Լաչինի միջանցքում երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնությամբ․ Զախարովա
		06.07.2023 . Տարածաշրջան

Լաչինի միջանցքում երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնությամբ․ Զախարովա 06.07.2023 . Տարածաշրջան

Ռուսաստանը շարունակում է շփումները ադրբեջանական և հայկական կողմերի հետ տարածաշրջանում լարվածության թուլացման նպատակով։ Այդ շփումները շարունակվում են քաղաքական մակարդակում և ռուսական խաղաղապահ առաքելության գծով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։   «Շատ բան կախված է կողմերից, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից գործադրում ենք…

Read More
Բաքվում կառուցողական, հանգամանալից և արդյունավետ քննարկում եմ ունեցել Ալիևի հետ․ Աբդոլլահիան
		06.07.2023 . Տարածաշրջան

Բաքվում կառուցողական, հանգամանալից և արդյունավետ քննարկում եմ ունեցել Ալիևի հետ․ Աբդոլլահիան 06.07.2023 . Տարածաշրջան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բաքվում կառուցողական, հանգամանալից և արդյունավետ քննարկում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Ակնկալվում է, որ այս հստակ և անկեղծ երկխոսության արդյունքները նոր գլուխ կբացեն երկու բարեկամ, եղբայրական և հարևան երկրների՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում և կհիասթափեցնեն երկու երկրների թշնամիներին ու չարակամներին»,-…

Read More
Ալիևի՝ Հայաստանին և Արցախին ուղղված հերթական սպառնալից հայտարարությունները
		05.07.2023 . Տարածաշրջան

Ալիևի՝ Հայաստանին և Արցախին ուղղված հերթական սպառնալից հայտարարությունները 05.07.2023 . Տարածաշրջան

Իլհամ Ալիևը Բաքվում «Չմիավորման» շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ հերթական անգամ մի շարք սադրիչ և սպառնալից հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի հասցեին: Նա կրկին հայտարարել է, թե իբր Արցախում Հայաստանի զինված ուժեր կան: Ադրբեջանի նախագահը դարձյալ պնդել է, որ Արցախի պաշտպանության բանակը պետք է զինաթափվի և զորացրվի: Ալիևը նաև նշել է, որ Հայաստանը խոչընդոտում է…

Read More
Արցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի
		04.07.2023 . Արցախ

Արցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի 04.07.2023 . Արցախ

Արցախում ս.թ. հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) երեխա ունեցող ընտանիքներին։ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ։ «Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անչափահաս երեխաների ծնողներից մեկին կամ միակ ծնողին…

Read More
Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
		04.07.2023 . Տարածաշրջան

Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ 04.07.2023 . Տարածաշրջան

Իրանը կանդամակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Որոշումն ընդունվել է կազմակերպության 23-րդ գագաթնաժողովում, որը նախագահել է Հնդկաստանը։ Այսպիսով՝ Թեհրանը դարձել է միջպետական ասոցիացիայի 9-րդ անդամը։ ՇՀԿ-ի անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Հնդկաստանը և Պակիստանը։ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների առցանց հանդիպման ժամանակ Էբրահիմ Ռայիսին շնորհակալություն է հայտնել Թեհրանին ՇՀԿ ընդունելու համար: Իրանի նախագահը նշել է,…

Read More
Արցախի կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր
		03.07.2023 . Արցախ

Արցախի կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր 03.07.2023 . Արցախ

Արցախի կառավարությունը, հաշվի առնելով շրջափակման պայմաններում պարենային անվտանգության ապահովման առաջնահերթությունը, սահմանել է ցորենի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր: Այս մասին հայտնում են Արցախի գյուղատնտեսության նախարարությունից: Այսպես. Կառավարությունն ամբողջությամբ կհոգա ցորենի՝ դաշտից ԳԳԱՀ պահեստներ տեղափոխման ծախսերը: Կսուբսիդավորվի կոմբայնի վարձավճարը՝ 1 հա դիմաց 13.500 դրամի չափով: Մթերված ցորենի դիմաց գումարը…

Read More
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղությամբ. Արցախի ՊՆ
		03.07.2023 . Արցախ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղությամբ. Արցախի ՊՆ 03.07.2023 . Արցախ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը, կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։   Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ-ի…

Read More
Իսրայելը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել Արևմտյան ափին
		03.07.2023 . Միջազգային

Իսրայելը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել Արևմտյան ափին 03.07.2023 . Միջազգային

Կիրակի լույս երկուշաբթի գիշերն Իսրայելի պաշտպանության ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենինում, հայտնում է РИА Новости-ն։ Հաղորդվում է, որ առնվազն չորս պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարձակման են ենթարկվել Ջենինի փախստականների ճամբարում գտնվող ահաբեկչական խմբավորումների միացյալ շտաբը, ինչպես նաև…

Read More
Բորելը հայտարարել է Ուկրաինայում «շատ կարևոր» իրադարձությունների ակնկալիքի մասին
		01.07.2023 . Միջազգային

Բորելը հայտարարել է Ուկրաինայում «շատ կարևոր» իրադարձությունների ակնկալիքի մասին 01.07.2023 . Միջազգային

Եվրամիության Խորհրդում Իսպանիայի նախագահության ընթացքում «շատ կարևոր» զարգացումներ են սպասվում՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։ Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը TVE-ի հետ հարցազրույցում՝ մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքական գործիչը մանրամասնել է, որ իրադարձությունները կապված են լինելու ինչպես մարտի դաշտում տեղի ունեցող գործողությունների, այնպես էլ հակամարտության կարգավորմանն ուղղված «քիչ թե շատ ստվերային» բանակցությունների հետ։…

Read More
Քիշնևի օդանավակայանում կրակած տղամարդը թաքնվում էր հետաքննությունից Տաջիկստանում
		01.07.2023 . Միջազգային

Քիշնևի օդանավակայանում կրակած տղամարդը թաքնվում էր հետաքննությունից Տաջիկստանում 01.07.2023 . Միջազգային

Քիշնևի օդանավակայանում կրակած տղամարդը թաքնվում էր Տաջիկստանի հետաքննությունից։ Այդ մասին հայտնել է Տաջիկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հայտնի է դարձել, որ կրակողը Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Աշուրովն է։ Հետաքննությունը պարզել է, որ նա ներգրավված է եղել Orienbank-ի նախագահի առաջին տեղակալ Շուխրատ Իսմատուլլոևի առևանգման մեջ, որը կատարվել էր հունիսի 23-ին Դուշանբեում։ Քրեական գործի հարուցումից…

Read More
Բաքուն հանդիմանել է Ֆրանսիայի դեսպանին Մակրոնի «հակաադրբեջանական» արտահայտությունների համար
		30.06.2023 . Տարածաշրջան

Բաքուն հանդիմանել է Ֆրանսիայի դեսպանին Մակրոնի «հակաադրբեջանական» արտահայտությունների համար 30.06.2023 . Տարածաշրջան

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Դեսպանից պահանջել են պարզաբանել օրերս Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Փարիզը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողքին է և շարունակելու է ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա: «Պաշտոնական Բաքուն, հնարավոր է, դիվանագիտական մակարդակով…

Read More
Նիկոլ Փաշինյանը և Ջեյմս Օ-Բրայենը քննարկել են ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ  գործողությունները
		29.06.2023 . Արցախ

Նիկոլ Փաշինյանը և Ջեյմս Օ-Բրայենը քննարկել են ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունները 29.06.2023 . Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից և ընդգծել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի: Քննարկվել են Ադրբեջանի…

Read More
Արցախում ալյուրի ծավալի խնդիր չկա. անտեղի է հացեղենի ավելորդ քանակի գնման միտումը. հայտարարություն
		29.06.2023 . Արցախ

Արցախում ալյուրի ծավալի խնդիր չկա. անտեղի է հացեղենի ավելորդ քանակի գնման միտումը. հայտարարություն 29.06.2023 . Արցախ

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից տեղեկացնում են, որ այսօր խանութներում առաջացած հացեղենի արհեստական սղությունը պայմանավորված է որոշ անբարեխիղճ տնտեսավարողների հարուցած խուճապային տրամադրությամբ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների կողմից ավելորդ քանակի հացեղենի գնման և մնացածի համար սղության առաջացման:   «Ուստի, քաղաքացիներին հորդորում ենք հացեղենի գնումները կատարել ամենօրյա կարիքին համապատասխան քանակով՝ առանց տրվելու խուճապային տրամադրությունների,…

Read More
Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ
		28.06.2023 . Արցախ

Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ 28.06.2023 . Արցախ

Հունիսի 28-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, Գիշի գյուղի բնակիչ` Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական…

Read More
Ուկրաինայի հակահարձակմանը խոչընդոտում են առաջնագծի երկարությունը և տարածքների ականապատումը. WP
		28.06.2023 . Միջազգային

Ուկրաինայի հակահարձակմանը խոչընդոտում են առաջնագծի երկարությունը և տարածքների ականապատումը. WP 28.06.2023 . Միջազգային

The Washington Post-ը, հիմնվելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների տվյալների վրա, գրում է, որ ռազմաճակատի առաջնագծի զգալի երկարությունը և հսկա ականապատ դաշտերը դժվարացնում են Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման առաջխաղացումը։ Պենտագոնի պաշտոնյաների խոսքով՝ ուկրաինացի զինվորականների համար առաջին խոչընդոտը առաջնագծի ավելի քան 960 կմ ընդհանուր երկարությունն է, ինչը ստիպում է Կիևին ցրել առանց այն էլ սահմանափակ ուժերը։ Թերթի…

Read More
Պետդուման մասնավոր ռազմական ընկերություններին զրկել է բանտարկյալներ հավաքագրելու հնարավորությունից
		27.06.2023 . Միջազգային

Պետդուման մասնավոր ռազմական ընկերություններին զրկել է բանտարկյալներ հավաքագրելու հնարավորությունից 27.06.2023 . Միջազգային

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի օրենսդրության և պետական ​​շինարարության հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենիննիկովը հայտնել է, որ Պետդուման մասնավոր ռազմական ընկերություններին զրկել է բանտարկյալներ հավաքագրելու հնարավորությունից՝ գրում է «Ինտերֆաքս»-ը։ Պատգամավորը պարզաբանել է, որ այսուհետ դատապարտյալները կարող են պայմանագրեր կնքել միայն ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ Կրեմլի պաշտոնական կայքն էլ հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մասնակցել…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի գործարանի ուղղությամբ. ՊՆ
		27.06.2023 . Տարածաշրջան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի գործարանի ուղղությամբ. ՊՆ 27.06.2023 . Տարածաշրջան

Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Read More
Երաժշտական երեկո Ախալքալաքում
		26.06.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Մշակույթ, Վրաստան

Երաժշտական երեկո Ախալքալաքում 26.06.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Մշակույթ, Վրաստան

Հունիսի 25-ին՝ Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ երաժշտական ​​երեկո։ Անցկացվեգ է բացօթյա համերգ, կազմակերպվեցին տարբեր ժամանցային միջոցառումներ, այդ թվում՝ ձեռքի աշխատանքների և տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, հեքիաթի հերոսներ, խաղերով շոու ծրագիր, նաև փրփուր շոու երեխաների համար։ Երեկոն անցավ «Շվիդկացա» անսամբլի և Mix2ra խմբերի գեղեցիկ ելույթների ուղեկցությամբ: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի և Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի աշխատակիցներ:…

Read More
Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ
		26.06.2023 . Արցախ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ 26.06.2023 . Արցախ

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 25-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ:   Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:  

Read More
Անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները
		25.06.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հիմնական բաժիններ, Սամցխե-Ջավախք

Անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները 25.06.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հիմնական բաժիններ, Սամցխե-Ջավախք

Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնը ներկայացնում է անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները, մանրամասները դիտեք տեսանյութոււմ։

Read More
Վերականգնվել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ
		25.06.2023 . Արցախ

Վերականգնվել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ 25.06.2023 . Արցախ

Այսօր՝ հունիսի 25-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱՆ-ից։   Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին:  …

Read More
Պուտինը փաստաթղթեր է ստորագրել. պայմանագրային զինծառայության առավելագույն տարիքը հասել է 70-ի
		24.06.2023 . Միջազգային

Պուտինը փաստաթղթեր է ստորագրել. պայմանագրային զինծառայության առավելագույն տարիքը հասել է 70-ի 24.06.2023 . Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանագրային զինծառայության վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքներ է ստորագրել: Նշվում է, որ այժմ դատապարտյալները կարող են վաղաժամկետ ազատ արձակվել ՌԴ Զինված ուժերում ծառայության մասին պայմանագիր կնքելու դեպքում: Սահմանվում են քրեական պատասխանատվությունից ազատվելու իրավական երաշխիքներն ու հիմքերն այն անձանց համար, ովքեր զորահավաքի, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ՌԴ Զինված ուժերում ծառայության…

