Մենք որևէ թաքուն, գաղտնի բան չենք անելու. Արսեն Թորոսյան
		19.03.2024 . Տարածաշրջան

Մենք որևէ թաքուն, գաղտնի բան չենք անելու. Արսեն Թորոսյան 19.03.2024 . Տարածաշրջան

Բոլոր ճանապարհներն էլ կարևոր են, բայց կարևոր է, որ ունենաս լեգիտիմ հիմք՝ քո տարածքը պաշտպանելու, իսկ լեգիտիմ հիմքը քո տարածքում լինելն է, և եթե այդ տարածքում այսօրվա դե-ֆակտո պայմաններում անցնում են կոմունիկացիաներ, որոնք մեր լեգիտիմ տարածքում չեն, պետք է լուծումներ գտնենք նոր ճանապարհներ կառուցելով, ինչպես արել ենք Գորիս-Կապան ճանապարհի դեպքում: Այս մասին  խորհրդարանում՝ լրագրողների հետ…

Read More
Եվրամիությունը Ուկրաինային ռազմական օգնության հիմնադրամին հավելյալ 5 մլրդ եվրո կհատկացնի
		19.03.2024 . Միջազգային

Եվրամիությունը Ուկրաինային ռազմական օգնության հիմնադրամին հավելյալ 5 մլրդ եվրո կհատկացնի 19.03.2024 . Միջազգային

Եվրամիության երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կայացած նիստում հաստատել են 2024 թ. Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորման համար Խաղաղության եվրոպական հիմնադրամին 5 միլիարդ եվրո հատկացնելու մասին որոշումը: Այդ մասին նշված է Եվրամիության Խորհրդի հայտարարության մեջ: «ԵՄ-ն այսպիսով կատարում է իր պարտավորությունները։ Ուկրաինայի օգնության հիմնադրամը մեր խոսքերը վերածում է գործողությունների»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության…

Read More
Անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի Ախալքալաքի առաջնություն
		18.03.2024 news Ախալքալաք, Սպորտ

Անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի Ախալքալաքի առաջնություն 18.03.2024 news Ախալքալաք, Սպորտ

Ախալքալաքիի շրջանի Դիլիսկա գյուղի մարզադահլիՃում  կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Ախալքալաքի առաջնությունը։ Մրցույթին մասնակցեցին 50 մարզիկներ 12 քաշային կարգի։ Մրցույթը կազմակերպվել է Ախալքալաքիի քաղաքապետարանի կողմից։ Մասնակիցները պարգևատրվեցին  գովասանագրերով, իսկ հաղթողները պարգևատրվեցին շքանշաններով և այլ ֆինանսական նվերներով, որոնք ֆինանսավորված են բարերարների կողմից։ Մրցույթի հաղթողները կմասնակցեն Վրաստանի առաջնությանը, որի կայանալու է ք․ Գորիում։  

Read More
Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջակցեն Մոսկվան և Կիևը. Չինաստանի ԱԳՆ
		18.03.2024 . Միջազգային

Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջակցեն Մոսկվան և Կիևը. Չինաստանի ԱԳՆ 18.03.2024 . Միջազգային

Չինաստանի իշխանությունները չեն բացառում Շվեյցարիայում Ուկրաինայի թեմայով միջազգային կոնֆերանսին մասնակցելու հնարավորությունը, հայտարարել է Շվեյցարիայում Չինաստանի դեսպան Վան Շիտինը։ Դեսպանի խոսքով՝ Չինաստանը միշտ հանդես է եկել խաղաղ բանակցությունների օգտին՝ միաժամանակ հարգելով տարածքային ամբողջականությունը և հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Վան Շիտինը նշել է, որ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն վերջ դնել հակամարտությանը, որի տարածումը…

Read More
Պուտինն իր նախընտրական շտաբում հանդիպել է լրագրողների հետ
		18.03.2024 . Միջազգային

Պուտինն իր նախընտրական շտաբում հանդիպել է լրագրողների հետ 18.03.2024 . Միջազգային

Մոսկվայում ժամանակով կեսգիշերն անց Պուտինը ժամանել է իր նախընտրական շտաբ և մեկ ժամ տևած մամուլի ասուլիս տվել։ Դա վերաբերել է ոչ միայն ընտրությունում իր հաղթանակին, այլև այլ թեմաների։ Պուտինը խոսել է ուկրաինական ճգնաժամի, ոչ համակարգային ընդդիմության մասին և նույնիսկ առաջին անգամ հիշատակել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու անունը: Պուտինն ասել է, որ, ինքը Նավալնու մահից…

