Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը և կրկնապատկել Հայաստանի հետ խաղաղ բանակցության ջանքերը

Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը և կրկնապատկել Հայաստանի հետ խաղաղ բանակցության ջանքերը

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը կոմերցիոն երթևեկության համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է…

Read More
Արցախի նախագահը Փարիզի քաղաքապետին է ներկայացրել հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները

Արցախի նախագահը Փարիզի քաղաքապետին է ներկայացրել հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները: Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել…

Read More
Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը
		23.01.2023 . Արցախ

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը 23.01.2023 . Արցախ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից…

Read More
Ճապոնիան պատրաստ է պահպանել Ռուսաստանի հետ  խաղաղության պայմանագրի կնքման կուրսը

Ճապոնիան պատրաստ է պահպանել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կուրսը

Ճապոնիայի կառավարությունը, չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Տոկիոյի և Մոսկվայի հարաբերություններում ստեղծված բարդ իրադրությանը, պահպանում է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված տարածքային խնդրի լուծմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստում։ 20-րդ դարի կեսերից Մոսկվան և Տոկիոն բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո…

Read More
Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի շուրջ

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ընդունված որոշումը,…

Read More
Արցախում 159 երեխա Է ծնվել շրջափակման մեջ

Արցախում 159 երեխա Է ծնվել շրջափակման մեջ

Արցախի կառավարության տեղեկագիրը ներկայացնում է շրջափակման 43-րդ օրվա վիճակագրությունը. 13 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Արդեն 159 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 480 քաղաքացի զրկվել է…

Read More
ԵՄ-ն Հայաստանում երկամյա քաղաքացիական առաքելություն է ստեղծում՝ նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը

ԵՄ-ն Հայաստանում երկամյա քաղաքացիական առաքելություն է ստեղծում՝ նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը

ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին (EUMA)՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել նպաստավոր միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար, ինչին աջակցում…

Read More
Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու՝ ԵՄ որոշումը

Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու՝ ԵՄ որոշումը

«Մենք ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Read More
Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:   Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։   Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ…

Read More
Արցախի խանութներում առկա բրինձը թույլատրված է ազատ վաճառքի
		23.01.2023 . Արցախ

Արցախի խանութներում առկա բրինձը թույլատրված է ազատ վաճառքի 23.01.2023 . Արցախ

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է՝ հանրության կողմից ստացված բողոքների և Արցախի Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ,…

Read More
ԵՄ-ն շահագրգռված է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար. Շառլ Միշել

ԵՄ-ն շահագրգռված է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ակնկալում է, որ ԵՄ երկրների ղեկավարները «նոր լիցք կհաղորդեն» քննարկումներին՝ Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներից միջոցները Կիևին ուղղելու վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարել է Financial Times-ի հետ հարցազրույցում։ Սակայն շրջակա միջավայրի և օվկիանոսների հարցերով եվրահանձնակատար Վիրգինիուս Սինկևիչուսն այն կարծիքին է, որը «Միայն ԵՄ-ն չպետք է դա անի: G7-ի…

Read More
Իրակլի Կոբախիձե – «Սի Էն Էն»-ի լրագրողը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կեղծ տեղեկությունների հիման վրա հարց է ուղղել, պարզ է, թե որքան ծավալուն է համակարգումը, որն ուղղված է Վրաստանի շահերի դեմ |

Իրակլի Կոբախիձե – «Սի Էն Էն»-ի լրագրողը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կեղծ տեղեկությունների հիման վրա հարց է ուղղել, պարզ է, թե որքան ծավալուն է համակարգումը, որն ուղղված է Վրաստանի շահերի դեմ |

«Սի Էն Էն»-ի լրագրողը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հարց է ուղղել՝ հիմնված կեղծ տեղեկությունների վրա, պարզ է, թե որքան մասշտաբային է համակարգումը, որն ուղղված է Վրաստանի շահերի դեմ,- ասված է «Վրացական երազանք»-ի նախագահ, Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ։ «Մի քանի օր առաջ «Սի Էն Էն»-ի լրագրողը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Վրաստանի հետ կապված կեղծ…

Read More
ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Հայաստանի համար նոր առաքելությունը

ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Հայաստանի համար նոր առաքելությունը

Այսօր Բրյուսելում կայանալու է ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ, ըստ բարձրաստիճան ներկայացուցչի, կքննարկվի Հայաստանի շուրջ իրավիճակը, նախատեսված է հաստատել ԵՄ նոր առաքելությունը Հայաստանի համար, որը պետք է նպաստի կարգավորմանը տարածաշրջանում։ Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։ Գործակալությունը հիշեցնում է,…

Read More
Արցախից ևս 4 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ

Արցախից ևս 4 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 4 հիվանդներ՝ «Միելոմային հիվանդություն», «Արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ՝ սուր նեֆրոտիկ համախտանիշով, առաջնային ֆոսֆոլիպիդային համախտանիշ», «Ախալազիա III-IV աստիճան» և «Առաջնային անպտղություն» ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 23-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։   Արցախի…

Read More