակցել են նաև…

Read More
Նինոծմինդայում անցկացվել է հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց հետ

Նինոծմինդայում անցկացվել է հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց հետ

Նինոծմինդայի քաղաքապետարանի Կանանց սենյակում  տեղի է  ունեցել հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղերի կարիքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Միջոցառումը նվիրված էր Գյուղական կանանց միջազգային օրվան, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ նշվում է 2008 թվականից։ Օրվա նպատակն է ընդգծել գյուղական կանանց դերն ու ներդրումը գյուղատնտեսության զարգացման և գյուղական…

Read More
Ախալքալաքում և Նինոծմինդայում շների անվճար ստերիլիզացման և չիպավորման ծրագիր կիրականացվի

Ախալքալաքում և Նինոծմինդայում շների անվճար ստերիլիզացման և չիպավորման ծրագիր կիրականացվի

2026 թվականի նոյեմբերի 3-6-ը «Մեյհյու Ջորջիա» կազմակերպությունը Ախալքալաքում, Նինոծմինդայում և հարակից գյուղերում կիրականացնի սեփականատերերի կողմից պահվող շների անվճար ստերիլիզացման և նույնականացման՝ միկրոչիպավորման ընթացակարգեր։ Ծրագիրն իրականացվում է Սննդի ազգային գործակալության (ՍԱԳ) հետ համագործակցությամբ և նպատակ ունի աջակցել կենդանիների պատասխանատու խնամքին։ Բոլոր վիրաբուժական միջամտությունները կկատարվեն փորձառու անասնաբույժների թիմի կողմից՝ միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան։ Ժամանակավոր շարժական անասնաբուժական…

Read More
Սամցխե-Ջավախքում քննարկվել են 2027 թվականի ենթակառուցվածքային ծրագրերը

Սամցխե-Ջավախքում քննարկվել են 2027 թվականի ենթակառուցվածքային ծրագրերը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Իլիա Բեգիաշվիլին հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլիի, տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծեր իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետներում ընթացող և նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը, աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը, շինարարության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել…

Read More

Տարրական դասարանների աշակերտների համար դպրոցական համազգեստի վաճառքը կսկսվի նոյեմբերի 2-ին

Տարրական դասարանների աշակերտների համար դպրոցական համազգեստի վաճառքը կսկսվի նոյեմբերի 2-ին։ Այս մասին տեղեկատվությունը տրամադրում է կրթական ռեսուրս կենտրոնները: Համազգեստը կարելի կլինի գնել ինչպես վաճառքի կետերում, այնպես էլ առցանց էլեկտրոնային հարթակի՝ formebi.emis.ge-ի միջոցով։ Ինչպես նշված է տեղեկատվության մեջ, երկրի ողջ տարածքում 83 վաճառքի կետեր կգործեն երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն։

Read More
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր

  Նոյեմբերի 22-ին Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզ կատարած այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մառնեուլիի շրջանի հայաբնակ Շահումյան, Խոժոռնի և Աղքյորփի գյուղեր։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել տեղի և հարակից գյուղերի հայ բնակիչների հետ։ Դեսպանին ուղեկցել է Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցչի տեղակալ Կախա Կոբերիձեն։ Պատվիրակությունն այցելել է նշված…

Read More
Ախալքալաքում անցկացվել է «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի սեղանի թենիսի մրցաշարը

Ախալքալաքում անցկացվել է «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի սեղանի թենիսի մրցաշարը

«Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի շրջանակներում Ախալքալաքում անցկացվել է սեղանի թենիսի հերթական մրցաշարը։ Քաղաքային խաղերն ընդունել է Ախալքալաքի մարզադպրոցը։ Մրցաշարին մասնակցել են մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցների աղջիկների և տղաների 11 թիմ։ Մրցումների արդյունքում մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. Աղջիկների թիմ I տեղ՝ Սուլդայի հանրային դպրոց II տեղ՝ Մաջադիայի հանրային դպրոց III տեղ՝ Զակիի հանրային դպրոց Տղաների…