Read More
Ռուսաստանում նախագահի ընտրության քվեարկության մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը
		17.03.2024 . Միջազգային

Ռուսաստանում նախագահի ընտրության քվեարկության մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը 17.03.2024 . Միջազգային

Մարտի 15-ից Ռուսաստանում սկսվել է նախագահի  ընտրության քվեարկությունը: Այն կընթանա 3 օր: ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը և պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը, որն ինքնաառաջադրված թեկնածու է: Ռուսաստանի ԿԸՀ տվյալով՝ ընտրության մասնակցությունն այսօրվա դրությամբ գերազանցել է 50 տոկոսը: Հեռավար էլեկտրոնային քվեարկությանը…

Read More
Եվրապատգամավորները ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը
		16.03.2024 . Տարածաշրջան

Եվրապատգամավորները ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը 16.03.2024 . Տարածաշրջան

Եվրապատգամավոր Միրիամ Լեքսմանը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավոր դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ «Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական…

Read More
Ուկրաինան հաստատել է, որ դիվերսանտներ են գործում Բելգորոդի և Կուրսկի շրջաններում
		15.03.2024 . Միջազգային

Ուկրաինան հաստատել է, որ դիվերսանտներ են գործում Բելգորոդի և Կուրսկի շրջաններում 15.03.2024 . Միջազգային

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության խոսնակ Անդրեյ Յուսովը հայտարարել է, որ դիվերսիոն խմբերը Ռուսաստանի սահմանամերձ երկու շրջանները՝ Կուրսկը և Բելգորոդը, վերածել են «ակտիվ մարտական ​​գործողությունների գոտիների»։ Ուկրաինայում ձևավորված երեք զինված խմբավորումները՝ «Ռուսաստանի ազատության» լեգեոնը և «Ռուս կամավորական կորպուսը, ինչպես նաև «Սիբիրյան գումարտակը», որոնք ենթադրաբար բաղկացած են ՌԴ քաղաքացիներից, հայտարարել են սահմանամերձ շրջանների տարածք մուտք…

Read More
ԵՄ  ԲԱՆԱՁԵՎԸ. Անվտանգություն ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ
		14.03.2024 news «Քաղաքական Խաչմերուկ», «Քաղաքական Խաչմերուկ», Վերլուծական

ԵՄ ԲԱՆԱՁԵՎԸ. Անվտանգություն ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ 14.03.2024 news «Քաղաքական Խաչմերուկ», «Քաղաքական Խաչմերուկ», Վերլուծական

«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ։ Հաղորդման թեման ԵՄ խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւն է, որը առնչվում է բազմաթիվ կարեւոր կետերի Հայաստանի անվտանգությունից, արցախահայության անվտանգ վերադարձից մինչեւ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ։ Անդրադարձ է կատարվում Լուի Բոնոյի այցին տարածաշրջան, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ խոսնակի վերջին սպառնալիքներին։

Read More
Մարիա Զախարովան մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին որոշումը
		13.03.2024 . Տարածաշրջան

Մարիա Զախարովան մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին որոշումը 13.03.2024 . Տարածաշրջան

Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցը, որի ժամանակ նա մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու Հայաստանի որոշումը: «Մենք տեսել ենք Հայաստանի ղեկավարության մեկնաբանություններն այս թեմայով։ Ինչպես հասկանում ենք, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով։ Դիվանագիտական ​​խողովակներով ոչինչ չենք ստացել։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ բոլոր որոշումները կկայացվեն…

Read More
Վրաստանի ՆԳ նախարարն ընդունել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին
		12.03.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳ նախարարն ընդունել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին 12.03.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳ նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին ընդունել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովին։ Կողմերը քննարկել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև անվտանգության ոլորտում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և անվտանգային խնդիրների շուրջ։ Ըստ վրացական կողմի հաղորդագրության՝ Գոմելաուրին հույս է հայտնել, որ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն և…

Read More
Ադիգենում կողմերի նախատեսված հանդիպումը հետաձգվել է
		11.03.2024 news Ադիգեն, Սամցխե-Ջավախք

Ադիգենում կողմերի նախատեսված հանդիպումը հետաձգվել է 11.03.2024 news Ադիգեն, Սամցխե-Ջավախք

