ԵՄ վճռական է աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին. Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ ձերբակալվածներին ազատ արձակելու և այլ միջոցների վերաբերյալ: «ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին, ինչը կարևոր քաղաքական քայլ է: Մենք համաձայն ենք,…

Read More

ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանին անվտանգության հարցում. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը առաջընթաց քայլ է համարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ գերիների ազատ արձակման վերաբերյալ: «Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնության գալ 32 հայ գերիների ազատ արձակելու հարցում։ Սա կարևոր առաջընթաց քայլ է, սակայն ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանին անվտանգության ոլորտում՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»,-…

Read More

Թեհրանը դրական է գնահատել Պուտին-Ռայիսի հանդիպումը

Կրեմլում Ռուսաստանի և Իրանի նախագահներ Պուտինի և Ռայիսիի հանդիպման մասին Իրանի նախագահի գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Իրանի և Ռուսաստանի նախագահների Ռայիսիի և Պուտինի առանձնազրույցը տևել է երեք ժամ։ Կողմերը մանրամասն և շատ օգտակար քննարկումներ են ծավալվել Գազայի հարցով երկկողմ և տարածաշրջանային համագործակցության շուրջ։ Ռայիսին, մատնանշելով տարածաշրջանում համագործակցության հաջող…

Read More

Ողջունում ենք հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակումը. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է հայ և ադրբեջանցի ձերբակալվածների ազատ արձակման մասին երկու հանրապետության ղեկավարների որոշումը: «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկու ադրբեջանցի և երեսուներկու հայ կալանավորների ազատ արձակման մասին։ Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է, քանի որ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Մենք ողջունում ենք…

Read More

Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին. Շտեֆեն Հեբեշթրայթ

Գերմանիայի դաշնային կառավարությունը բարձր է գնահատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու պետության ղեկավարների քայլերը: Կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթն իր X-ի էջում գրել է. «Գերմանիան ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին՝ համարձակ քայլերի և վստահություն ձևավորելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացին՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»։

Read More

Ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկելու որոշման մասին։ «Ողջունում ենք երկու երկրի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկելու որոշումը, որը նշված է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ: Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլերի ընդունման վերաբերյալ քննարկումները շարունակելու որոշմանը։…

Read More
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
		07.12.2023 . Միջազգային

Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն 07.12.2023 . Միջազգային

Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Այս մասին հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից: Հայտարարությունում խորհդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժովովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստեղծված անմարդկային պայմանների առնչությամբ,որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը…

Read More

Շառլ Միշելը ողջունել է գերիների ազատ արձակումը և կոչ արել ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է «ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում խոշոր բեկումը, երբ նրանք հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ»: X-ի իր էջում նա հետևյալ գրառումն է արել. «Ողջունում ենք պահվող անձանց ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ մեկնարկը: Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ առաջնորդությամբ իրականացվող Բրյուսելյան գործընթացի առանցքային նպատակը. այսօրվա առաջընթացն առանցքային…

Read More
Դանիայում արգելվել է Ղուրանի այրումը
		07.12.2023 . Միջազգային

Դանիայում արգելվել է Ղուրանի այրումը 07.12.2023 . Միջազգային

Դանիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը ենթադրում է կրոնական տեքստերի, այդ թվում՝ Ղուրանի այրման արգելք: Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ՝ 77-ը: Օրինագիծը Դանիայի խորհրդարան էր ներկայացվել հոկտեմբերի վերջին: Դա բացատրվել է ահաբեկչական սպառնալիքի աճով՝ կապված բողոքի ակցիաների հետ, որոնց ժամանակ ակտիվիստներն այրել են սուրբ գրքերը։ Ավելի վաղ Դանիայում և Շվեդիայում ցույցերի ժամանակ…

Read More

16800 լարի ամանորյա հրավառության համար — Ախալցխա

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է 16800 լարի ծախսել քաղաքապետարանում անցկացվող ամանորյա միջոցառումների  հրավառության համար, այս մասին հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը պետք է ապահովի ինչպես պիրոտեխնիկայի մատակարարումը, այնպես էլ դրանց տեղադրումն ու գործարկումը տարբեր միջոցառումների ժամանակ։ Այստեղ հիշեցնենք, որ Animal Project-ի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերում ստորագրություններ են հավաքվում պիրոտեխնիկայի արգելքի համար։ Մինչ…

Read More

Չինաստանի և Եվրամիության հարաբերությունները կարևոր են գլոբալ խաղաղության և կայունության համար. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին: «Չինաստանը և Եվրամիությունը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը և կանխեն արտաքին միջամտությունը համատեղ երկկողմ փոխգործակցության մեջ»,- հայտարարել է Չինաստանի ղեկավարը։ Նա հավելել է, որ Չինաստանի և Եվրամիության հարաբերությունները կարևոր են գլոբալ խաղաղության, կայունության և բարգավաճման…

