Եվրահանձնաժողովը վերանայում է պաղեստինցիներին իր օգնությունը. Օլիվեր Վարհեի

Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: «Իսրայելի և նրա ժողովրդի դեմ ահաբեկչության և դաժանության մասշտաբները շրջադարձային են: Որպես պաղեստինցիների ամենամեծ դոնոր՝ Եվրահանձնաժողովը վերանայում է իր զարգացման ամբողջական պորտֆելը, որի ընդհանուր արժեքը կազմում է 691 մլն եվրո։ Կասեցվել են բոլոր վճարումները, դիտարկվող բոլոր նախագծերը, բյուջեի բոլոր նոր…

Read More

Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու՝ Բաքվի առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աֆեթ Գազիևան հայտնել է, որ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը: Մերժելով կալանավորումը որպես խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը՝  Բաքվի վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Վարդանյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով …

Read More

Փոխվարչապետը և ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների արձագանքման ձևաչափը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման հարցերում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են Կառավարությունից, հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ…

Read More

ՄԱԿ-ը կոչ է անում հրատապ օգնություն ցուցաբերել Ղարաբաղից փախստականներին

ՄԱԿ-ը և նրա գործընկերները շաբաթ օրը գործարկել են Արտակարգ արձագանքման ծրագիրը՝ 136 հազար փախստականներին օգնելու համար: Այն նախատեսում է 97 միլիոն դոլար տրամադրել՝ Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանում նրանց հյուրընկալողներին, հրատապ կարիքների համար, ի հաջակցություն կառավարության պատասխան քայլերի, գրում է news.un.org կայքը: «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը շտապ աջակցել փախստականներին և նրանց ընդունողներին», — հայտարարել…

Read More

Ղարաբաղի հայերն ինքնակամ են լքել տարածաշրջանը. Բայրամովը՝ Բոնոյին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, տարածաշրջանում առկա իրավիճակի,…

Read More
Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թիվը հասել է 800-ի
		09.10.2023 . Տարածաշրջան

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թիվը հասել է 800-ի 09.10.2023 . Տարածաշրջան

Իսրայելը սկսում է Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ դադարեցնելով պաղեստինյան անկլավին սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Այդ մասին երկուշաբթի  հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ «Չեն լինի էլեկտրականություն, սնունդ կամ վառելիք: Մենք կռվում ենք բարբարոսների դեմ և համաժեք պատասխան կտանք»,- օպերատիվ խորհրդակցությունից հետո ասել է նա: Պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրման հետևանքով երկու կողմից հարյուրավոր…

Read More

Թեհրանը ողջունում է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև միջանցքի հաստատումը. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու խնդրին: Նա նշել է. «Դա նոր բան չէ: Իրանի միջանցքը 34 տարի եղել է Ադրբեջանի տրամադրության տակ: Հենց այդ շրջանակներում էլ համագործակցությունը շարունակվում է: Հաշվի առնելով նոր իրողությունները՝ հնարավորություն կա այդ համագործակցությունը հաստատել նոր աշխարհագրությանը համապատասխան: Իրանը…

Read More

ԿԽՄԿ-ի թիմերը շարունակում են ԼՂ-ում մնացած մարդկանց որոնումները

ԿԽՄԿ-ի Հայաստանյան գրասենյակը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել ԼՂ-ում մնացած մարդկանց որոնման վերաբերյալ: «Մեր թիմերը շարունակում են Ղարաբաղում մնացած մարդկանց որոնումները, այդ թվում՝ տարեցներին, հիվանդներին և հաշմանդամություն ունեցող անձանց։ Վերջին օրերին մեր այցելությունների ժամանակ բաժանեցինք սննդի և հիգիենայի փաթեթներ։ Մեզ հաջողվեց նաև վերականգնել երեք հոգու ընտանեկան կապերը Հայաստանում իրենց հարազատների հետ: Այցելություններին մասնակցում են…

Read More

Իրանի ԱԳՆ խոսնակը իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի՝ Թեհրան կատարած այցին, նշել է. «Այդ այցը երկու երկրի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի, Կովկասի վերջին զարգացումների շրջանակներում էր: Տեղի ունեցան լավ բանակցություններ ու խորհրդակցություններ, կոնսենսուս կա դեսպանատան վերաբացման հարցում: Տա Աստված, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը նույնպես վերսկսի իր գործունեությունը»: Անդրադառնալով Կասպից ծովում…

Read More

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը ավելի քան պահանջված է. Գալուզին

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն այն համոզման է, որ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիայի և դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի ինքնալուծարման որոշումից հետո էլ, երբ տարածաշրջանը լքեց ավելի քան 100 հազար հայ, ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը մնում է ավելի քան պահանջված։ Նա բացատրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև շփումներ են անցկացվում,…

Read More

Երևանի և Բաքվի միջև հակամարտությունում դեռ վերջակետ չի դրվել. Գալուզին

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ձեռնարկած գործողության և դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնալուծարման որոշումից հետո Բաքվի և Երևանի միջև կոնֆլիկտային իրավիճակում դեռ վերջակետ չի դրվել: Եվ այստեղ, ըստ նրա, արդիական է մնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքը վերաբերում է…

Read More

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ: Այն մուտք է գործել Աղդամով։ Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։   «Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, պարզել բնակիչների մարդասիրական կարիքները»,- նշված է առաքելության վերաբերյալ տեղեկությունում:    Նշենք, որ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության առաջին այցը տեղի էր ունեցել…

Read More

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 500 օբյեկտների ուղղությամբ

Իսրայելն անցած գիշերվա ընթացքում ավիացիոն հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածի «Իսլամական ջիհադի» ավելի քան 500 օբյեկտների: Այս մասին հայտարարել են իսրայելցի զինվորականները: ԶԼՄ-ները, հղում անելով Իսրայելի բանակի ներկայացուցչին, հաղորդում են, որ ակտիվ ռազմական գործողություններ են վարվում Գազայի հատվածի հետ սահմանային ևս վեց շրջաններում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է` առանց Գազայի իրադարձությունների վերաբերյալ…

Read More

Իսրայելի հարավում երաժշտական փառատոնի մասնակիցների հարյուրավոր մարմիններ են հայտնաբերվել

Անհետաձգելի բժշկական օգնության ZAKA ծառայության կամավորները Իսրայելի հարավային շրջանում՝ Ռեիմ կիբուցում անցկացված երաժշտական փառատոնի մասնակիցների 260 մարմին են հայտնաբերել, գրում է The Jerusalem Post-ը: Հաղորդվում է՝ նրանք սպանվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից: Նշվում է, որ փառատոնի սպանված մասնակիցների ընդհանուր թիվը կարող է ավելին լինել:  Ավելի վաղ հաղորդվել էր, որ փառատոնի կազմակերպչի՝ 22-ամյա Շանի Լուկի դին նրա…

Read More

ԱՄՆ նախագահը հանձնարարել է լրացուցիչ օգնություն տրամադրել Իսրայելին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է լրացուցիչ օգնություն տրամադրել Իսրայելին Գազայի հատվածում գործողություն իրականացնելու համար, հայտնում է Սպիտակ տունը:   «Նախագահը հանձնարարել է հավելյալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին ՀԱՄԱՍ-ի այս աննախադեպ ահաբեկչական հարձակման պայմաններում»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:   Ավելի ուշ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում հայտնել է՝ հավելյալ օգնությունն արդեն…

Read More