Այսօր Աբասթումանիի անտառում եւս հրդեհ է բռնկվել: Այս պահին այրվող անտառ մտավ ծանր տեխնիկան: Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի խոսքերով՝ տեխնիկան բանալու է ճանապարհներ, որպեսզի հրշեջ ծառայության մեքենաները կարողանան մոտենալ հրդեհին:
Հրդեհի հանգցնման գործընթացի մասնակից է նաեւ կենդանի ուժը եւ հատուկ առաջադրանքների բաժնի անձնակազմը: Այս պահի դրությամբ նրանց հաջողվեց հանգցնել նաեւ Ախալցխայի եւ Բորջոմիի հրդեհները:
Նախարարը նշեց նաեւ, որ եթե հարկ լինի նրանք օգնության կդիմեն նաեւ հարեւան երկրներին: «Հրդեհը բնակելի տարածքից բավականին հեռու է եւ դժվար հասանելի է: Հրդեհին մոտենալու Ճանապարհ գրեթե չկա: Մինչ մութը ընկնելը այնտեղ կաշխատեն ուղղաթիռները, իսկ կենդանի ուժը ամբողջ գիշեր աշխատելու է: Նրանց կմիանան նաեւ նոր ուժեր»,-ասում է նախարարը:
Ներկա պահին ուղղաթիռները մինչեւ առավոտ դադարեցրել են իրենց աշխատանքը մթության պատճառով: Ներկա դրությամբ անհայտ է, թե ինչքան տարածք է հրդեհով բռնկված:
Akhaltskha.net
https://www.facebook.com/miaofgeo/videos/1180611875374143/