Read More
Ախալքալաքի Մուրջախեթի գյուղում ճանապարհների վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Ախալքալաքի Մուրջախեթի գյուղում ճանապարհների վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթի գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արմեն Մղդեսյանն այցելել է գյուղ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Ծրագրի շրջանակում վերանորոգվում են ինչպես գյուղ տանող 4 կիլոմետրանոց մուտքի ճանապարհը, այնպես էլ գյուղի ներքին ճանապարհները։ Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նպատակ ունի բարելավել բնակիչների տեղաշարժի պայմանները,…

Read More
«Հայ-վրացական» կոնֆերանսը հնարավորություն է ստեղծում  տարբեր դիրքորոշումների ավելի լավ հասկանալու և փոխադարձ վստահության կառուցման համար․Գիորգի Ճեիշվիլի

«Հայ-վրացական» կոնֆերանսը հնարավորություն է ստեղծում տարբեր դիրքորոշումների ավելի լավ հասկանալու և փոխադարձ վստահության կառուցման համար․Գիորգի Ճեիշվիլի

Սեպտեմբերի 2-4-ը Երևանում անց է կացվել հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։ Թեմայի շուրջ մեր խմբագրության հարցերին է պատասխանում Գիորգի Ճեիշվիլին  (Թբիլիսիի Իվ․Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում հրավիրված դասախոս)։ — Պարոն Գիորգի, սեպտեմբերի 2–4-ը Երևանում անցկացված հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսի բացմանը նշվեց, որ ներկայումս ավելացել են հակագիտական դրսևորումները։…

Read More
«Տաո» ռեգբիի ակումբը հաղթանակ է տարել «Շավ Բաստիոնի» դեմ խաղում

«Տաո» ռեգբիի ակումբը հաղթանակ է տարել «Շավ Բաստիոնի» դեմ խաղում

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն ներկա են գտնվել ռեգբիի «Տաո» և «Շավ Բաստիոնի» ակումբների միջև կայացած հանդիպմանը։ Ասպինձայի ռեգբիի մարզաբազայում անցկացված խաղն ավարտվել է «Տաո» ակումբի հաղթանակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև պետական ներկայացուցչի վարչակազմի՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունների ծառայության…

Read More
Ադիգենիի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է գյուղերի կարիքներն ու 2027 թվականի ծրագրերը

Ադիգենիի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է գյուղերի կարիքներն ու 2027 թվականի ծրագրերը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Զազա Մղեբրիշվիլիի և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել է Վարխանի և Զանավի վարչական միավորների գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերում առկա կարիքները, տեղացիների համար առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Մունիցիպալիտետի ղեկավարները բնակիչների հետ միասին անդրադարձել…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետը միացել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավին

Ախալքալաքի մունիցիպալիտետը միացել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավին

Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է «Վարդագույն հոկտեմբեր» միջազգային իրազեկման արշավը, որի նպատակն է բարձրացնել կանանց շրջանում քաղցկեղի, մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման վերաբերյալ իրազեկվածությունը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և կանանց ու երեխաների հարցերով զբաղվող Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող…

Read More
Ախալցխայում անցկացվել է զբաղվածության ֆորում․ ներկայացվել է ավելի քան 200 թափուր աշխատատեղ

Ախալցխայում անցկացվել է զբաղվածության ֆորում․ ներկայացվել է ավելի քան 200 թափուր աշխատատեղ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի, Ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Ցագարեիշվիլիի, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին, մասնակցել է զբաղվածության ֆորումին։ Ֆորումն անցկացվել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, որտեղ ներկայացված են եղել շուրջ 30 կազմակերպություններ՝ ավելի քան 200 թափուր աշխատատեղերով։ Մասնակիցները…

Read More
Թբիլիսիի պետական համալսարանում մեկնարկել է «Ժամանակակից սփյուռքը․ ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» հայ-վրացական գիտաժողովը