Ադիգենի Ծերեթելի 10 հասցեում բնակվող Մերաբ Միքելաձեի հանդիպումը Ադիգենի քաղաքապետ Գոչա Քիմաձեի հետ, որը պետք է կայանար այսօր, հետաձգվել է, հաստատում են և՛ քաղաքապետարանը, և՛ տան սեփականատեր Մերաբ Միքելաձեն։ Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, հանդիպումը կարող է կայանալ վաղը՝ մարտի 12-ին։ Թե ինչու է հանդիպումը փոխվել, այս փուլում հայտնի չէ: Ադիգենիի բնակիչները մարտի 8-ին ցույց են անցկացրել…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
		10.03.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10.03.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական ոլորտում երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. Դենդիաս
		09.03.2024 . Տարածաշրջան

Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական ոլորտում երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. Դենդիաս 09.03.2024 . Տարածաշրջան

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Naftemporiki թերթի հետ հարցազրույցում անդրադարձել է անօդաչու թռչող սարքերի կիրառությանն Ուկրաինայում, ինչպես նաև դրանց արտադրության հարցում Թուրքիայի առաջընթացին։ «Չի կարելի հերքել, որ անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի համակարգերի տեխնոլոգիական զարգացումները փոխել են համաշխարհային մակարդակում պատերազմի վարման եղանակը: Վերջերս Հայաստան կատարած իմ այցի ժամանակ ես շատ բան իմացա ժամանակակից…

Read More
Բողոքի ցույց Ադիգենում
		08.03.2024 news Ադիգեն

Բողոքի ցույց Ադիգենում 08.03.2024 news Ադիգեն

Ադիգենում այսօր բողոքի ցույցի էր հավաքվել մոտ 200 բնակիչ։ Ինչպես մեզ հայտնեցին, պատճառը Ադիգենում մահմեդական սրբավայրի բացումն էր։ Հավաքվածներն ասում են, որ բողոքում են մզկիթի բացման փորձի դեմ։ Շենքը, որտեղ այսօր մարդիկ հավաքվել են, մոտ երկու տարի առաջ գնել է մասնավոր անձը։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մուսուլմանական շրջանի մուֆթի Մամուկա Վաշակմաձեն՝ տանը աղոթքը…

Read More
Պատրաստ ենք աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
		08.03.2024 . Միջազգային

Պատրաստ ենք աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին 08.03.2024 . Միջազգային

Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:   Կողմերը փաստել են Հայաստանի և Էստոնիայի միջև առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են:   Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը:   Ալեն Սիմոնյանը նշել է, որ…

Read More
ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին
		08.03.2024 . Տարածաշրջան

ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին 08.03.2024 . Տարածաշրջան

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների նախապատրաստման մասին։ «Դեսպանատունը հետևում  է այն հաղորդագրություններին, որոնցում նշվում է, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակումներ իրականացնել Մոսկվայում խոշոր իրադարձությունների ժամանակ, այդ թվում՝ համերգների», — ասվում է դեսպանատան կայքում  հրապարակված հաղորդագրության մեջ:   Դիվանագիտական առաքելությունը երկրում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել «մեծ…

Read More
Թուրքիան կարող է ամռանը Հյուսիսային Իրաքում խոշոր ցամաքային գործողություն անցկացնել. լրատվամիջոց
		07.03.2024 . Տարածաշրջան

Թուրքիան կարող է ամռանը Հյուսիսային Իրաքում խոշոր ցամաքային գործողություն անցկացնել. լրատվամիջոց 07.03.2024 . Տարածաշրջան

Թուրքիան կարող է ամռանը Հյուսիսային Իրաքում խոշոր ցամաքային գործողություն իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ՝ ստանալով Բաղդադի և Էրբիլի համաձայնությունը: Այս մասին գրել է թուրքական Hürriyet թերթը: Թերթի տվյալով՝ Թուրքիան արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել Իրաքի կենտրոնական ղեկավարության և Էրբիլի վարչակազմի հետ։ Նշվում է, որ գործողության ծրագրի համաձայն՝ թուրքական ցամաքային զորքերը պետք է ոչնչացնեն գրոհայինների բոլոր…

Read More
Ելենա Զելենսկայան մերժել է Վաշինգտոնի հրավերը՝ ներկա լինելու Բայդենի ուղերձին
		06.03.2024 . Միջազգային

Ելենա Զելենսկայան մերժել է Վաշինգտոնի հրավերը՝ ներկա լինելու Բայդենի ուղերձին 06.03.2024 . Միջազգային

Ուկրաինայի նախագահի գրասենյակը հաստատել է, որ Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան չի ընդունել Վաշինգտոնի հրավերը՝ ներկա լինելու նախագահ Ջո Բայդենի՝ Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ամենամյա ուղերձին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Վաշինգտոնի հրավերը վերջերս են ստացել, երբ Զելենսկայան իր ժամանակացույցում արդեն այլ միջոցառումներ ուներ, «ներառյալ՝ այցելությունը մանկատան երեխաներին»: The Washington Post-ը գրել է, որ…