Read More
Բիզնեսի համաֆինանսավորման հնարավորություն
		23.06.2023 Sona Tonakanian Լրահոս, Վրաստան, Տնտեսական

Բիզնեսի համաֆինանսավորման հնարավորություն 23.06.2023 Sona Tonakanian Լրահոս, Վրաստան, Տնտեսական

Այսօր՝ Հունիսի 23-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում բարձրլեռնային բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագրի շրջանակներում։ Համաֆինանսավորումը յուրաքանչյուր պոտենցիալ շահառուի համար կազմում է ոչ պակաս, քան 30 000 լարի և ոչ ավելի, քան 100 000 լարի եւ  ոչ ավելի, քան ներկայացված ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը: Պոտենցիալ շահառու, ում տարիքը գործակալություն հայտը ներկայացնելու պահին…

Read More
Եվրահանձնաժողովը գնահատել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի աշխատանքը՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ
		23.06.2023 . Տարածաշրջան

Եվրահանձնաժողովը գնահատել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի աշխատանքը՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ 23.06.2023 . Տարածաշրջան

Ստոկհոլմում ԵՄ ընդհանուր հարցերով ոչ պաշտոնական խորհրդի ժամանակ Եվրահանձնաժողովը (ԵՀ) միջանկյալ «բանավոր զեկույց» է ներկայացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար սահմանված չափանիշների կատարման վիճակի մասին, գրում է Interfax-ը: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով Եվրոպական հանձնաժողովի անդամ Օլիվեր Վարհեյին լրագրողներին ասել է, որ բոլոր երեք երկրները մեկ տարի առաջ Եվրոպական խորհրդից ստացել են…

Read More
Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
		22.06.2023 . Արցախ

Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ 22.06.2023 . Արցախ

Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական…

Read More
Հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը
		22.06.2023 . Արցախ

Հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը 22.06.2023 . Արցախ

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց կտրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ։   Օգնությունները կտրամադրվեն Ստեփանակերտ քաղաքի 5 դպրոցներում…

Read More
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի հարցը
		22.06.2023 . Միջազգային

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի հարցը 22.06.2023 . Միջազգային

Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը հունիսի 26-ին Լյուքսեմբուրգում կքննարկի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: ԵՄ պաշտոնական կայքում նշված է, որ հանդիպման օրակարգում են նաև Հայաստանի և Ադրբեջանի, Թունիսի, ինչպես նաև Բելգրադ-Պրիշտինա երկխոսության հարցերը:

Read More
Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձևը. ԱՄՆ կոնգրեսական
		22.06.2023 . Տարածաշրջան

Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձևը. ԱՄՆ կոնգրեսական 22.06.2023 . Տարածաշրջան

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ։ Հանրապետական կոնգրեսական Սեմ Բրոունբեքը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ահազանգել է. քրիստոնյա բնակչությանը սպառնում է տարածաշրջանից դուրս մղումը: «Ադրբեջանը պատրաստվում է սեղմել տարածքը՝ պարզապես ստիպելով բնակչությանը հեռանալ և չվերադառնալ: Նրանք կցրվեն ամբողջ աշխարհով և կստեղծեն սփյուռքի…

Read More
Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը
		20.06.2023 . Միջազգային

Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը 20.06.2023 . Միջազգային

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները հունիսի 20-ին Աստանայում հանդիպում են ունեցել, քննարկել են Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզի տարրերը՝ պաշտպանության նախարարությունների և հատուկ ծառայությունների աշխատանքի հետ համատեղ: Այս մասին ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ բոլոր միջոցառումները կանցկացվեն մայիսին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների…

Read More
Թուրքիան և Ադրբեջանը օդային տարածքի վերահսկման համատեղ նախագիծ են իրականացնում
		20.06.2023 . Տարածաշրջան

Թուրքիան և Ադրբեջանը օդային տարածքի վերահսկման համատեղ նախագիծ են իրականացնում 20.06.2023 . Տարածաշրջան

Թուրքիան և Ադրբեջանը իրականացնում են HAKIM օդային հրամանատարության կառավարման համակարգի համատեղ նախագիծը՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունը: Նրա խոսքով՝ այն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ իրականացվող ամենակարևոր նախագծերից մեկն է։ «Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը»,- նշել է…

Read More