Read More

Էկոնոմիկայի փոխնախարարն ու Մեհդի Ջեյղամին քննարկել են համատեղ արտադրություններ հիմնելու հարցեր

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։   Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել…

Read More

Հունաստանը և Թուրքիան բարեկամության մասին հռչակագիր են ստորագրել

Հունաստանը և Թուրքիան բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության ղեկավարը Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Հռչակագիրը, որը մենք հենց նոր ստորագրեցինք՝ լիովին հարգելով երկու երկրների ինքնիշխանությունից բխող իրավունքները, վերահաստատում է մեր միջև բարեկամական հարաբերությունները, սահմանում մեր երկխոսության սկզբունքներն…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
		07.12.2023 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07.12.2023 . Տարածաշրջան

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։   Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել…

Read More

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱլԳ երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովը

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովը: Միջոցառմանը հրավիրված են ԱլԳ վեց երկրներից հինգը՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Մոլդովան: Բելառուսը պատժամիջոցների պատճառով հրավեր չի ստացել: Համաժողովում նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերով…

Read More

Թուրքմենստանը կարող է Իրանի տարածքով գազ մատակարարել Թուրքիա

Աշխաբադում կայացած թուրքմենա-թուրքական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին քննարկվել է թուրքմենական գազի մատակարարումը Թուրքիա Իրանի տարածքով, ընդգծվել նման նախագծի արդիականությունը։ Լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ ընդգծվել են վերջին տարիներին Թուրքմենստանի ստեղծած գազատրանսպորտային ենթակառուցվածքի լայն հնարավորությունները, որոնց շնորհիվ երկիրը կարող է բնական գազի մեծ ծավալներ արտահանել արևմտյան ուղղությամբ: Նիստի մասնակիցները համաձայնել են, որ նախագիծը հեռանկարային է, և պայմանավորվել…

Read More

Գերեվարված հայ զինծառայող Գագիկ Ոսկանյանին Ադրբեջանում դատապարտել են 18 տարվա ազատազրկման

Ադրբեջանի դատարանը բավարարել է դատախազության պահանջը և Ջերմուկի դիրքում գերեվարված հայ զինծառայող Գագիկ Ոսկանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Ոսկանյանի նկատմամբ առաջադրել են շինծու մեղադրանքներ ահաբեկչության, զենքի մաքսանենգության, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և այլ հոդվածներով:

Read More
Բայդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն Ուկրաինայում հնարավոր հաղթանակից հետո կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի որևէ երկիր
		07.12.2023 . Միջազգային

Բայդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն Ուկրաինայում հնարավոր հաղթանակից հետո կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի որևէ երկիր 07.12.2023 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն Ուկրաինայում հնարավոր հաղթանակից հետո կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի որևէ երկիր, իսկ դա ԱՄՆ-ին կներգրավի հակամարտության մեջ, և «ամերիկյան զորքերը ստիպված կլինեն պայքարել ռուսական զորքերի դեմ»: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:  Բայդենի կարծիքով՝ Ուկրաինային օգնությունից ԱՄՆ-ի հրաժարվելը կվտանգի նաև Եվրոպայի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցությունը: «Եթե մենք հրաժարվենք…

Read More

Հունաստանն ու Թուրքիան պետք է համատեղ աշխատեն խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Աթենքում ընդունել է Հունաստանի նախագահ Եկատերինա Սակելլարոպուլուն: Էրդողանի հոսքով՝ այժմ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որ Հունաստանն ու Թուրքիան համատեղ աշխատեն բարգավաճման ամրապնդման, խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի ուղղությամբ: «Ապագայի համար շատ ավելի օգտակար կլինի, եթե իրերին նայենք կիսով չափ լիքը բաժակի տեսանկյունից»,- ասել է Թուրքիայի…

Read More

Ադրբեջանի հետ բարեկամությունը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Կոբախիձե

Բաքվի հետ բարեկամությունը Թբիլիսիի համար ռազմավարական նշանակություն ունի՝ հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Նա ասել է, որ Վրաստանի ինտեգրումը Եվրոպային կարևոր է նաև Ադրբեջանի համար: «Շատ լավ է, որ մեզ համար բարեկամ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մեր ինտեգրումը Եվրոպային դիտարկում է հենց այդ տեսանկյունից։ Եվրոպական ինտեգրման ուղղությամբ մեր առաջընթացը կարևոր…

Read More

Սուրբ Ծննդյան նախօրեին Եվրոպայում մեծ է ահաբեկչական հարձակումների ռիսկը. ԵՄ ներքին գործերի հանձնակատար

Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով Եվրոպայում զգալիորեն աճել է Սուրբ Ծննդյան նախօրեին ահաբեկչական հարձակումների ռիսկը՝ փոխանցում է Politico-ն: Եվրոպայում ահաբեկչությունների բարձր ռիսկի մասին նախազգուշացումը հնչել է Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակի մոտ վերջերս տեղի ունեցած հարձակման հետաքննության ֆոնին: Տղամարդը դանակահարել էր գերմանացի զբոսաշրջիկին և մուրճով վիրավորել ևս երկու մարդու՝…