Թբիլիսիի պետական համալսարանում մեկնարկել է «Ժամանակակից սփյուռքը․ ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» հայ-վրացական գիտաժողովը

Թբիլիսիի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ժամանակակից սփյուռքը․ ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» խորագրով հայ-վրացական գիտաժողովի բացման արարողությունը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Գևորգ Ղարիբջանյանը նշել է, որ քննարկվող թեմաներն ու ներկայացվող զեկույցները կարևոր նշանակություն ունեն ինչպես ավանդական, այնպես էլ նոր ձևավորված սփյուռքի պատմամշակութային և սոցիալ-հոգեբանական խնդիրների ուսումնասիրության տեսանկյունից։ Նա ընդգծել է նաև…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը գյուղերում հանդիպումներ է անցկացրել բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը գյուղերում հանդիպումներ է անցկացրել բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլին, Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Զազա Մղեբրիշվիլին և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ հանդիպումներ են անցկացրել Շոլավերի, Ունծայի, Բենարայի, Խարջամի, Ծախանի, Ծախանծղարոյի և Քիքինեթի գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում մունիցիպալիտետի ղեկավարները լսել են բնակիչների կարիքներն ու մտահոգությունները, քննարկել նրանց համար կարևոր հարցերը և անդրադարձել գյուղերում առկա խնդիրների…

Read More
Ախալքալաքում իրականացվել է «Իմ առաջին տնկին» բնապահպանական ծրագիրը

Ախալքալաքում իրականացվել է «Իմ առաջին տնկին» բնապահպանական ծրագիրը

Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցում իրականացվել է «Իմ առաջին տնկին» ծրագրի շրջանակում նախատեսված ծառատունկի միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և Կրթական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։ «Իմ առաջին տնկին» ծրագիրն իրականացվում է Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ վարչապետ Իրակլի…

Read More
Բորժոմիում մեկնարկել է Թենգիզ Ամիրեջիբիի անվան միջազգային երաժշտական փառատոնն ու դաշնակահարների մրցույթը

Բորժոմիում մեկնարկել է Թենգիզ Ամիրեջիբիի անվան միջազգային երաժշտական փառատոնն ու դաշնակահարների մրցույթը

Բորժոմիի մունիցիպալիտետի  Լիկանի հյուրանոցում անցկացվել  է Թենգիզ Ամիրեջիբիի անվան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի և դաշնակահարների միջազգային մրցույթի բացման արարողության։ Միջոցառումը մեկնարկել է գալա համերգով, որի ընթացքում հանդիսատեսի առջև ելույթ են ունեցել վրացի և արտասահմանցի ճանաչված երաժիշտներ՝ Թամար Լիչելի՝ դաշնակահարուհի, Դավիթ Ալադաշվիլի՝ դաշնակահար, Լորենցո Դի Բելլա՝ դաշնակահար (Իտալիա), Ջաննի Բուրիեզի՝ ջութակահար (Իտալիա), Դմիտրո Չոն՝ դաշնակահար (Ուկրաինա,…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդի գյուղում ասֆալտապատվել է 3,4 կմ ճանապարհ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդի գյուղում ասֆալտապատվել է 3,4 կմ ճանապարհ

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը այցելել են Օլավերդի գյուղ, որտեղ ծանոթացել են նոր ասֆալտապատված ճանապարհին։ Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար հատկացվել է 1 276 822 լարի։ Ասֆալտապատված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 3,413 կմ։ Ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը նպատակ ունի բարելավել բնակիչների տեղաշարժի պայմանները, ապահովել ավելի հարմարավետ երթևեկություն և նպաստել գյուղի զարգացմանը։

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է 2027 թվականի ծրագրերն ու առաջնահերթությունները

Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է 2027 թվականի ծրագրերն ու առաջնահերթությունները

