Հերթական միջոցառումը Ջիվանու տուն-թանգարանում` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Ջիվանու տուն-թանգարանը, ընդլայնելով իր գործունեության շրջանակները, հոգ է տանում նաև Ջավախքի համայնքային կյանքի ակտիվացման և փոքրիկ ջավախքցիների անհոգ ու երջանիկ մանկության մասին: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տուն-թանգարանի գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանի նախաձեռնությամբ Ջավախքի Կարծախ գյուղում փոքրիկների և նրանց ծնողների համար կազմակերպվեց միջոցառում, որի իրականացմանն աջակցեց նաև Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր…
