Ախալցխայի անտառում հրդեհ է բռնկվել

Ախալցխայի շրջանի Սվիր գյուղի բնակիչները այսօր օրվա երկրորդ կեսին նկատել են անտառում ծուխ: Հրդեհը բռնկվել էր անհասանելի վայրում, որի պատճառով բարդացվել է նրա լոկալիզացումը: Ըստ Վրաստանի Բնության պաշտպանության եւ բնական պաշարների պահպանման նախարարության տեղեկատվության՝  Սվիրի անտառում մոտ մեկ հեկտար տարածք է այրվում: Ախալցխայի Սվիր գյուղի անտառում են գտնվում հրշեջ ծառայության խմբերը եւ տեղի իշխանության ներկայացուցիչները: Այնտեղ է գտնվում նաեւ Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Ըստ նրա՝ հրդեհը բնակելի տարածքին մոտենալու վտանգ չի սպառնում եւ վաղը առավոտվանից հրդեհը հանգցնելու համար կիրառվելու է նաեւ ուղղաթիռ: Տեղում մոբիլիզացված է մոտ 200 հոգանոց կենդանի ուժ, չնայած որ գիշերվա ընթացքում  նրանք հրդեհի տարածքում մնալու չեն :

«Տարածքը շատ ժայռային է, եւ ես խորհրդատվությունից հետո կայացրի որոշում , որ գիշերը տարածքում  չթողնենք կենդանի ուժ, քանզի մարդկային կյանքը ավելի թանկ է մեզ համար քան  հեկտարներով այրված տարածքները»,- նշեց նախարարը:

Akhaltskha.net