Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին անգամ համընդհանուր գործադուլ է անցկացվել

Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին անգամ համընդհանուր գործադուլ է անցկացվել

Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին անգամ համընդհանուր գործադուլ է անցկացվել, որին մասնակցել է 4 միլիոն մարդ։ Գործադուլն ուղեկցվել է ցույցերով, որոնց մասնակիցները բողոքել են երկրում ստեղծված բնակարանային ճգնաժամի դեմ։ Մադրիդում և Բարսելոնայում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ Իսպանիայի կենտրոնական բանկի՝ երկրում կա 750 հազար բնակարանի պակաս։ Հունաստանում ևս բնակարանների բարձր վարձավճարների…

Read More
Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է. Սոնա Ղազարյան

Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է. Սոնա Ղազարյան

ՀԱՊԿ-ի մասով վարչապետը հստակ դիրքորոշում է հայտնել, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր հետաքրքրությունները սպառված են։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։ Ըստ պատգամավորի՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ ՀՀ հետաքրքրության սպառված լինելու վառ ցուցանիշն այն է, որ ՀՀ-ն առնվազն արդեն 4-րդ տարին չի հաստատում բյուջեն խորհրդարանական…

Read More
Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ

Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ

ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո ժամանել են Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Այս առիթով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ շատ բան կախված կլինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությունից: Նրա խոսքով՝ շատ բան կախված է նրանից, թե ամերիկյան կողմը ինչ մոտեցում կցուցաբերի Մոսկվայի նկատմամբ: Զելենսկին…

Read More
ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ՝ ցանկացած խնդրահարույց հարց բարձրաձայնելու, և ճկուն՝ խնդիրների լուծման մեխանիզմների շուրջ արդյունավետ բանակցելու հարցում. Մանասյան

ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ՝ ցանկացած խնդրահարույց հարց բարձրաձայնելու, և ճկուն՝ խնդիրների լուծման մեխանիզմների շուրջ արդյունավետ բանակցելու հարցում. Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Նիկոսիայում՝ մասնակցելու Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանական հաստատության հիմնադրման 35-ամյակին նվիրված՝ «Օմբուդսմանի հաստատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների փոփոխվող միջավայրում» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովի քննարկումների առանցքում օմբուդսմանական հաստատությունների զարգացող դերն է, այս հաստատությունների մանդատների ընդլայնումը, անկախության ամրապնդումը, առաջարկների կատարման արդյունավետությունն ու հանրային վստահության բարձրացումը։ Համաժողովին բացման ելույթով հանդես են…

Read More
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին, Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին, ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրու-թյունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում…

Read More
Վարչապետը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ

Վարչապետը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ Հիշեցնենք, որ վարչապետը Անթալիայում ներկա է եղել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:

Read More
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի Հանրապետությունում: Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

Read More
Ուկրաինական դրոնները հարձակվել են Ուստ-Լուգա նավահանգստի վրա՝ առաջացնելով խոշոր հրդեհ

Ուկրաինական դրոնները հարձակվել են Ուստ-Լուգա նավահանգստի վրա՝ առաջացնելով խոշոր հրդեհ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա, արդյունքում՝ Բալթիկ ծովի ՌԴ խոշորագույն ծովային առևտրային նավահանգիստներից մեկում հրդեհ է բռնկվել: Լուրը հաստատել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն: «Մի քանի անօդաչու թռչող սարքի հարվածների և հրդեհի հետևանքով վիրավորվել է նավահանգստի երեք աշխատող, իսկ գիշերը տարածաշրջանի վրա խոցվել է 150 ուկրաինական դրոն»,- նշել…

Read More
Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Երուսաղեմ

Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Երուսաղեմ

Նոյեմբերի 4-11-ը Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ կազմակերպվել է ուխտագնացություն դեպի քրիստոնեական աշխարհի սրբավայր՝ Երուսաղեմ։ 35 հոգուց բաղկացած ուխտավորների խմբի կազմում ընդգրկված են եղել նաև Ախալցխայի հոգևոր տեսչության հովանու ներքո գործող «Հայք» պարային համույթի սաները։ Ուխտագնացության օրերին մասնակիցներն այցելել են քրիստոնեության պատմության կարևորագույն սրբավայրեր՝ անցնելով այն ճանապարհներով, որոնցով,…

Read More
Ախալցխացի Գագա Գելաշվիլին բազկամարտի աշխարհի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն

Ախալցխացի Գագա Գելաշվիլին բազկամարտի աշխարհի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է բազկամարտիկ Գագա Գելաշվիլիի հետ և շնորհավորել նրան միջազգային մրցաշարում գրանցած հաջողության կապակցությամբ։ Երիտասարդ մարզիկը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել է բազկամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ 85 կգ քաշային կարգում, աջ ձեռքով մրցապայքարում, նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը։ Հանդիպման ընթացքում քաղաքապետը Գագա Գելաշվիլիին հանձնել է շնորհակալագիր՝ բազկամարտի զարգացման գործում ունեցած ներդրման և…