Read More

Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Հունաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Հունաստան: Սա Էրդողանի առաջին այցն է Հունաստան 2017 թվականից ի վեր և Թուրքիայի նախագահի երկրորդ այցը վերջին 70 տարվա ընթացքում: Էրդողանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների, ներքին գործերի, մշակույթի և զբոսաշրջության, կրթության, առևտրի, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարները, նախագահի աշխատակազմի հետ կապերի գրասենյակի ղեկավարը և նախագահի…

Read More

Բրյանսկի գիմնազիայում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի թիվ հինգ գիմնազիայում հրաձգության պատճառով երկու մարդ է զոհվել՝ հայտնել են քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ զոհվածներից մեկը հրաձգությունը կազմակերպած՝ ութերորդ դասարանցի աղջիկն է, որն ինքնասպան է եղել։ «Տեղում աշխատում են օպերատիվ հատուկ ծառայությունները։ Բոլոր դպրոցականները մեծերի ուղեկցությամբ ուղարկվել են տուն։ Դպրոցը շրջափակել են ոստիկանության աշխատակիցները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More

Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն միգուցե կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե փոխանակվել են խաղաղության պայմանագրի նոր տարբերակներ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է՝ եթե Հայաստանը ցանկանում է պայմանագրի սևագրում ներառել Լեռնային Ղարաբաղի հայերի հարցերը, ապա դա փոխադարձաբար պետք է վերաբերի Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու…

Read More

Ադրբեջանում 2024 թ. փետրվարի 7-ին կանցկացվի նախագահի արտահերթ ընտրություն

Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին կանցկացվի նախագահական  արտահերթ ընտրություն։ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան հրամանագիր: Նախագահական հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին:

Read More

ԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային և Իսրայելին ավելի քան 100 միլիարդ դոլարի օգնության մասին օրինագծի քննարկումը

ԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ավելի քան 100 միլիարդ դոլարի օգնության մասին օրինագծի քննարկումը: Այն շարունակելուն դեմ է քվեարկել 51 սենատոր, կողմ՝ 49-ը: Քննարկումը սկսելու համար անհրաժեշտ էր 100 ձայնից 60-ը։ Հանրապետականները պնդել են, որ օգնության փաթեթը պետք է ներառի նաև ԱՄՆ-Մեքսիկա սահմանի անվտանգության ապահովման միջոցները: Քվեարկությունից հետո ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության…

Read More

Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում ընդունել Միրզոյանին և Բայրամովին. Օ՛Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Բաքվում ունեցած «դրական և կառուցողական հանդիպումների» մասին։ «Ինչպես ասացի նախագահ Ալիևին, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի ղեկավարի և էներգետիկայի նախարարի այցերը, իսկ պետքարտուղար Բլինքենը հույս ունի շուտով արտգործնախարարներ Բայրամովին և Միրզոյանին ընդունել Վաշինգտոնում՝ խաղաղ բանակցությունների համար»,- նշել է Օ՛Բրայենը: Had positive…

Read More

ՆԱՏՕ-ն պետք է հստակ չափանիշներ սահմանի անդամակցության համար. Պապուաշվիլի

ՆԱՏՕ-ն, Եվրամիության օրինակով, պետք է թեկնածու երկրներին հստակ հանձնարարականներ տա, որպեսզի տեսանելի դառնա նրանց առաջընթացը դաշինքին ինտեգրվելու ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Բրյուսելում՝ Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստին։ «ԵՄ-ին ինտեգրման հարցում առաջընթացի պայմաններում կարևոր է, որ ՆԱՏՕ-ն ևս ներկայացնի մոտեցումները, որոնք վերջին շրջանում ունի Եվրամիությունը. կոնկրետ ակնկալիքներ լինեն հանձնարարականների տեսքով, որին հաջորդեն…

Read More

Ջեյմս Օ՛Բրայենը հայտնել է Ալիևի հետ կառուցողական զրույցի մասին

Վաշինգտոն-Բաքու լարվածության ֆոնին ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մեկնել է Բաքու: Ջեյմս Օ՛Բրայենը հանդիպումից հետո գրառում է կատարել X-ի միկրոբլոգում, հայտնել՝ Ալիևի հետ կառուցողական զրույց է ունեցել, քննարկել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ապագան։   Օ՛Բրայենի խոսքով՝ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական նոր հնարավորություններ կստեղծի։   Նա նաև աջակցություն է հայտնել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման վերաբերյալ քննարկումներին։   Իլհամ Ալիևն…

Read More

Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ զորավարժությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Իրֆան Օզսերթին: Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմական գործակցության բարձր մակարդակը: Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում շփումների զարգացման հեռանկարը: Պաշտոնյաները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ զորավարժությունները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում զարգացումներին և…

Read More