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, քաղաքապետարանի և սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ միասին, շարունակում է բնակչության հետ հանդիպումները։ Այս անգամ հանդիպումներ են անցկացվել Լելովանի, Ամխերի, Գախարեթի, Սամղուրի և Ղորձե գյուղերում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերում առկա խնդիրներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև մունիցիպալիտետում ընթացող նախագծերն ու ծրագրերը։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչները բնակիչների հետ միասին քննարկել…

Read More
Նինոծմինդայի ավագ դասարանների աշակերտները ճանաչողական այցով այցելել են պատմական վայրեր

Նինոծմինդայի ավագ դասարանների աշակերտները ճանաչողական այցով այցելել են պատմական վայրեր

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության նախաձեռնությամբ մունիցիպալիտետի ավագ դասարանների աշակերտների համար կազմակերպվել է ճանաչողական միջոցառում։ Դրա շրջանակում երիտասարդներն այցելել են Գորելովկայի, Փարվանայի և Ղաուրմայի տարածքներում գտնվող պատմական վայրեր։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը պատմական ժառանգության վերաբերյալ, ավելի խորությամբ ծանոթացնել նրանց հայրենի տարածաշրջանի պատմությանը և նպաստել մշակութային արժեքների հանրահռչակմանը։ Ճանաչողական միջոցառման շրջանակում աշակերտները հանդիպել են…

Read More
Ադիգենիի քաղաքապետը հանդիպել է  գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի քաղաքապետը հանդիպել է գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեի և Սակրեբուլոյի նախագահ Շմագի Բիձիշվիլիի հետ միասին, հանդիպել է Ճեճլայ, Կեխովանի, Սաիրմե, Ճելա, Գորգուլի, Ադիգենի, Իմերթուբանի և Իջարեթի գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում տեղական իշխանությունների ներկայացուցիչները բնակիչների հետ քննարկել են գյուղերում առկա կարիքները, առաջնահերթ հարցերն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Գոչա Քիմաձեն…

Read More
Ախալցխայում մեկնարկել է Իաձեի և Վաժա-Փշավելայի փողոցների վերականգնումը

Ախալցխայում մեկնարկել է Իաձեի և Վաժա-Փշավելայի փողոցների վերականգնումը

Ախալցխայում մեկնարկել են Իաձեի և Վաժա-Փշավելայի փողոցների ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։ Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթացել են Ախալցխեի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, առաջին տեղակալ Նոդար Տատալիշվիլին և Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն։ Ծրագրի շրջանակում ճանապարհի վերականգնվող հատվածում կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկ, կբարեկարգվեն հետիոտնային անցուղիները, կկառուցվեն բակերի մուտքերն ու միացումները, ինչպես նաև կկարգավորվի անձրևաջրերի հեռացման համակարգը։ Աշխատանքները…

Read More
Ախալցխայում շարունակվում են Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտի վերականգնման աշխատանքները

Ախալցխայում շարունակվում են Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտի վերականգնման աշխատանքները

Ախալցխայում ակտիվորեն ընթանում են Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտի վերականգնման աշխատանքները։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գիորգի Շոնիան, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի տեղակալներ Դավիթ Մումլաձեն և Վախթանգ Մերաբիշվիլին։ Ֆուտբոլի…

Read More
Իոսեբ Ալիբեգաշվիլին հանդիպել է Վրաստանում  Թուրքիայի դեսպանին

Իոսեբ Ալիբեգաշվիլին հանդիպել է Վրաստանում  Թուրքիայի դեսպանին

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին ծանոթության հանդիպում է անցկացրել Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արիսի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունները և միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանը ներկա են եղել պետական լիազոր ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն, տեղակալներ Սերգի Մուշկուդիանին և Վախթանգ Մերաբիշվիլին, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի վարչակազմի…

Read More
Բորժոմիում անցկացվել է անվճար բժշկական ակցիա և շուրջ 300 քաղաքացի օգտվել է ծառայություններից

Բորժոմիում անցկացվել է անվճար բժշկական ակցիա և շուրջ 300 քաղաքացի օգտվել է ծառայություններից

