Թբիլիսիում կանցկացվի հայ և միջազգային երաժիշտներին միավորող JazzJans Festival 2026 փառատոնը
Նոյեմբերի 27-29-ը Թբիլիսիում կանցկացվի JazzJans Festival 2026 միջազգային ջազային փառատոնը, որը մեկ հարթակում կհամախմբի հայ և միջազգային երաժիշտներին։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են կենդանի երաժշտություն, ջազային կատարումներ և ինքնատիպ երաժշտական համագործակցություններ։ Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի և Վրաստանի ջազային համայնքների համագործակցությունը՝ երաժշտության միջոցով նոր կապեր ստեղծելով երկու երկրների և ժողովուրդների միջև։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ջազի սիրահարներին…