Read More
Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը սկսում է դրամաշնորհային ծրագիր երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդների համար
		05.03.2024 news Без рубрики

Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը սկսում է դրամաշնորհային ծրագիր երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդների համար 05.03.2024 news Без рубрики

Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը մի կողմից սկսում է դրամաշնորհային ծրագիր մարզաբնակ երիտասարդների համար, մյուս կողմից՝ ամբողջ հանրապետության երիտասարդական կազմակերպությունների համար։ Ինչպես ԿԳՆ երիտասարդական քաղաքականության շնորհանդեսին հայտնեց ԿԳ նախարար Գիորգի Ամիլախվարը, առաջին դրամաշնորհային ծրագրում նախագծերը ֆինանսավորվելու են առավելագույնը 15000 լարիով, իսկ երկրորդում՝ 100000 լարիով։ «Վերջին տարիներին մենք, ցավոք, հետընթաց ունեցանք, և տասնամյակներ շարունակ նմանատիպ դրամաշնորհային…

Read More
Ռուսաստանի մի շարք մարզերում հայտնել են ուկրաինական հարձակումների մասին
		05.03.2024 . Միջազգային

Ռուսաստանի մի շարք մարզերում հայտնել են ուկրաինական հարձակումների մասին 05.03.2024 . Միջազգային

Վորոնեժում հայտարարել են անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի վերացման մասին: Ավելի վաղ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել էր մարզում ավիացիոն վտանգի մասին՝ Ուկրաինայի կողմից մոտեցող անօդաչու թռչող սարքերի պատճառով: Նա հայտնել էր, որ ՀՕՊ ուժերն ու միջոցները բերվել են պատրաստության՝ հնարավոր հարձակումը հետ մղելու համար: Քաղաքացիներին խորհուրդ է տրվել թաքնվել մոտակա շենքում, ապաստանել ավտոկայանատեղիներում կամ…

Read More
Սամցխե-Ջավախքում էլեկտրաէներգիան կանջատվի
		04.03.2024 news Ասպինձա, Բորժոմի, Հասարակություն, Նինոծմինդա, Սամցխե-Ջավախք

Սամցխե-Ջավախքում էլեկտրաէներգիան կանջատվի 04.03.2024 news Ասպինձա, Բորժոմի, Հասարակություն, Նինոծմինդա, Սամցխե-Ջավախք

Ցանցի պլանային վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 5-ին՝ ժամը 12:00-18:00-ն, Ասպինձա և Ասպինձայի շրջանի Օշորա, Օտա, Դամալա, Իդումալա և հարակից գյուղերի բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվ։ Ժամը 12:00-ից 18:30-ը, Գորելովկա, Սպասովկա, Սամեբա, Սաթխա, Եֆրեմովկա և Նինոծմինդայի շրջանի  հարակից գյուղերի բաժանորդները; Ժամը 12:00-ից 14:00-ն բաժանորդներին Բորժոմիի շրջանի Ցեմի, Ծաղվերի, Կոմոթի և հարակից գյուղերի, ինչպես նաև Բորժոմիի Ստալինի, Մարիջանի, Տաբիձե…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
		03.03.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03.03.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Նախնական քվեարկության արդյունքներով` Միսսուրիում հաղթում է Դոնալդ Թրամփը
		02.03.2024 . Միջազգային

Նախնական քվեարկության արդյունքներով` Միսսուրիում հաղթում է Դոնալդ Թրամփը 02.03.2024 . Միջազգային

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հանրապետականների նախնական քվեարկության արդյունքներով, հաղթում է ևս մեկ նահանգում` Միսսուրիում: «Ասոշեյթեդ Պրես»-ի կանխատեսմամբ` պատվիրակներն ամռանը 100 տոկոսով կքվեարկեն Թրամփի օգտին: Նրա մրցակիցը` ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, կայացած կուսակցական ժողովների արդյունքներով որևէ ձայն չի հավաքում: Ավելի ուշ սպասվում են Միչիգան և Այդահո նահանգներում հանրապետականների կուսակցական ժողովների արդյունքները: Բաժանորդագրվեք…