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Բորժոմիի մունիցիպալիտետի քաղաքապետ Մամուկա Գելաշվիլիի հետ միասին, մասնակցել է Բորժոմիում անցկացված անվճար բժշկական արշավին։ Արշավի շրջանակում շուրջ 300 քաղաքացի հնարավորություն է ունեցել երկրի առաջատար կլինիկաների ակադեմիական անձնակազմից անվճար բժշկական խորհրդատվություն ստանալու, ինչպես նաև ախտորոշիչ և գործիքային հետազոտություններ անցնելու։ Քաղաքացիներին բժշկական ծառայություններ են մատուցվել հետևյալ ուղղություններով՝ թերապիա, սրտաբանություն, նյարդաբանություն,…

Read More
Ադիգենիում անցկացվում է արյան անհատույց դոնորության արշավ

Ադիգենիում անցկացվում է արյան անհատույց դոնորության արշավ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և «Վիրաբուժության ազգային կենտրոնի» արյան բանկի կազմակերպմամբ՝ Ադիգենիում անցկացվում է արյան անհատույց դոնորության արշավ։ Արշավին մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն ու մունիցիպալիտետի բնակիչները։ Անհատույց դոնորության արշավի շրջանակում հավաքված արյան բաղադրամասերը կօգտագործվեն ծանր հիվանդություններ ունեցող և այլ այն հիվանդների բուժման համար, որոնց անհրաժեշտ է արյան փոխներարկում։

Read More
Ախալքալաքում հանդիսավոր կերպով  բացվել է «Դպրոցական մարզական օլիմպիադան»

Ախալքալաքում հանդիսավոր կերպով  բացվել է «Դպրոցական մարզական օլիմպիադան»

Ախալքալաքում հանդիսավոր կերպով  բացվել է «Դպրոցական մարզական օլիմպիադան»։ Մարզական միջոցառմանը ներկա է եղել քաղաքապետարանի Սպորտի, զբոսաշրջության զարգացման և երիտասարդական հարցերի բաժնի ղեկավար Ակակի Մելիքիձեն։ Դպրոցական մարզական օլիմպիադայի բացման կապակցությամբ անցկացվել են աթլետիկայի մրցումներ։ Հաղթող թիմերը պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով և դիպլոմներով։ Մարզական շաբաթվա շրջանակում առաջիկայում կանցկացվեն նաև վոլեյբոլի, մինի ֆուտբոլի և սեղանի թենիսի մրցումներ։

Read More
Ադիգենիի քաղաքապետը հանդիպել է Մլաշի, Զարզմա, Չորչանի և Փխերո գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի քաղաքապետը հանդիպել է Մլաշի, Զարզմա, Չորչանի և Փխերո գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, քաղաքապետարանի և Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել է Մլաշիի, Զարզմայի, Չորչանիի և Փխերոյի վարչական միավորների գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում տեղի բնակիչները ներկայացրել են գյուղերում առկա կարիքներն ու առաջնահերթ լուծում պահանջող հարցերը։ Գոչա Քիմաձեն շնորհակալություն է հայտնել բնակիչներին ակտիվ մասնակցության համար և խոսել հանդիպումների նպատակի մասին։…

Read More
Ախալքալաքում  կանցկացվի անվճար բժշկական արշավ

Ախալքալաքում կանցկացվի անվճար բժշկական արշավ

Հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և Վրաստանի Կարմիր խաչի նախաձեռնությամբ, Ախալքալաքի բնակչության համար կանցկացվի անվճար բժշկական արշավ։ Արշավի շրջանակում կիրականացվեն հետևյալ հետազոտություններն ու ծառայությունները՝ Ակնաբուժական հետազոտություն; Ռադիոլոգիական հետազոտություններ՝ որովայնի խոռոչի, վահանաձև գեղձի և շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն; Սրտաբանական ծառայություններ՝ բժշկի խորհրդատվություն և էլեկտրասրտագրություն; Ընտանեկան բժշկի ծառայություններ՝ խորհրդատվություն և արյան…

Read More