Վրաստանում կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք չեն հավատում երկրում Ադրբեջանի լկտի պահվածքի մասին լուրերին: Դրանց համար բոլոր փաստերը կարծես անիմաստ են: Սակայն նույն ժամանակ վրացական հասարակությունը սկսել է գիտակցել թե ինչ մեծ վտանգ է ներկայացնում ադրբեջանական ակտիվությունը Վրաստանում: Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխտարլիի տնից գողանալը եւ Վրաստանի սահմանով Ադրբեջան փոխադրելը խոսում է այն մասին, որ այդ երկիրը իրեն պահում է ահավոր լկտի Վրաստանի նկատմամբ: Տեսնենք Վրաստանը ինչ ձեւի է անցկացնելու հետաքննությունը ու ինչ քայլերի է դիմելու քաղաքական հարթակում, քանի որ սա Ադրբեջանի կողմից բացարձակ ապտակ էր Վրաստանին ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ճանապարհին:
Փաստորեն դուրս է գալիս, որ Վրաստանում լրագրողները կարող են քննադատել երկրի իշխանությանը եւ նույն ժամանակ չեն կարող քննադատել հարեւան Ադրբեջանի իշխանություններին:
Երբ Սամցխե-Ջավախքի հայկական կազմակերպությունները մտահոգվեցին Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշին արտահանձնման կապակցությամբ, մտածելով, որ Վրաստանում էլ հնարավոր է տեղի ունենա նույնը, ցավոք շատերը չէին դա լուրջ ընդունում:Փաստորեն այդ ժամանակվա մեր մտահոգությունը ճիշտ էր եւ ամիսներ անց ավելի ահռելի երեւույթ տեղի ունեցավ արդեն մեր երկրում, երբ լրագրողին իրեն տնից գողանում ու սահմանով տեղափոխում են Ադրբեջան: Դա հարված է հասցնում երկրի միջազգային վարկանիշին եւ Վրաստանի իշխանությունները, հասարակական ու քաղաքական ուժերի հետ մեկտեղ պետք է պատասխան տան Ադրբեջանի այս լկտի պահվածքին: