Ինչ է կատարվում հայ-վրացական հարաբերություններում
Վերջին օրերին ակնհայտ լարվածություն է նկատվում հայ-վրացական հարաբերություններում: Եթե մի քանի օր առաջ Վրաստանի ՊՆ-ն ընդամենը չեզոք տեղեկատվությամբ իրազեկել էր, որ Հայաստանը չեղարկել է մասնակցությունն իր տարածքում նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ապա երեկ Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին հաստատել է, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժությանը: Երեկվա պաշտոնական հայտարարության տոնայնությունը միանգամայն…