Read More
Նինոծմինդայում քննարկվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և ինտեգրման հարցերը

Նինոծմինդայում քննարկվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և ինտեգրման հարցերը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների և Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցների միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի ժողովրդական պաշտպանի 2025 թվականի խորհրդարանական զեկույցում մունիցիպալիտետներին ուղղված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, նախադպրոցական կրթության մատչելիությանը, մայրենի լեզվով տեղեկատվության տարածմանը, զբաղվածության և տնտեսական…

Read More
Հարստացված ուրանն Իրանի ազգային հարստությունն է. Մոհսեն Ռեզայի

Հարստացված ուրանն Իրանի ազգային հարստությունն է. Մոհսեն Ռեզայի

Իրանը հարստացված ուրանը համարում է ազգային հարստություն և չի համաձայնի այն դուրս հանել երկրից, «Ալ Մայադին» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ «Թույլ չենք տա Իրանից դուրս բերել հարստացված միջուկային նյութի որևէ մաս: Հարստացված ուրանը երկրի ազգային հարստությունն է և նախատեսված է ներքին կարիքների համար»,- հայտարարել է իրանցի…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի Զարզմայի վանքում մատուցվել է Սուրբ Սերապիոն Զարզմելիի հիշատակին նվիրված տոնական պատարագ

Ադիգենիի մունիցիպալիտետի Զարզմայի վանքում մատուցվել է Սուրբ Սերապիոն Զարզմելիի հիշատակին նվիրված տոնական պատարագ

Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն և Սակրեբուլոյի նախագահ Շմագի Բիձիշվիլին Զարզմայի Աստվածածնի Վերափոխման վանքում մասնակցել են Սուրբ Սերապիոն Զարզմելիի հիշատակին նվիրված տոնական պատարագին։ Պատարագը հոգևորականների մասնակցությամբ մատուցել է Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ, Գերաշնորհ Թեոդորոսը։ Արարողությանը ներկա են եղել նաև Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն, տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլին, աշխատակազմի ղեկավար Թորնիկե…

Read More
Ասպինձայում 4,2 միլիոն լարիի ներդրմամբ կառուցվում է նոր ֆուտբոլային տեխնիկական կենտրոն

Ասպինձայում 4,2 միլիոն լարիի ներդրմամբ կառուցվում է նոր ֆուտբոլային տեխնիկական կենտրոն

Ասպինձայում շարունակվում են նոր ֆուտբոլային տեխնիկական կենտրոնի և արհեստական խոտածածկով մարզադաշտի կառուցման աշխատանքները։ Նախագիծն իրականացվում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության քաղաքային զարգացման հիմնադրամի կողմից։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 4 276 069 լարի։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել արհեստական խոտածածկով ժամանակակից մարզադաշտ, տրիբունաներ և ժամանակակից չափանիշներին համապատասխանող օժանդակ կառույցներ։ Նոր մարզական ենթակառուցվածքի ստեղծումը կարևոր նշանակություն…

Read More
Աբու Դաբիի բանակցություններն ավարտվել են. ԶԼՄ-ներ

Աբու Դաբիի բանակցություններն ավարտվել են. ԶԼՄ-ներ

ԱՄԷ մայրաքաղաքում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ օրը, առաջին փուլը տեղի է ունեցել երեկ, հաղորդում են ԶԼՄ-ները: Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցություններն առաջին անգամ են անցկացվում փետրվարից ի վեր։ Հանդիպումն անցել է փակ դռների հետևում, տևել է մոտ երկու ժամ, առաջին օրը՝ չորս: Լրատվամիջոցներին թույլ չեն…

Read More
COP31. թեյի ընդմիջում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

COP31. թեյի ընդմիջում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչպես տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիայում մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին: Առաջնորդներին դիմավորել են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այնուհետև տեղի է ունեցել Անթալիայի COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետը տեսանյութ է հրապարակել թեյի ընդմիջումից:

Read More
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կասեցրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կասեցրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը հանձնաժողով վերադարձնելու օգտին։ Առաջարկն ընդունվել է 211 կողմ և 204 դեմ ձայներով։ Բանաձևի հեղինակն է Քենտուկի նահանգից ընտրված հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին։ Նա Հանրապետական կուսակցության միակ ներկայացուցիչն էր, որը դեմ է քվեարկել նախաձեռնությունը հանձնաժողով վերադարձնելուն։ Բանաձևը ներառում էր մեղադրանքի ութ կետ, որոնք հիմնականում…

Read More
Համբարձում Մաթևոսյանը Ֆիջիի գործընկերների հետ քննարկել է կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության հարցերը

Համբարձում Մաթևոսյանը Ֆիջիի գործընկերների հետ քննարկել է կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության հարցերը

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP31 համաժողովի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆիջիի տեղեկատվության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Լինդա Տաբույայի և շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության հարցերով մշտական քարտուղար Սիվենդրա Մայքլի հետ։ «Շնորհակալություն եմ հայտնել COP17-ում Ֆիջիի ակտիվ ներգրավվածության և բարդ բանակցություններում համաձայնությունների հասնելուն նպաստելու համար։ Առանձնահատուկ գնահատել եմ Սիվենդրա Մայքլի…

Read More
Վարչապետը ժամանել է Անթալիա

Վարչապետը ժամանել է Անթալիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն: Անթալիայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը: Վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Read More
Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասը խաղաղության համաձայնագրի դիմաց. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասը խաղաղության համաձայնագրի դիմաց. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասի այն տարածքները, որոնք ռուսական զորքերը չեն կարողացել օկուպացնել, նույնիսկ եթե դրա դիմաց առաջարկվի խաղաղության համաձայնագիր։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Դանիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելը և Դոնբասից հեռանալ պահանջելը բանակցություններ վարելու ամենահեշտ ճանապարհն են, սակայն Կիևը պատրաստ չէ…

Read More
Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին

Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի մասնակիցների տրված պաշտոնական ընթրիքին: Երկրների առաջնորդներին Ելիսեյան պալատում դիմավորել են Էմանուել Մակրոնը և տիկին Բրիջիթ Մակրոնը:

Read More
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկմանը: Վերջնիս մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան: Հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձել է հիբրիդային սպառնալիքների դեմ ՀՀ Կառավարության քայլերին և իրականացվող միջոցառումներին: Ապատեղեկատվության դեմ պայքարում երկրի ղեկավարը կարևորել է պետական գերատեսչությունների ժամանակին…

Read More
Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում

Ախալցխայում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի նախագահությամբ տեղի է ունեցել «Բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակի կառավարման խորհրդի» նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու 14 դիմում։ Դրանցից 8-ի վերաբերյալ խորհուրդը տվել է դրական եզրակացություն։ Քննարկվել և ներկայացվել են նաև մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։ Նշենք, որ «Բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակի կառավարման խորհուրդը»…

Read More
Նինոցմինդայում Ոստիկանության օրվա առթիվ հարգանքի տուրք են մատուցել զոհված գործընկերների հիշատակին

Նինոցմինդայում Ոստիկանության օրվա առթիվ հարգանքի տուրք են մատուցել զոհված գործընկերների հիշատակին

Նինոցմինդայում Ոստիկանության օրվա առթիվ նախկին ոստիկանները հավաքվել են քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու կյանքից հեռացած գործընկերների հիշատակին։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին՝ հիշելով իրենց նախկին գործընկերների նվիրումն ու անձնվեր ծառայությունը՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։ Հանդիպման ընթացքում ներկաները ևս մեկ անգամ արժևորել են իրենց գործընկերների ծառայությունն ու ներդրումը…

Read More
Բորժոմիի մունիցիպալիտետի Քվաբիսխևի և Լառեբի գյուղերում ավարտվել են  ենթակառուցվածքային աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Քվաբիսխևի և Լառեբի գյուղերում ավարտվել են ենթակառուցվածքային աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Քվաբիսխևի և Լառեբի գյուղերում ավարտվել են «Գյուղին աջակցության ծրագրի» շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքային աշխատանքները։ Քվաբիսխևի գյուղում վերականգնվել են գերեզմանատուն տանող մուտքի ճանապարհը և ջրահեռացման ջրանցքը, իսկ Լարեբի գյուղում կամրջի վնասված փայտե ծածկը փոխարինվել է նորով։ Նշված նախագծերն ընտրվել են գյուղական ժողովների ընթացքում։ Բորժոմիի մունիցիպալիտետի 33 գյուղերում անցկացված հանդիպումների ժամանակ բնակիչներն իրենք են որոշել, թե…

Read More
Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում նշվել է Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակը

Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում նշվել է Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակը

Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում տեղի է ունեցել Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրա տեղակալ Արմեն Մառանգոզյանը, Կումուրդոյի և Կարի թեմի քահանա Ալեքսանդրե Կասրաշվին, ինչպես նաև Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։ Դպրոցի աշակերտները ներկաներին ներկայացրել են բազմաբովանդակ գեղարվեստական ծրագիր՝ նվիրված…

Read More