Read More
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի վերաբերյալ շփումներում չի քննարկում պաղեստինյան պետության ստեղծումը. Լավրով
		29.02.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի վերաբերյալ շփումներում չի քննարկում պաղեստինյան պետության ստեղծումը. Լավրով 29.02.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի վերաբերյալ շփումներում քննարկում է ոչ թե պաղեստինյան պետության ստեղծումը, այլ առանձին կարգավորումը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած միջպաղեստինյան հանդիպման ժամանակ։ «ԱՄՆ-ը ամեն կերպ փորձում է կրկին ստանձնել գլխավոր բանակցողի դերը։ Բայց որքանով կարող ենք դատել այդ բանակցությունների մասին հաղորդագրություններից,…

Read More
Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ չի հավատում երկրի վրա Ռուսաստանի հարձակման հնարավորությանը
		29.02.2024 . Միջազգային

Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ չի հավատում երկրի վրա Ռուսաստանի հարձակման հնարավորությանը 29.02.2024 . Միջազգային

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ չի հավատում Լեհաստանի վրա Ռուսաստանի հարձակման հնարավորությանը: «Ուժեղների վրա չեն հարձակվում, հարձակվում են թույլերի վրա, նրանց վրա, որոնց հեշտությամբ կարելի է հաղթել»,- հավելել է Դուդան Fakt.pl պորտալի հետ հարցազրույցում: Լեհաստանի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ լեհ զինծառայողներն ունենան հնարավոր լավագույն սպառազինությունը, որպեսզի արդյունավետ պաշտպանեն երկիրը: Դուդան նաև խոստովանել…

Read More
Ֆրանսիայի վարչապետը չի բացառել Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը
		27.02.2024 . Միջազգային

Ֆրանսիայի վարչապետը չի բացառել Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը 27.02.2024 . Միջազգային

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը RTL ռադիոկայանի եթերում չի բացառել Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը և հավելել է, որ Փարիզը «չի կարողանա հաշտվել Ռուսաստանի հաղթանակի հետ»: «Չի կարելի ոչինչ բացառել պատերազմում, որն ընթանում է Եվրամիության հարևանությամբ»,- ասել է Ատալը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ֆրանսիական զորքերը կարո՞ղ են ուղարկվել Ուկրաինա: Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև…

Read More
Պուտինի և Էրդողանի հանդիպումը նախատեսված չէ Ռուսաստանում նախագահի ընտրությունից առաջ. Պեսկով
		26.02.2024 . Միջազգային

Պուտինի և Էրդողանի հանդիպումը նախատեսված չէ Ռուսաստանում նախագահի ընտրությունից առաջ. Պեսկով 26.02.2024 . Միջազգային

Մարտին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահի ընտրությունից առաջ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ընտրությունից առաջ՝ ոչ, քանի որ բավական խիտ ու լարված է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի նախագահների ժամանակացույցը: Բայց ամենաբարձր մակարդակով հանդիպումների նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են, դրանք տեղի կունենան այն ժամանակ, երբ երկու նախագահներին…

Read More
Բելառուսում չեն աջակցի Ռուսաստանի Դաշնության հետ միավորմանը. Լուկաշենկո
		26.02.2024 . Միջազգային

Բելառուսում չեն աջակցի Ռուսաստանի Դաշնության հետ միավորմանը. Լուկաշենկո 26.02.2024 . Միջազգային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է իր նվիրվածությունը Ռուսաստանին և պատրաստակամությունը միասին դիմակայելու ցանկացած արտաքին սպառնալիքին՝ միաժամանակ նշելով, որ Բելառուսը չի աջակցի Ռուսաստանի հետ միավորմանը, հայտնում է ԲԵԼՏԱ պետական ​​գործակալությունը Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսը և Ռուսաստանը կարող են ավելի ուժեղ լինել որպես անկախ պետություններ։ «Երկու ինքնիշխան, անկախ պետություններ: Մենք խելացի մարդիկ ենք նման միավորում…

Read More
Կիևում եմ՝ նշելու ուկրաինացի ժողովրդի տոկունությունը. Ֆոն դեր Լայեն
		24.02.2024 . Միջազգային

Կիևում եմ՝ նշելու ուկրաինացի ժողովրդի տոկունությունը. Ֆոն դեր Լայեն 24.02.2024 . Միջազգային

Եվրահանձնաժողովի ղեկավարը ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ մեկնել է Կիև։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի էջում գրել է․ «Կիևում եմ՝ նշելու ուկրաինացի ժողովրդի տոկունությունը։ Առավել քան երբևէ ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Ֆինանսական, տնտեսական, ռազմական, բարոյական աջակցություն ենք ցուցաբերում»։ Պաշտոնյան խոստացել է շարունակել ջանքերը՝ վերջնականապես ազատ տեսնելու Ուկրաինան։ Բացի Ֆոն դեր Լայենից, Կիևում են նաև…

Read More