Թբիլիսիում բացվել է հայ մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանին նվիրված եռալեզու հուշատախտակ
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ՝ ինստիտուտի շենքում տեղի է ունեցել հայ մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի հիշատակը հավերժացնող եռալեզու հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշատախտակը բացել են Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Գյոթեի ինստիտուտի տնօրեն Լաուրա Հարցը։ Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում Գերմանիայի դեսպան Բարբարա Ֆոսը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Վրաստանի արտաքին…
