ԵՄ խորհրդի հանձնաժողովի անդամները կայցելեն Հարավային Կովկասի տարածաշրջան 08.04.2024 . Տարածաշրջան
Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր կժամանեն Հարավային Կովկաս: Տարածաշրջանային այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ Երևանում և ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։ Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի մասին։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին
